-1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Գուրգեն Յանիկյանը՝ հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից (մահ.՝ 1984 թ.)։
-1914 թ. դեկտեմբերի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ ծննդյան հրադադարը։
-1919 թ. դեկտեմբերի 24-ին սկսվել են Ագուլիսի ջարդերը։
-1951 թ. դեկտեմբերի 24-ին Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից։
-1974 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Իդա Քարը (Քարամյան)՝ հայ լուսանկարիչ (ծնվ.՝ 1908 թ.)։
-1919 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Մեհենդակ Մելիքյանը՝ հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։
-1940 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Գասպար Ոսկանյանը՝ խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս: Քաղաքացիական պատերազմում ցուցաբերած զորավարական տաղանդի եւ հերոսության համար խորհրդային իշխանությունների կողմից պարգեւատրվել է Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի երեքական շքանշաններով։
-1777 թ. դեկտեմբերի 24-ին Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին՝ Կիրաբատի կղզեխմբի Սուրբ ծննդյան կղզին։ Օղակղզին (ատոլ-օղակաձեւ, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի)՝ մինչեւ 100 մ խորությամբ ծովալճակով, ունի ծովալճակը շրջապատող օղակի համատարած ճեղքվածք։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Օղակղզիներից շատերն ունեն ճոխ բուսականություն եւ բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով եւ արշիպելագներով արեւադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։
-1868 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Էմանուել Լասկերը՝ գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թթ.), մաթեմատիկական եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը ռեկորդային ձեռքբերում է շախմատում, եւ շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում` մինչեւ 68 տարեկան։ Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը եւ վերջնախաղը։ Շատ կենսագիրներ եւ հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։