Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Այդ երիտասարդ գավառացու, անգլիացու անունը Ուիլյամ Շեքսպիր էր…»

Լեւոն Ներսիսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Դեկտեմբերի 24, 2021
Այլք
«Այդ երիտասարդ գավառացու, անգլիացու անունը Ուիլյամ Շեքսպիր էր…»
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Իր լռելու մեջ, անշուշտ, ասպետ էր, նաեւ խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգեւոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»:

Տիգրան Մանսուրյան

Լեւոն Ներսիսյանը ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 24-ին։ Երեւանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու եւ ազատության ասպետ Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը»:

Պատառիկներ՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսություններից

…Լոնդոն ասածս, այդ ժամանակների համար շատ մեծ քաղաք էր, երեւի ամենամեծը      Եվրոպայում: Էս ընդգծում եմ, որ հետո, երբ ասեմ, թե բնակչությունը ընդամենը 300 000 էր, չզարմանաք:

Այո՛, 300 000, Երեւանի, ես ինչ գիտեմ, մեկ որերորդը, բայց 16-րդ դարն է: 16-րդ դարն է, ուրեմն հսկա քաղաք է, եւ դրանից մեծը վերհիշելու համար պատմության մեջ, պիտի գնանք, էէէէէ՜, հասնենք, ես ինչ գիտեմ, ո՞ւր պետք է հասնենք. Հին աշխարհ պետք է հասնենք՝ Ալեքսանդրի…  

Ամենամեծ քաղաքն է: Ահա, ամենամեծ քաղաք, ճիշտ է, էս էլ ասեմ՝ ամեն մարդ այդ ավանդությունը՝ Լոնդոնում առաջին սալահատակված փողոցի, էսպես առաջին… Առաջին, առաջին սալահատակված փողոցն է։

Այն 300000 ժողովրդի մեջ պետք է պատկերացնեք նաեւ մի գավառացու, գավառացի, հա՞, մի երիտասարդի, որը Լոնդոնում ոչ մեկի չի ճանաչում: Եվ նոր է հասել Լոնդոն 3 օրվա ծանր ճամփորդությունից հետո: Ձիով, ձիով 3 օր ճամփորդել եւ հասել է, եւ հասել է ահա այս ոգեւորված քաղաքը, այս նոր փողոցը, անունը դեռ չգիտե: Ահա այդ երիտասարդին է, որ մենք պիտի հետեւենք, եւ նրա համար է, որ ես այս պատմությունները անում եմ: Այդ երիտասարդ գավառացու, անգլիացու անունը Ուիլյամ Շեքսպիր էր: Թողնենք նրան կանգնած փոքրիկ այս ամբոխի մեջ: Հիմա փորձենք տեսնել, թե որտեղից եկավ, ինչու եկավ, ուրեմն, այս մայրաքաղաքը: Ասեմ, որ այն, ինչ պատմում էին մի քանի սերունդ շեքսպիրագետների խոսակցությունների ընթացքում, որովհետեւ առաջին կենսագրությունը, որ գրվեց Շեքսպիրի՝ մի քանի էջ է կազմում, որ գրվել է 1709 թ., այսինքն՝ Շեքսպիրի մահվանից 100 տարի անց: Պետք է պատկերացնել, թե ինչպիսի ստեր կան: Ո՞վ պետք է հիշեր 100 տարի հետո ոմն Շեքսպիրի կյանք… Նամակներ, սիրային նամակներ վերջը պատմում է, թե ինչ է անում, թե հրապուրում է, ինչ-որ, այդ պառավ տիկնոջը …եւ, եւ՛ ձեռք է գցում այդ մասունքները: Մասունքներից պարզվում է, որ, այո՛, Ջորջ Գորդոն Բայրոնը, անգլիացի  մեծ բանաստեղծը, ուրեմն 1819 թվին եղել է այդ ապարանքում, այդ, այո՛, եւ տատիկի հետ պարել:

Այդ ժամանակներից  մենք ունենք 300 բանաստեղծի անուն: Հսկայական թիվ է, գիտեք, 300 բանաստեղծ՝ մի երկրում, որի ամբողջ բնակչությունը ընդամենը 6 միլիոն է, որից 4 միլիոնը անգրագետ: Եվ այդ մնացած 2 միլիոն տառաճանաչ մարդկանց միջից՝ 300 բանաստեղծ: 299-ը բանաստեղծություններ ձոնեցին կույր թագուհու մահվան առիթով: Շեքսպիրը ոչ մի տող չգրեց: Ինչո՞ւ, ես ինչ գիտեմ, ինչո՞ւ: Գուցե հիշելով, որ ընկերոջը գլխատե՞լ են, գուցե…

…Ասեմ, որ այս մեթոդը, որով պետք է ներկայացնեմ այս ողբերգությունը, բոլորովին պարտադիր չէ. ավելի՛ն, կարող ենք «Համլետ»-ը վերլուծել: Այսինքն՝ վերլուծել պատմելը չէ. «Համլետ»-ի շուրջը, անկախ որեւէ արտաքին ազդեցություններից՝ անկախ Շեքսպիրից, անկախ Շեքսպիրի ժամանակից, անկախ տեքստի վիճակից, միայն միջից, այսինքն՝ որպես մի ինչ-որ հավերժական երկ, որը հայտնի չէ, թե երբ է գրվել, եւ պետք էլ չի գիտենանք, թե երբ է գրվել, ինչից է ազդվել: Ժամանակին ես մշտական կռիվների մեջ էի նրանց հետ, ովքեր կազմում էին, այդ իմ մտերիմ մարդիկ, ովքեր կազմում էին Շեքսպիրի ասույթները:

Էդ դեռ էսպես առարկաների մասին, հետո գալիս են ասույթներ: Ենթադրենք, թե դու սիրող ես, ամուսնության մասին… Լավ է, հետաքրքիր է…  Բա՛յց… Շեքսպիրն ի՛նչ կապ ունի: է՛ս է խնդիրը:                                                                                                                                                                       

Ասում է Շեքսպիրը կնոջ մասին… ասում է, որ կի՛նը էն բան թո՛ւլություն է, կամ կի՛նը ո՛չնչություն է: Է՜, հա՜, կա՜, կա՛: Է՜, ես էլ հիմա գրպանս դնեմ էդ ասույթը եւ պտտեմ  Գերագույն սովետներով եւ ասեմ, թե գիտե՞ք՝ Շեքսպիրն ասել է, թե, բան, կինդ ոչնչություն է։ …Էն պատմությունները՝ երբ են մուսաները գալիս, էդ էլ չգիտեմ, չգիտեմ… Հետաքրքիր է, թե… ես ինչ իմանամ, թե Շեքսպիրի մուսաները երբ են գալիս: Ես գիտեմ ուրիշ մարդկանց, որոնք իրենց մասին գրել են, պատմել են: Շիլլերը, օրինակ, պետք է կոշիկները հաներ, տաք ջրի մեջ դներ ոտքերը, որպեսզի մուսաները գային: Մարդ կա, որ գիշերներն է աշխատում, մարդ կա` առավոտները: Հեմինգուեյը, օրինակ, կանգնած էր գրում, բան էր, այո՛, այո՛, մուսան չէր գալիս: Ֆո՛լքները հինգշաբթի օրերն էր գրում, մնացած օրերը հարստությամբ էր զբաղվում: Հինգշաբթի՛ օրը… Փոքրիկ ինքնաթիռ ուներ, նստում էր չորեքշաբթի երեկոյան եւ իր փոքրիկ ինքնաթիռով գնում էր իր ռանչոն, ամբողջովին աշխարհից կտրվում էր ու գրում էր: Ուրբաթ օրը առավոտյան նորից շարունակում էր… Ի՞նչ իմանամ՝ երբ է գալիս: Թեեւ՝ շատ դեպքեր կարելի է թվարկել… Ես ուզում եմ ձեզ ասել, թե կարեւոր է, կարեւոր է՝ մեզ համար՝ փոքր մարդկանց համար՝ նրանց համար, որոնք իրենց ճակատին հանճարի կնիքը չունեն: Մեզ համար հետաքրքիր է, թե է՛դ մարդիկ ի՞նչ են, ինչպե՞ս …

Ես մի լավ բարեկամ ունեմ, էնպես գյուղացի դերասան էր, հաճախ պրոֆեսիոնալ… Ասում է. «Է՛դ Մարգարիտ Տետչերը զուգարան գնո՞ւմ ա»: Ասում եմ. «Այո՛»: Հետո. «Դա մարդ ունի՞»: Ասի. «Հա՛»: «Վա՜յ»:

…Մեզ համար, որ արդեն էսպես. այդ մանկության վիճակից դուրս են եկել եւ երկրորդ մանկության մեջ չեն մտել: Իհարկե, լավ չէ ասածս՝ ինչպես է այցելում մուսան հանճարին: Ինչպե՞ս է, ե՞րբ է այցելում, ի՞նչ վիճակներում: Այդ բոլորն էլ մենք ասում ենք, որովհետեւ ա՛յն, ինչ պիտի կոչվի հոգեբանություն, թերեւս գոյություն չունեցող գիտություն է միայն:

Բայց բացի մուսայի գալուց յուրաքանչյուր հանճար՝ է՛ս դեպքում Շեքսպիրը, իր պատմությունները կարող էր քամել իրեն շրջապատող կյանքից՝ դավադրությունները, սպանությունները, որոնց վրա կառուցվում է ստեղծագործությունը: Սրանից էլ զատ գոյություն ունի այն ընթերցողական պաշարը, որը կուտակել էր մեր քի՛չ սովորած Շեքսպիրը:

Պիտի ենթադրել, որ նշանավոր աշակերտ չէր եւ նշանավոր դպրոցում չի սովորել, քիչ է սովորել, համալսարան չի տեսել, դպրոցական ընթերցանությունը եղել է փոքրիկ մի ասույթների, էլի լատին հեղինակների ասույթների գիրք: Պիտի ենթադրեմ, ուզում եմ ենթադրել, որ նա ինքնակատարելագործման զոհն էր, պիտի ենթադրեմ, ապացույցներ չունեմ:                                                       

Շատ հետաքրքիր է, թե մարդիկ, մեծ մարդիկ՝ հանճարները, գոնե իմանանք, թե ի՞նչ են կարդում: Կարծում եք՝ միշտ դա հնարավոր է: Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը ոչ թե իր ընթերցանության, այլ ընդհանրապես մարդկանց ընթերցանության եւ անգամ ինքը, իր մեծ գործերը թողած, կյանքի վերջին տարիներին (երբ հրաժարվել էր, գիտեք, երբ զբաղվում էր էքստրավագանտ…) կազմում էր նաեւ ընթերցանության  գրքեր փոքրիկների համար: Թե ինչ պիտի կարդան` «Թոմ Սոյեր»: Տեսնում եք Պուշկին՝ ինչ կարող է, ինչ պետք է նաեւ, որ նա չծխի, է՛ս չանի, է՛ն, ինչ կարող է:

Ինչ պետք է, օրինակ, ձեզ, հա՞, օրինակ, է՛ն գրականության ցանկը տո՛ւր. իբր թե դրանով ինչ-որ բան պիտի փոխվի: Կամ չգիտեմ հետո, երբ ուսանողներից մեկը մտերմանում է ինձ հետ, ենթադրենք, ինձ հետ ասում է, բայց ասում են… լավ, ընկե՛ր կամ պարո՛ն: Ես գիտեմ, որ շատ ընթերցող գրողներ կան, գիտեք, գիրք հավաքող, գիրք շարող: Ենթադրենք, Լիոն Ֆոյխթվանգեր անունով գերմանացի մի համաերկրակիցը Գոյայի, Հիտլերից  փախավ, Ամերիկա հասավ: Պատմավեպերի, շատ արժեքավոր պատմավեպերի հեղինակ էր: Էդ Լիոն Ֆոյխթվանգերս, չգիտեմ, պարծենո՞ւմ էր, թե՞ ինչ, բայց ասում էր էսպես: Ասում էր՝ 2 անգամ գրադարանս այրեցին, հա՞: Չգիտեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ… անմիջապես էստեղ այրեցին նրա գրադարանը: Այնուամենայնիվ, ասում է, երբ գնացի Ամերիկա` 25 000 կտոր գիրք ունեի, հավաքված են, 25 000 կտոր գիրք. մի կյանք…

Պատրաստեց՝ Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թեգեր: Լեւոն Ներսիսյան
Կիսվել6Tweet4Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեր արարքները մեր հուշարձաններն են

Մեր արարքները մեր հուշարձաններն են

Ուշագրավ ֆիլմ

Ուշագրավ ֆիլմ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist