-1809 թ. փետրվարի 3-ին ծնվել է Ֆելիքս Մենդելսոնը՝ գերմանացի կոմպոզիտոր եւ դիրիժոր։
-1887 թ. փետրվարի 3-ին ծնվել է Գեորգ Թրակլը՝ ավստրիացի բանաստեղծ (վախճ.՝ 1914 թ.)։
-1908 թ. փետրվարի 3-ին ծնվել է Վլադիմիր Գեորգիեւը՝ բուլղար լեզվաբան, Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր, Բուլղարիայի ԳԱ անդամ։ «Նախահունական լեզվաբանությունը» (հ. 1-2, 1941-1945, գերմաներեն) ուսումնասիրության մեջ անդրադարձել է հնդեվրոպական նախալեզվի ժամանակին եւ բարբառային տարբերակվածությանը։ Մեծ են Գեորգիեւի ծառայությունները նախահունարենի հայտնաբերման, կրետեմիքենյան, էտրուսկերեն տեքստերի ընթերցման ու մեկնաբանման, լեզուների դասակարգման բնագավառներում։ «Թրակերեն» (1957) աշխատության մեջ հայտնել է այն կարծիքը, որ հայերենն ու փռյուգերենը հայ-փռյուգիական լեզվախմբի երկու բարբառներ են։
-1983 թ. փետրվարի 3-ին ծնվել է Գաբրիել Սարգսյանը՝ հայ շախմատիստ, գրոսմայստեր։