Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Էդմոնդ ԱՎԵՏՅԱՆ

Դեկտեմբերի 17, 2022
Այլք
IPSE DIXIT․ Էդմոնդ ԱՎԵՏՅԱՆ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
205
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իմաստի առեղծվածը, որն ամենից առաջ գոյանում է անմիջական բառագործածության ընթացքում, բազում նշանակությունների հասկացութենական ձեւակերպման խնդիրն է: Բուն լեզուն, որպես նշանակությունների սանդղակ (ի տարբերություն տրամաբանության՝ հասկացությունների սանդղակի), թվացյալ բազմազանությամբ հանդերձ, գոյացնում է բառագործածության երկու շարք. «իմաստը»՝ որպես ներդրվածություն («տեքստի իմաստ» տեսակի արտահայտությունները) եւ որպես գոյություն («կյանքի իմաստ», «պատմության իմաստ»):

Առաջին տեսակի արտահայտություններն «իմաստը» սահմանում են որպես սուբյեկտի ազատ գործունեության արգասիք, ավելի ստույգ՝ «իմաստը» գնահատվում է այդ դիրքերից: Երկրորդ տեսակի արտահայտություններում «իմաստը» գնահատվում է որպես բուն օբյեկտի պատկանելիություն: Այդկերպ՝ միեւնույն կատեգորիան բառագործածության տարբեր տեսակներում հայտնվում է ոչ միայն տարբերակվածության, այլեւ տեսանելի հակադրվածության վիճակում: «Իմաստի» այդ երկակիությունն այնքան սովորական բան է, որ գրեթե չի նկատվում, եւ, միեւնույն ժամանակ, ամեն ոք էլ դա դյուրին բացատրում է:

Երկու դեպքում էլ «իմաստը» հասկացվում է որպես իրի էություն՝ հասցեագրված մարդուն, բայց մի դեպքում դա իրի մեջ սուբյեկտի ներդրած «էությունն» է, մյուս դեպքում՝ իրի պատկանելիությունն է, սակայն ոչ թե ակնառու, այլ ենթակա բացահայտման եւ մեկնաբանման: «Իմաստը» երկու դեպքում էլ ընկալվում է որպես «էություն», սակայն գնահատված տարբեր՝ միջնորդավորվածի եւ անմիջականի, դիրքերից՝ որպես որոնում եւ որպես առկայություն:

Բառագործածության տարբեր տեսակների տեսանելի հակադրվածությունը վերանում է շնորհիվ միավորյալ կատեգորիայի, եւ այդպիսով նրանց միջեւ պահպանվում է միայն անհրաժեշտ տարբերակվածությունը: Հակադրվածության վերացումը միաժամանակ «իմաստի» բացահայտումն է որպես «էությունից» ածանցվածի: Նման հարաբերակցության պարագայում «էությունը» հանդես է գալիս որպես genus, իսկ «իմաստը»` որպես species: «Իմաստի» մեջ նույնիսկ ենթագիտակցորեն նշմարվում է ինչ-որ բան «էությունից», որպես իր համընդհանուր սահմանումից, եւ ինչ-որ բան որպես առանձնահատուկի սահմանումից: Ահա թե ինչու «իմաստի» արմատները եւ առավել ընդհանուր բնութագծերը հարկավոր է փնտրել «էության» մեջ….

Եթե «իմաստը» նույնիսկ անմիջական դիտարկման ընթացքում ներկայանում է որպես իրերի՝ մարդկայնացած, սուբյեկտին ուղղված «էություն», ապա ինքը՝ «էությունը» ընկալվում է որպես օբյեկտիվ եւ անկախ «նախիմաստ»: «Կյանքի իմաստ» արտահայտությունը՝ որպես սահմանակից «էություն» հասկացությանը, ներառում է այդ երկու կատեգորիաների նկատմամբ մեր վերաբերմունքի բոլոր նրբերանգները: Այստեղ «իմաստը» հանդես է գալիս առաջին հերթին որպես որոնում, որպես մարդուն ուղղված հրամայական:

«Կյանքի իմաստ» արտահայտության փոխարինումը «կյանքի էություն» արտահայտությամբ հնարավոր է՝ առանց իմաստային կորստի, այդուհանդերձ, լեզվական ներըմբռնողությունը հետեւողականորեն ընդդիմանում է նման փոխարինմանը: Եվ դա, նախ եւ առաջ, այն պատճառով, որ նմանօրինակ փոխարինմամբ չքանում է փնտրտուքի բարոյապես արժեքավոր պահը, որը «իմաստ» հասկացության կարեւորագույն բաղկարարն է՝ արդեն մինչգիտակցական մակարդակում ընդունված:

«Կյանքի էությունը» առկա մի «գոյություն» է, ուստի եւ նախապես ուղղված չէ մարդուն, նրանով հետաքրքրված չէ, ագուցված չէ սուբյեկտի կեցությանը: Բայց նման անկողմնակալությանը հակադրվում է բուն «կյանքի» ըմբռնումը՝ որպես գոյացած օղակի սկիզբ եւ նախորդող օղակների ավարտ, որպես համատիեզերական արարման նպատակ եւ արգասիք: Կյանքը ի մոտո որոշակի գոյություն է, բայց նաեւ նախահիմք է գործունեության՝ վերջինիս միտվածությամբ դեպի ինքնաճանաչումը եւ միջնորդավորումը, ուղղվածություն դեպի ինքն իրեն եւ դեպի աշխարհը, ընդ որում՝ աշխարհին դիմելու վերջնական նպատակը ինքն իրեն անդրադառնալն է:

                  Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: Էդմոնդ ԱՎԵՏՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist