Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մեծ վաստակ, երախտամոռ աշխարհ, կորսված գերեզման

Սեպտեմբերի 11, 2021
Այլք
Մեծ վաստակ, երախտամոռ աշխարհ, կորսված գերեզման
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
297
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհասփյուռ հայության մտքի շողարձակումներն ու բարի գործերն ամենուր են: Պատվաբեր իրողություն, որով, հիրավի, հպարտանալու իրավունք ունենք ազգովի: Այդ զգացողությունը մեզ պարգեւում են նրանք՝ երեւելի անհատները, որոնց անունն ու գործերը չեն խունանում ժամանակների մշուշում: Չի մոռացվում նրանց վաստակը՝ անկախ գործունեության վայրից ու ոլորտից: Ուստի տեղին է գոնե պատեհ առիթներով անդրադառնալ այդ արժանավոր մարդկանց:

Գեւորգ Գրիգորյան-Եվանգուլյան. գուցեեւ շատերին ոչինչ չասող անուն, մինչդեռ ժամանակին սիրված ու հեղինակավոր դեմք էր բարեկամ երկրի՝ Վրաստանի մայրաքաղաքում: Քաղաքագլուխ եղած կարճատեւ ժամանակահատվածում նա արել է երախտագիտության արժանի գործեր:

1843 թ. Թիֆլիսում ծնված հայորդին մասնագիտությամբ իրավաբան էր՝ ավարտել էր Սանկտ Պետերբուրգի համալսարանը, իսկ պատանեկան տարիներին տարվել դերասանությամբ, մասնակցել ներկայացումների՝ ցուցաբերելով գովելի օժտվածություն: Թվում էր, թե բեմն էր լինելու նրա ճակատագիրը կամ լրագրության ասպարեզը, քանի որ նաեւ աշխատակցում էր հանրահայտ «Մշակին», «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին, հանդես գալիս համարձակ հրապարակումներով: Սակայն այդ զբաղմունքները տեղի էին տալու. 1867 թ. աշխատանքի է անցնում որպես դատական քննիչ, հաշտարար դատավորի օգնական, այնուհետեւ ստանձնում Թիֆլիսի դատախազի օգնականի պաշտոնը: Սրանց հաջորդում է գործունեությունը փոխարքայի գլխավոր կառավարության դեպարտամենտում: Զուգահեռաբար ընդգրկված էր նաեւ Ներսիսյան եւ Գայանյան դպրոցների հոգաբարձուների կազմում, հնարավորինս աջակցում էր Էրզրումի Սանասարյան վարժարանի ազգաշահ գործունեությանը: Ասել է, թե ազգային մտահոգություններով ապրող գործիչ, որին առաջիկայում սպասվում էր վրաց մայրաքաղաքը ղեկավարելու պատվաբեր ու դժվարին գործը: Իսկ մինչ այդ ընտրվելու էր դատական դեպարտամենտի անդամ, հետո թողնելու էր այդ ամենը, աշխատելու էր որպես փաստաբան՝ արժանանալով նախանձելի ճանաչման ու ձեռք բերելով մեծ համբավ:

Անվանի փաստաբանը 1870 թ. ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ, այնուհետեւ բազմիցս վերընտրվում այդ պաշտոնում: Իսկ 1897 թ. հոկտեմբերի 6-ին Թիֆլիսի քաղաքագլխի ընտրություններում հաղթելով իր մրցակից Գ. Թամանյանցին՝ ընտրվում է քաղաքագլուխ: Այդ պաշտոնում, սակայն, որոշակի խնդիրների պատճառով Եվանգուլյանը հաստատվում է ամիսներ անց: Բանն այն է, որ 1898 թ. վերջին Կովկասի քաղաքական մասի կառավարիչ եւ ռազմական օկրուգի հրամանատար, մոլի միապետական եւ ռեակցիոներ Գոլիցինը ձերբակալում եւ դատական գործ է հարուցում ինչպես նորընտիր քաղաքագլխի, այնպես էլ խորհրդարանի առավել ակտիվ անձանց նկատմամբ: Բարեբախտաբար, դատարանը բոլորին արդարացնում է:

Պաշտոնավարության ընթացքում հայազգի քաղաքագլուխը իրագործում է հսկայական աշխատանքներ: Բավական է նշել, որ նրա ջանքերի շնորհիվ է իրականացվում Թիֆլիսի էլեկտրական լուսավորությունը: 1899 թ. ապրիլին, ընդունելով վրաց եկեղեցու պատրիարք Ֆլավիանիի խնդրանքը, կոչով դիմում է հայ մեծահարուստներին, որպեսզի դրամական օգնություն ցուցաբերեն վրաց մայր եկեղեցու վերանորոգման համար: Կարճ ժամանակամիջոցում հավաքվում է անհրաժեշտ գումարը:

Սիրված քաղաքագլուխն արժանանալու էր նաեւ Ամենայն հայոց Մկրտիչ Խրիմյան Վեհափառի հայրապետական օրհնությանը: Դա 1900 թ. հունիսի 15-ին էր, առիթը՝ առաջնորդանիստ վանքի բակում Ղուկասյան թանգարանի կառուցման գործին քաղաքագլխի նվիրական աջակցությունը:

1910 թվականը եւս հիշարժան է վրաց մայրաքաղաքի տարեգրության էջերում. Եվանգուլյանի նախաձեռնությամբ ապրիլի 10-ին Թիֆլիսում բացվում է քանդակագործության եւ գեղանկարչության առաջին դպրոցը, որը հետագայում հսկայական դերակատարություն ունեցավ: Դպրոցի բացումից հետո եռանդուն գործչին ընդամենը մեկ տարվա կյանք էր մնացել. 1901 թ. այս օրը երեկոյան Եվանգուլյանը վախճանվում է «Հերակլի» անվանյալ… բաղնիքում: Նրա անակնկալ մահը հոգեբանական ծանր ապրումներով է համակում վրաց մայրաքաղաքի ողջ բնակչությանը: Նրա շիրիմն հանգչում էր հայկական Խոջիվանքի գերեզմանատանը: Ջանադիր քաղաքագլխի գերեզմանն այժմ գոյություն չունի: Դե արի ու հասկացիր երախտամոռ աշխարհի բանը…

Թեգեր: Գեւորգ Գրիգորյան-Եվանգուլյան.ԹիֆլիսՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ

Օղեկապ գոտու թուլացնողն էլ ենք մենք, ձգողն էլ

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist