Աֆղանստանի իշխանությունները թալիբներին զսպելու համար 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել:
Այս մասին տեղեկացնում է Tolo News հեռուստաալիքը` հղում տալով երկրի ՆԳՆ ներկայացուցչին:
Ներկայացուցչի խոսքերով` պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների «գործունեությունը սահմանափակելու» նպատակով, կգործի տեղական ժամանակով 22:00-ից 04:00-ն:
Նշվում է, որ պարետային
ժամը չի տարածվում երկրի
միայն 3 նահանգների վրա ՝ Քաբուլ,
Նանգարհար և Փանջշեր:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա: