Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հանճարեղ տառապյալը

«Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», դա էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու…»

Հոկտեմբերի 22, 2021
Այլք
Հանճարեղ տառապյալը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատությանը ծառայելու նպատակով: Քսան տարվան ընթացքում շրջապատն ինձ թույլ չի տվել այն անելու, ինչ կարող էի, որովհետեւ տեսա միայն որոգայթ եւ ոչ արդարություն: Նյարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարավ եմ ազնիվ աշխատանքի, խանգարում են, փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չվրդովելու համար, բայց, զի մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կյանքս մաշվում է, եւ միայն վարանանքն է բույն դնում հոգուս ու սրտիս խորքում: Եթե հաճո է Վեհիդ ինձ չկորցնել, այլ գտնել՝ արտասվելով աղաչում եմ՝ արձակեցեք ինձ Սուրբ Էջմիածնա Միաբանության ուխտից եւ նշանակեցեք Սեւանա Մենաստանի մենակյաց: Քսան տարին կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրությամբ գրի առնեմ ուսումնասիրություններիս պտուղները՝ իբրեւ առավել կարեւոր ծառայություն հայ տառապյալ սուրբ Եկեղեցու եւ Գիտության…»:

ԿՈՄԻՏԱՍ

Սա ամենայն հայոց երգի վեհափառի նամակ-խնդրագիրն է հեռավոր այն ժամանակների կաթողիկոս Իզմիրլյանին: Յուրօրինակ մի աղերսագիր, որը մերժվում է, եւ Կոմիտասն ստիպված ինքնակամ է հեռանում հեղձուցիչ այդ միջավայրից: Եվ հեռանում է ուր՝ Կոստանդնուպոլիս, որպեսզի հինգ տարի անց հոգեպես խեղվեր եղեռնի սոսկումներից ու տառապեր ի մահ… Փաստորեն, երեսունհինգ տարվա պատուհասված կյանք: Իսկ ե՞րբ էր հասցրել անել այն, ինչ արեց մեծն երգահանն ու երգիչը, երաժշտական էթնոլոգն ու խորունկ երաժշտագետը, վարդապետն ու ուսուցիչը, բանահավաքը, խմբավարն ու մանկավարժը, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:

Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ, գիտնականի դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն եւ բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը՝ հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասքերգերը, անտունիներն ու հոգեւոր տաղերը,  համարվում են մշակութային խոշոր հայտնագործություններ, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:

1910 թ. Կոմիտասն ամփոփում է «խազաբանության տարրերը». «Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, եւ նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջակետին չեմ հասել, զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են…»:

Այս նույն թվականին է Կոմիտասը մեկնել Կոստանդնուպոլիս, ստեղծել 300 անդամներից կազմված «Գուսան» երգչախումբը, դասախոսություններ եւ համերգներ ունեցել ողջ Եվրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչ այդ շատ քիչ լսված ու ճանաչված հայկական երգն ու երաժշտությունը: Նրա գիտական եւ ստեղծագործական գործունեությունը նոր էջ էր բացելու հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները նա ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում՝ Բեռլին, Փարիզ, Ժնեւ, Լոզան, այլուր… Ներկայացրել է նաեւ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ի ցույց անել հայկական երաժշտական մշակույթի հարուստ ավանդույթները եւ ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»: Եվ այդ ինքնուրույն երաժշտության անձնագիրը հենց ինքը տվեց:

Յուրահատուկ է Կոմիտասի ստեղծագործական ոճը իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի ու պոլիֆոնիայի կիրառման նոր եւ հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ եւ դաշնամուրային ժանրի ստեղծագործություններ: Ու թեեւ հասցրեց լրումի բերել իր միակ մեծակտավ գործը՝ «Պատարագը», սակայն մի քանի օպերաներ, որոնք մտահղացել էր, այդպես էլ անկատար մնացին: Ծնվելու դեպքում, դրանք հաստատապես զարդարելու էին նաեւ հայկական օպերային արվեստը:

…Քանի որ այս հրապարակումը նրա հիշատակի օրով է պայմանավորված, ուստի կարծում ենք ավելորդ չի լինի անդրադառնալ Չանղրիի մահվան անապատից եվրոպական եւ ամերիկյան դեսպանների միջնորդությամբ հրաշքով փրկված հանճարեղ վարդապետի՝ այդ օրերի ցավագին եւս մի գրառմանը. «Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերված, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն… Ո՞ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն եւ ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը…Սիրտս փլած է…»:

Հանճարեղ տառապյալի փլած սիրտը բաբախեց եւս քսան տարի: Բաբախեց օտարության մեջ, նախ՝ թուրքական դժոխք-հիվանդանոցում, որտեղ, իր պայծառատեսության պահերին, բողոքելու էր անտանելի պայմաններից ու արձանագրելու էր. «Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում եւ անտարբեր վերաբերմունք…»: Չորս տարի անց Վարդապետին տեղափոխելու էին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922-ին, միջոցների սղության պատճառով՝ ավելի մատչելի Վիլ-Ժուիֆի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ իջնելու էր նրա խոշտանգված կյանքի ծանր վարագույրը…

Կոմիտասը, սակայն, անմահ է՝ մեծերը մահ չունեն: Դա է հավաստում նաեւ ֆրանսիացի մեծանուն երգահան եւ երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսիի հիացական խոսքը՝ ընտրված որպես սույն նյութի ենթավերնագիր:

Թեգեր: Կոմիտասմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ԱրմաԳիր 2021

ԱրմաԳիր 2021

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist