Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համատեղ զորավարժություններն են մեկնարկել Խարբ-Մայդան զինափորձարանում, որը գտնվում Է Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
Ռուսական կողմից արարողության բացմանը մասնակցել Է ԿՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ Եվգենի Պոպլավսկին, Տաջիկստանի զինված ուժերը ներկայացրել Է պաշտպանության փոխնախարար Աբդուխոշիմ Ղուլոմզոդան: Ուզբեկստանի կողմից ողջույնի խոսքով հանդես Է եկել Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ֆարուհ Զիյաբաեւը: «Վարժանքների հիմնական նպատակը մարտական համագործակցության ամրապնդումն Է եւ սերտ փոխգործակցությունը մեր պետությունների զինված ուժերի միջեւ, զորքերի բարձր մակարդակով պատրաստման եւ ամուր բարոյական ոգու հաստատումը: Արդի աշխարհում տեղի Է ունենում պատերազմական սպառնալիքների աճ, իրադրությունը դառնում Է Էլ ավելի լարված եւ անկանխատեսելի»,-արարողության ժամանակ ասել Է Պոպլավսկին:
Զինավարժությունները կտեւեն օգոստոսի 5-ից մինչեւ 10-ը: Ընդամենը դրանց կմասնակցի մոտավորապես երկուսուկես հազար զինծառայող եւ շուրջ 500 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Ռուսաստանի զորակազմի հիմքը կազմում են 201-րդ ռազմաբազայի, այդ թվում՝ լեռնային մոտոհրաձգային, տանկային եւ հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաեւ հատուկ նշանակության ուժերի խմբերը, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական, ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետները:
Վարժանքներն անցկացվում են Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին, որտեղ ամերիկյան զորքերի դուրսբերման համեմատ ծավալվում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Վերջին ամիսներին թալիբները վերցրել են երկրի գյուղական եւ սահմանային զգալի շրջանները, ինչպես նաեւ հարձակում են ծավալում խոշոր քաղաքների վրա, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: