Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Փետրվարի 15, 2022
Այլք
Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եռամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր, ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Օրերս պարգեւատրման հանդիսավոր արարողությունն էր:  Վկայականը ԿԳՄՍ նախարարի անունից մարզիկին հանձնեց փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Այս նոր հաջողությունը Զորիկի համար 3-րդ եւ ամենամեծ ձեռքբերումն  է Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց եւ Հայաստանի սպորտի վարպետի կոչումը նվաճելուց  հետո: Նա միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացրել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ 69 կգ քաշայինների պայքարում ցուցաբերելով երկամարտի 300 կգ արդյունք: Մարզական մեկը մյուսին հաջորդող ձեռքբերումները, ինչ խոսք, մարզիկի անխոնջ աշխատանքի, երկարատեւ տքնաջան  մարզումների եւ բարձր պատասխանատվության արդյունք են, մեծ է նաեւ մարզչի` Զորիկի հոր` Կարեն Պողոսյանի ներդրումը: Նշենք, որ Զորիկը 2018 թ. Թբիլիսիում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է բացարձակ չեմպիոն։ 2019 թ. Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 607 կգ արդյունքով դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նույն տարում IPSU վարկածով դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն 90 կգ քաշային կարգում՝ 610 կգ եռամարտի արդյունքով։ 2019 թ. դարձել է ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

2020 թ. սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ. 200 կգ ծանրաձողն ուսերին կատարել է կքանիստ վարժությունը՝ այս դիրքում պահելով 40 վայրկյան։ 2021 թ. մայիսին սահմանել է համաշխարհային ռեկորդ. 205 կգ ծանրաձողը նստած վիճակում պահել է 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսին եւս 3 անգամ կքանստել է ու բարձրացել։ Մի քանի րոպե անց գերազանցել է իր ռեկորդը՝ վարժությունը կրկնելով 210 կգ ծանրաձողով եւ 5 կքանստումով ու բարձրանալով։ Նույն տարում դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն եւ ռեկորդակիր։ Հայրենասեր դյուցազնը հաղթանակները նվիրել է արցախյան երկրորդ պատերազմում զոհված մարտիկների, ընկերների հիշատակին:

2021 թ. Զորիկի համար նոր նվաճումների տարի եղավ: Օգոստոսին սահմանեց համաշխարհային եւ Գինեսի եռակի ռեկորդ. 200 կգ ծանրաձողն ուսերին նստած դիրքով պահել է 7 վայրկյան, ապա բարձրացել՝ 10 անգամ կքանստելով եւ բարձրանալով։ Նշանավոր էր հոկտեմբերի 8-ը. այդ օրը Զորիկ Պողոսյանը սահմանեց Դյուցազնագրքի եւ համաշխարհային նոր ռեկորդ՝ շրջանցելով թուրք մարզիկներից մեկի՝ մինչ այդ սահմանած ռեկորդը։ Նա 170 կգ ծանրաձողը ուսերին նստած դիրքով քայլելով 2 մետր՝ կարողացել է բարձրանալ եւ 9 անգամ կքանստել ու բարձրանալ՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։ Այդ ռեկորդն էլ նվիրել է իր սան, հեռանկարային ծանրամարտիկ, ավաղ, արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին զոհված հերոս Մհեր Քոչինյանի եւ բոլոր քաջորդիների հիշատակին:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Զորիկ ՊողոսյանԿարեն ԳիլոյանԿԳՄՍ նախարարություն
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»

«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist