Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Վարշամ Գեւորգյանն ակնկալում է հայ երկրպագուների աջակցությունը

Հունիսի 9, 2021
Այլք
Վարշամ Գեւորգյանն ակնկալում է հայ երկրպագուների աջակցությունը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
283
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարտեր առանց կանոնների» (MMA) պրոֆեսիոնալ մարզիկ Վարշամ Գեւորգյանը հունիսի 25-ին Ղազախստանում կմենամարտի ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ: «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մենամարտին անդրադարձել են Գեւորգյանի թիմի ներկայացուցիչները:

«Հունիսի 25-ին կարիերայի ամենակարեւոր մենամարտն է լինելու: Ամեն ինչ անելու եմ հաղթանակի համար: Ինձ համար նա սովորական մրցակից է, ինչպես բոլորը: Ամեն օր նամակներ եմ ստանում նրանցից սպառնալիքներով: Նրանց չի հաջողվի ինձ կոտրել»,- ասել է Վարշամ Գեւորգյանը: Վերջինիս խոսքով` հիմա շատ ասելիք չկա, ամեն հարցի պատասխան կտրվի մենամարտից հետո:

Գեւորգյանի մարզիչ Արմեն Սողոյանի խոսքերով` Վարշամին ոչինչ պետք չէ, բացի Ալմաթիում հայ երկրպագուների աջակցությունից: «Գեւորգյանի դեմ մենամարտի հայտը ներկայացրել են իրենք: Մենք չենք հրաժարվել եւ մասնակցելու ենք: Խնդրում եմ ղազախական հայկական համայնքին, որ աջակցեն մեզ: Ցավոք, մենամարտը փակ կլինի, եւ մարզասերները կարող են հավաքվել մարզադահլիճի շրջակայքում: Վարշամը մենամարտելու է 61 կգ քաշային կարգում: Վստահ եմ, որ հաղթելու է, քանի որ պատերազմում զոհված մեր եղբայրների ոգին նրա հետ է լինելու»,-նշել է Գեւորգյանի մարզիչ-մարտավկա Արմեն Սողոյանը:

Այս օրերին Գեւորգյանը մարզումային մենամարտեր է անցկացնում Նարեկ Ավագյանի հետ, որը եւս MMA մարզիկ է: «Մոտ երեք ամիս է, ինչ պատրաստվում ենք այս մենամարտին: Շատ լավ ուսումնասիրել ենք մրցակցիս, գիտենք, ով է, ինչ է: Բացի ինձնից մի շարք մարդիկ աշխատում են Գեւորգի հետ: Ամեն հնարավորը եւ անհնարինն արել ենք այս մենամարտը լավագույնս անցկացնելու համար»,- ասել է Ավագյանը:

UFC լավագույն 15 մարզիկներից Արման Ծառուկյանն այս օրերին եւս մարզումներ է անցկացնում Վարշամ Գեւորգյանի հետ: «Վարշամին սովորեցնում եմ իմ տեխնիկական հնարքները: Նա լավ արդյունքներ է գրանցում: Գիտեմ, որ ադրբեջանցու դեմ մենամարտը շահելու է, քանի որ նա ուժեղ մարզիկ է: Տակտիկապես նա պատրաստ է եւ միայն պետք է գոտեմարտին հանգիստ մոտենա»,- ասել է Ծառուկյանը:

Թեգեր: MMAUFCՄարտեր առանց կանոններիՎարշամ Գեւորգյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Կոփում են կամքն ու հոգին, մարմինը

Կոփում են կամքն ու հոգին, մարմինը

Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի

Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist