Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse Dixit. Կարլ ՄԱՐՔՍ

Հուլիսի 15, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետական կյանքի երեւույթները հետազոտելիս շատ հեշտությամբ գայթակղվում են աչքաթող անելու հարաբերությունների օբյեկտիվ բնույթը եւ ամեն ինչ բացատրելու գործող անձանց կամքով: Սակայն կան հարաբերություններ, որոնք որոշում են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ իշխանության առանձին ներկայացուցիչների գործողությունները եւ որոնք նույնքան անկախ են դրանցից, որքան շնչառության եղանակը….

Բայց ադմինիստրատիվ իշխանություններն իրենց բյուրոկրատական էության հետեւանքով աղետալի վիճակի պատճառները տեսնում են ոչ թե կառավարման, այլ նրանից դուրս գտնվող բնական եւ մասնավորքաղաքացիական ոլորտում: Ադմինիստրատիվ իշխանությունները, անգամ լավագույն մտադրություններ, մարդասիրության բնագավառում ամենամեծ եռանդ, ամենաուժեղ բանականություն ունենալու դեպքում, չեն կարող գտնել լուծումն այն հակամարտության, որն ինչոր ակնթարթային, անցողիկ բան չէ, այն հակամարտության, որ կա իրականության եւ կառավարման սկզբունքների միջեւ….

Դժվարությունները լուծելու համար կառավարողներն ու կառավարվողները հավասարապես կարիք ունեն երրորդ տարրի, որը լիներ քաղաքական, առանց պաշտոնական լինելու, այսինքն՝ չղեկավարվեր բյուրոկրատական նախադրյալներով, կարիք ունեն մի այնպիսի տարրի, որը քաղաքացիական լիներ, բայց միաժամանակ անմիջականորեն խճճված չլիներ մասնավոր շահերի եւ դրանց հետ կապված կարիքների ցանցում: Պետության քաղաքացու գլուխ եւ քաղաքացիական սիրտ ունեցող այդ լրացուցիչ տարրը հենց ազատ մամուլն է: Մամուլի ասպարեզում կառավարողներն ու կառավարվողները միատեսակ հնարավորություն ունեն փոխադարձաբար քննադատելու միմյանց սկզբունքներն ու պահանջները, սակայն ոչ թե ստորակայման հարաբերությունների շրջանակներում, այլ հավասար իրավունքներով՝ որպես պետության քաղաքացիներ, արդեն ոչ թե որպես անհատ անձնավորություններ, այլ որպես մտավոր ուժեր, որպես բանական հայացքների արտահայտիչներ: Ինչ չափով որ «ազատ մամուլը» հասարակական կարծիքի արդյունք է, նույն չափով էլ նաեւ ստեղծում է այդ հասարակական կարծիքը….

Մամուլը ժողովրդի կյանքի պայմաններին վերաբերվում է ինչպես բանականությունը, բայց ոչ պակաս չափով նաեւ ինչպես զգացմունքը: Ուստի նա խոսում է ոչ միայն քննադատության բանական լեզվով, որը եղած հարաբերությունները տեսնում է իր բարձունքից, այլ խոսում է նաեւ բուն կյանքի կրքոտ լեզվով, մի լեզվով, որը չի կարելի եւ ասենք՝ չպետք է պահանջել պաշտոնական զեկուցումներից: Ազատ մամուլը, վերջապես, ժողովրդի կարիքն իր անմիջական ձեւով, բյուրոկրատական որեւէ միջավայրում չբեկված ձեւով տանումհասցնում է գահի աստիճաններին, այդ կարիքը հաղորդում է պետական իշխանությանը, որի հանդեպ անհետանում է տարբերությունը կառավարողների ու կառավարվողների միջեւ, եւ միայն մնում են պետության հավասարապես հեռու եւ հավասարապես մոտիկ քաղաքացիներ:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXITԿարլ ՄԱՐՔՍ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արոնյանը եւ Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում

Արոնյանը եւ Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում

«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist