Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ավերակ մատուռն ու խրոխտ բազեն

Նոյեմբերի 19, 2021
Այլք
Ավերակ մատուռն ու խրոխտ բազեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամառվա կիզիչ արեւից արդեն չորացած խոտերով, հսկայական ընկուզենիներով, մացառներով ու այլ ծառերով ծածկված բլրակների, ձորակների աշխարհում ենք՝ պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի երբեմնի Բերդաձոր գավառի գողտրիկ անկյուններից մեկում:

2015 թ. օգոստոսի 6-ին Քաշաթաղի շրջանի Աղանուսի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հետ բարձրանում ենք գյուղի արեւելյան մասում գտնվող հանդամասերը, որտեղ դարեր շարունակ գոյություն են ունեցել  հայոց բնակավայրեր, այնուհետեւ հայաթափ եղել 18-20-րդ դարերում: Մեր մեքենան ընթանում է խոտածածկ ճանապարհով, եւ դժվարությամբ ենք հասնում մեր նպատակակետին: Բլրակներից մեկի հարավային լանջին է միջնադարյան մատուռ-եկեղեցու ավերակը: Հեռվից երեւում է մատուռի քանդված պատը՝ տխուր ու միայնակ: Հասնում ենք սրբատեղի. մի բազե դուրս է թռչում ավերակի ներսում աճած ծառերի վրայից, սլանում վեր, ապա իջնում քիչ հեռվում գտնվող ընկուզենու վրա: Մինչ մատուռ հասնելը՝ մտնում ենք Հունանով կոչված գյուղատեղի, որտեղ կան քարանձավ-բնակարաններ: Գյուղատեղին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հարավարեւմտյան մասում է՝ Հին շեն գյուղի սահմանից 1 կմ հեռու, ձորակի արեւելյան լանջին: Ծովի մակերեւույթից մոտ 1200 մ բարձրությամբ բնակավայրում  Հունան անունով հայ վարպետը կամ բարերարը աղբյուր-նով է կառուցել, եւ հավանաբար այդ պատճառով գյուղը կոչվել է Հունանով (Հունանի աղբյուր), հետագայում` Ունանով: Հունանովից հարավ-արեւմուտք, ձորի մեջ երեւում է մի կանաչ տարածք: «Սոնագյուլի այգին է»,- ասում է Արտակը:

Որոշ լեգենդներ են պահպանվել այս այգու մասին, ըստ որոնց Սոնա անունով հայ աղջկա հետ է կապված այգու անունը: Ավելի հեռվում՝ խիտ անտառի մեջ Դեյխան կոչվող գյուղն է: Հիմնականում 20-րդ դարասկզբին ու 30-ական թթ. հայաթափված ու թուրքերով վերաբնակեցված այս գյուղերը, ինչպես նաեւ Աղանուսը, որ Բերձոր շրջկենտրոնից 10 կմ հարավ է, Արցախյան գոյամարտի տարիներին մեծ վտանգ էին ներկայացնում Բերդաձորի Հին շեն, Մեծ շեն գյուղերի համար: Մատուռը Հունանով գյուղից մոտ 1 կմ հեռու է: Սամվել Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում նկարագրում է այս տարածքը՝ հավելելով, որ Բերդաձորի Հին շենի բնակիչ Հայկ Ասրյանի վկայությամբ 1983 թ. Հունանով գյուղից քիչ հեռու գտնվող հայոց մատուռը թուրքերը քանդել են եւ տներ կառուցել: Գյուղից հարավ ցակիներով ծածկված հարթության վրա պահպանվել է հնամենի գերեզմանատեղի. տապանաքարերը հողի տակ են: Միգուցե, այդտեղ է եղել հիշյալ մատուռը, որ քանդել են թուրքերը, թե խոսքը նշված ավերված սրբատեղիի մասին է:

Մոտ 10 մ երկարություն, 5 մ լայնություն ունեցող եկեղեցին (մատուռ) բազիլիկ ոճի կառույց է: Հավանաբար եղել է թաղակապ: Այդ են վկայում պատերի մեջ պահպանված սյուները, որոնք պահել են կամարները: Միակ մուտքը, որի մոտ ընկած է մի տապանաքար՝ մարդու քանդակով, եղել է հարավից: Դուռը մոտ է եղել արեւմտյան պատին, որից 2,5 մ հեռու կամարը պահող առաջին սյուներն են, որոնցից մոտ 2 մ հեռավորությամբ երկրորդ կամարի սյուներն են: Արեւելյան պատը՝ սուրբ խորանը, ինչպես ընդունված է, կիսակլոր է,  ավանդատներ չկան: Շինությունը կառուցված է կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Սուրբ խորանի ձախ կողմում մկրտության ավազանի տեղն է, որտեղ մոմեր են վառվում, փոսորակում կային մի փայտե փոքր նկար եւ անձրեւներից խունացած «Նոր կտակարան»: Չնայած հեռու է սրբատեղին բնակելի վայրերից, բայց այցելուներ լինում են եւ մոմեր են վառում, նվերներ թողնում: Շինության ներսում մացառներ ու մի քանի ծառեր են աճել, որոնք էլ դժվարացնում են ուսումնասիրությունը: Արտակի հետ որոշեցինք մոտակա ժամանակներում ձեռնարկել տարածքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Միգուցե, արձանագիր քարեր, խաչքարեր կգտնվեն:

Տարիներ առաջ նույն մատուռի մոտ եկանք դպրոցականների հետ, մաքրեցինք ներսը, բայց նորից պետք է աշխատանքներ կատարվեն: Պահպանված միակ տապանաքարը հուշում է, որ մոտակայքում նաեւ հանգստարան է եղել, բայց, ինչպես ընդունված է, թրքաքրդերն այն հիմնովին ավերել են: Մատուռի հարեւանությամբ ժամանակին նաեւ բնակավայր է եղել: Մոտակա բլրակների վրա պահպանվել են տների տեղերը, որոնց մեջ ծառեր են աճել: Մի քանի տասնյակի հասնող այս փոսորակներում պահպանվել են նաեւ պատեր, հիմքեր: Հավանաբար այս բնակավայրն ավերվել եւ հայաթափ է եղել ավելի վաղ, իսկ տների քարերը հետագայում թուրքերն օգտագործել են: Մատուռի տարածքում կան նաեւ քարանձավներ, որոնք ժամանակին նույնպես բնակելի են եղել: Չնայած շոգ ու երաշտ ամռանը՝ այս տարածքում գոյություն ունեցող մի քանի աղբյուրներ դեռ գործում են: Հենց այս ջրերն են հիմք դարձել, որ դարեր առաջ մեր պապերն աշխարհից հեռու այս վայրում բնակավայրեր հիմնեն, եկեղեցի կառուցեն ու գոյատեւեն մինչեւ 20-րդ դարը:

Վերադառնում ենք մատուռի մոտից եւ շարժվում Աղանուս համայնքի կազմում գտնվող Մեղվաձոր (նախկինում՝ Մեղի-Մըղըդարա) գյուղ: Արդեն 1 տարի է՝ հայաթափ են եղել Աղանուսը եւ հարակից տարածքները, կրկին վտանգված են Բերդաձորի ու Սյունիքի բնակավայրերը։

Թեգեր: Արցախմատուռ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ՀՀ-ն ապահովել է բախման հանգուցալուծման ռազմական բաղադրիչը

ՀՀ-ն ապահովել է բախման հանգուցալուծման ռազմական բաղադրիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist