Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կյանք, որ սկսվեց որբությամբ ու որբանոցում …

«Արծիվը երբեք այնքան շատ ժամանակ չի կորցնում, որքան այն դեպքում, երբ ագռավին թռչել է սովորեցնում». ժողովրդ. իմաստնություն

Հունվարի 18, 2022
Այլք
Կյանք, որ սկսվեց որբությամբ ու որբանոցում …
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
457
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արծիվը, իհարկե, որքան էլ ժամանակ վատնի ու ջանք թափի, ագռավին չի հասցնի իր բարձունքներին, բայց ագռավին կարող է այդ բարձունքների գաղափա՛րը տալ, քանզի այդ բարձունքները գրավելու ագռավի հնարավորություններն են սահմանափակ… Իսկ ուսուցիչների պակաս, թերեւս, չկա, սակայն չափազանց քիչ են նրանք, ովքեր արժանի են այդ կոչման, ովքեր քայլողներին, անգամ թռչողներին էլ կարող են առավել բարձր թռիչքների վարժեցնել ու առավել վեր մղել ցանկացած թռիչք կամ թռիչքների գաղափար տալ… Մանկավարժությունը տաղանդների ասպարեզ է. քիչ է իմանալը, նույնիսկ իմացածին տիրապետելն է քիչ. կարեւորը իմացածը փոխանցելու կարողությունն է, այնպես, որ աշակերտը ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով գերազանցի ուսուցչին, այլ կերպ` դառնա ուսուցչի ուսուցիչը…

Սրանով հանդերձ՝ քիչ չեն եղել տաղանդաշատ ուսուցիչներ, ում համար ուսուցչությունը եղել է կյանքի գործ, նվիրում եւ իսկապես կոչում եւ ոչ թե սոսկ վարձատրվող աշխատանք, զբաղմունք… Ուսուցչությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է աշակերտին, այլեւ մարդակերտման պրոցես, կոլեկտիվ դաստիարակման, հասարակության առողջացման, ազգապահպան լուրջ գործընթաց։ Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը, սփռված լինելով աշխարհով մեկ, կանգնած է եղել միշտ հայապահպան խնդրի, հայրենիքից հեռու` հայրենիքին ծառայելու, պետություն ունենալու պատասխանատվության առջեւ, իսկ ուսուցչությունը եղել է ազգային-ազատագրական պայքարի կարեւոր բաղադրիչ։ Հայ ժողովուրդը միշտ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել ուսուցիչներին, գնահատել ու պատվաբեր համարել մանկավարժական աշխատանքը։ Ազգապահպանության խնդիրը հատկապես ծառանում է սփյուռքում. բոլոր նպաստավոր ու գայթակղիչ պայմանները կան ուծացման համար, որտեղ հեշտ է կորցնել, մոռանալ մայրենին ու հայրենիքը, որդեգրվել օտարին, մի բան, որ ամենեւին չի վերաբերում ճակատագրի հեգնանքով իսկապես օտարին «որդեգրված», օտար որբանոցում մեծացած ու կրթություն ստացած Բենիամին Ժամկոչյանին։

Մանկավարժ, մանկագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, մի շարք դասագրքերի, թատերգությունների, աշխատությունների հեղինակ, թարգմանիչ Բենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թ.` Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում։ Հազիվ 40 օրական էր, երբ վախճանվում է հայրը` Կարապետը, ինչը դառնում է ընտանիքի քայքայման պատճառ։ Մայրը` Եսթերը, ստիպված էր ենթարկվել գերդաստանի հեղինակություններին եւ երկրորդ անգամ ամուսնանալ` երկու որդիներին թողնելով հորական տատի խնամքին, ինչն այնքան էլ երկար չի տեւում։ Երեք տարեկան Բենիամինին ու ավագ եղբորն ուղարկում են Խարբերդին մերձակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոց, որը հիմնվել էր 1897 թ. հունիսի 1-ին` կայանի ղեկավար եւ ուսուցիչ Յոհաննես Էհմանի ջանքերով։ Հաստատությունը գործունեությունն սկսում է 2 որբանոցով ու 200 սանով, որոնց թիվը ժամանակի ընթացքում հասնում է 3000-ի։ Կարելի է ասել՝ Ժամկոչյան եղբայրները կայանի գրեթե առաջին սաներից էին. նրանք ընդունվեցին որբանոց 1898 թ.։

Հարկ է նշել, որ մինչեւ Առաջին համաշխարհայինը Օսմանյան կայսրությունում գործում էին մի շարք որբանոցներ` ամերիկյան, անգլիական, գերմանական, որտեղ սնվում, տանիք, կրթություն ու դաստիարակություն էին ստանում ժամանակի ծնողազուրկ երեխաները, սակայն պատերազմի ու քաղաքականության հետ փոխվում էր եւ իշխանությունների վերաբերմունքը ոչ միայն բնակչության, այլեւ խնամքի կարոտ երեխաների հանդեպ, ու ոչ միայն փակվում էին նրանց ապաստանող հաստատությունները, այլեւ հրո ճարակ դառնում, սպանվում ու հալածվում թե՛ որբանոցների սաները, թե՛ ուսուցիչները։ Մեզիրեի որբանոցը, որտեղ սկսվեց Ժամկոչյան եղբայրների ուսումնառությունը, Օսմանյան կայսրությունում գործող 5 հիմնական կայաններից ամենամեծն ու գլխավորն էր։ Որբանոցներում աշխատում էին ոչ միայն հիմնադիր միսիոներներն ու ուսուցիչները, այլեւ հայ ուսուցիչներ, ովքեր սաներին ուսուցանում էին մայրենին ու ազգային արժեքներին առնչվող առարկաներ։ Բենիամինը գերմանական միսիոներական հաստատության որբանոցում մնալով երկու տարի` 1898-1900 թթ., այնուհետեւ 7-ամյա ուսուցում է ստանում նույն հաստատության նախակրթարանում, իսկ 1907-11 թթ. ավարտելով միջնակարգը` ուսումը շարունակում ուսուցչանոցում` 1915 թ. ստանալով համապատասխան վկայական։ Մեզիրեի կայանը ոչ միայն որբերի ապաստան ու կրթարան էր, այլեւ ցեղասպանության ժամանակ շատ շատերի կյանքն է փրկել` թե՛ սաների, թե՛ հաստատության աշխատակիցների, թե՛ հաստատության հետ ամենեւին կապ չունեցող անձանց։

Բենիամին Ժամկոչյանը «Պատմութիւն Մամիւրեթ իւլ Ազիզի գերման որբանոցներու» աշխատության մեջ նշում է, որ կայանի շնորհիվ փրկվել է առնվազն 1500 հայ, եւ ամենեւին համաձայն չէ գերմանացի միսիոներներին մեղադրողների հետ, քանզի այստեղ սաները` կացարան, բազմակողմանի կրթություն, բժշկական օգնություն ստանալուց զատ, ստանում էին ազգային, հոգեւոր սնունդ, որն ապահովում էր Հայ ավետարանական եկեղեցին, ինչն ամենեւին չի խանգարել սաներին, այդ թվում եւ Բենիամինին, հարգանքով վերաբերվել նաեւ Հայ առաքելական եկեղեցուն։ Հաստատությունում անցկացրած կյանքն անհետեւանք չի մնում Բենիամինի համար. դաստիարակված լինելով մարդասիրական ոգով՝ ինքը եւս հետագայում աշխատում է զանազան որբանոցներում, ինչպես Բեյրութի Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի որբանոցում` ուսուցիչ (1922-23 թթ.), ՀԲԸՄ Քելեկյան որբանոցում` մարզիչ եւ ընդհանուր հսկիչ (1923-24 թթ.),  Ջիպեյլի դանիական «Թռչնոց բույն» որբանոցում` կրթական տնօրեն (1938-1940 թթ.)։ Ժամկոչյան եղբայրները Մեզիրեի հաստատությունը թողնում են ոչ միայն ուսուցչանոցի վկայականներով, այլեւ կյանք են մտնում որպես հասուն, պատասխանատու, ազգային գործերի նվիրյալներ։ Դեռեւս ուսանողական տարիներին նրանք անդամակցում են  Հնչակյան ուսանողական միությանը, իսկ չարաբաստիկ 1915 թ. Բենիամինը փրկվում է աքսորից` որբանոցում հացագործ ու հսկիչ աշխատելով։ Շատ չանցած` մի քանի երիտասարդների հետ Երիզայում միանում է զորավար Անդրանիկի զորքին, սակայն զինվորականի բախտը չի ժպտում նրան. վիրավորվելով Կարինի մերձակայքում` մարտերի ժամանակ ստիպված է լինում զբաղվել առողջական խնդիրներով` տեղափոխվելով Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս, այնուհետեւ Բաթումից անգլիական նավով հասնում է Պոլիս, գաղթականների հանձնախմբում զբաղվում կազմակերպչական աշխատանքներով։

Կարելի է ասել՝ 1920-ից սկսվում է Ժամկոչյանի մանկավարժական գործունեությունը. Ադանայի ազգային Աբգարյան վարժարանում աշխատանքի է անցնում որպես ուսուցիչ, իսկ 1921 թ.` հենց Ադանայում էլ` իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության կեդրոնական վարժարանում աշխատում որպես տնօրեն, սակայն Կիլիկիայի հայաթափումից հետո ստիպված է լինում հասնել Մերսինի նավահանգիստ, որտեղից էլ 1922 թ. վերջերին բազմաթիվ գաղթականների հետ նավով տեղափոխվել Բեյրութ։ Լիբանանում էլ Ժամկոչյանն ամենուր շարունակում է մանկավարժական աշխատանքը։ 1930 թ. հրավիրվում է Ազգային Սահակյան վարժարան  եւ մինչեւ 1974 թ. տնօրինում այն։ Բացի մանկավարժական աշխատանքից, որ ներառում էր դասագրքերի ու թատերական ներկայացումների հեղինակում, Ժամկոչյանը նաեւ մի շարք ազգային խնդիրներ շոշափող աշխատությունների, բանախոսությունների, հոդվածների, թարգմանական գործերի հեղինակ է, իսկ ամենապատասխանատու աշխատանքը, թերեւս, «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան վստահված` 19-րդ դարի կեսին լույս տեսած, արեւմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումն էր, ինչը Ժամկոչյանն արեց ամենայն պատասխանատվությամբ` օգտագործելով իրեն ծանոթ բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս տեսավ 1981 թ.։ 1984 թ. ՀԽՍՀ լուսավորության նախարարությունը Բենիամին Ժամկոչյանին արժանացրեց Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի, իսկ ավելի վաղ` 1949 թ., նա գրականության պատվավոր դոկտորի վկայական էր ստացել Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանից։

Ժամկոչյանը վախճանվել է 1984 թ.` Հայրենիքում չլինելով հանդերձ՝ նա անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենապահպանության գործին։ Հունվարի 13-ը նվիրյալ մանկավարժի հիշատակի օրն է։ 1993 թ. Երեւանի թիվ 119 միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց) կոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով։

Թեգեր: Բենիամին Ժամկոչյանթարգմանիչ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հավատարիմ ազգային արժեքներին

Հավատարիմ ազգային արժեքներին

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist