Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Մարտի 17, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին…»: Հայտնություն 13։4

Մարդկությունը վիշապին ու գազանին դիմելու է էպիտետներով, որոնցով դիմել է միայ Աստծուն։ Երեքուկես տարի գազանն իրեն հռչակելու է ամենակալ, եւ մարդիկ երկրպագություն են անելու նրան։ Հենց այս իրավիճակը նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրում էր. «Այն հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ ( իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է»։ Թեսաղոնիկեցիս 2։4

Այնպես որ, Աստծո տաճարում նա կնստի եւ իրեն կներկայացնի որպես Աստված։ Ըստ շատ աստվածաբանների, այս փաստը հուշում է, որ աշխարհի վերջը, Քրիստոսի երկրորդ գալուստը կմոտենան, երբ անօրենը վերականգնի Աստծո տաճարը Երուսաղեմում եւ նստի այնտեղ որպես աշխարհի տիրակալ։

Սակայն մինչ այդ լինելու է ապստամբություն, ատելու են բոլոր սրբությունները, եւ շատ ու շատ նման բաներ են արվելու՝ սատանային ծառայություն մատուցելու համար։ Խորհրդային անաստված ու եկեղեցակործան, հալածանքի տարիներին նույնիսկ արձաններ էին կանգնեցնում սատանային։ Հնարավոր է՝ դեռ որոշները նույնիսկ մնացել են։ 1966 թ. ԱՄՆ իշխանությունների կողմից պաշտոնապես գրանցվել է Կալիֆորնիայում գործող սատանիստների եկեղեցին։ Այնտեղ կան սատանայի ավետարան, սեւ մեսիաներ, տոնակատարություններ՝ հելոիններ… Հելոինը, որ վերջին շրջանում մեծ տարածում է ստանում նաեւ Հայաստանում, անմեղ մի դիմակահանդես չէ, այլ սատանայական հակազատիկ… Նրանք ունեն իրենց տասը «պատվիրանները»՝ անհատականություն, եսասիրություն, ապստամբություն քրիստոնյաների դեմ, աջակցություն ցանկացած այլասերության… 

Ժամանակի ընթացքում այդ եկեղեցին դառնում էր ավելի ու ավելի նորաձեւ, դեպի իրեն քաշելով բազմաթիվ հոլիվուդյան ու այլ «ծագման աստղերի»։ Սատանիստներին թույլատրվում էր քարոզել դպրոցներում, հրատարակել գունազարդ, պատկերազարդ մանկական գրքեր, իսկ սատանիզմի խորհրդանիշը շատ ավելի հաճախ սկսեցին տպագրել այլասերվածների բազմագույն տարբերանշանի վրա՝ հասկացնելով, որ սատանան ամենաառաջին աջակիցն է շեղվածների։ Քսաներորդ դարում սատանիզմն օրինականացվեց։ Ստեղծվեց մի ամբողջ շարժում, նկարահանվեցին ֆիլմեր, գրվեց սատանայի «աստվածաշունչը»։ Այդ շարժումը աստիճանաբար հանրաճանաչվում է, զուգորդվում կաբալայի շարժման հետ։ Սատանիզմի գաղափարը ներմուծվում, ներարկվում է մշակույթ, հրատարակվում են բազմահազար տպաքանակներով գրքեր, նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր։ Գոյություն ունի սատանիզմի «փիլիսոփայական ուղղություն»՝ ստեղծելով գաղափար՝ «չարի հմայք» հասկացությամբ։ Փիլիսոփաներից մեկն ասել է, թե երբ նայում ես անտակ անդունդին, անդունդը նայում է քեզ եւ գրավում։ Եվ դու ցանկություն ես ունենում նետվելու նրա գիրկը։ Եվ ինչպե՞ս պետք է դիմադրել չարի հմայքին։ Պատասխանն ակնհայտ է՝ Քրիստոսով։ Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը եւ հավերժական կյանքի երջանկություն պարգեւողը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist