Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայրենիքի ու սրտի կանչով գիտնականը

Սեպտեմբերի 16, 2021
Այլք
Հայրենիքի ու սրտի կանչով գիտնականը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
545
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հզոր, անկախ, ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն պատրաստ լինել ամեն վայրկյան զենք վերցնելու ու պաշտպանելու հողը, որի վրա ապրում ես, այլեւ անհրաժեշտ է այդ հողի վրա արարել, պարարտացնել ու զորացնել այն, գիտակցելով, որ անկախությունը դրսից բերված հավք չէ, որ մտնի ուրիշի պարտեզն ու սկսի գեղեցիկ դայլայլել…

Իր պատմության ընթացքում հայ ժողովրդի զավակները պատրաստ են եղել թե՛ զենք վերցնելու, թե՛ արարելու եւ թե՛ այս երկուսը զուգակցելու եւ բոլոր դեպքերում աչքի են ընկել թե՛ խիզախությամբ, թե՛ նվիրվածությամբ։ Այդպիսին էր եւ գիտության ականավոր գործիչ, ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը, ում հիշատակի օրը սեպտեմբերի 16-ն է։ Նա ծնվել է Երեւանում` 1922 թ. դեկտեմբերի 12-ին, հանրապետության վաստակավոր բժիշկների ընտանիքում։ Մինչ գիտության հավքին երգեցնելը, Միրզաբեկյանը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո 18 տարեկանում՝ 1940 թ., զորակոչվում է խորհրդային բանակ եւ ուղարկվում Թիֆլիսի հրետանային ուսումնարան. ծառայությունը տեւում է սպասվածից երկար. սկսվում է Հայրենական մեծ պատերազմը… Որպես կործանիչ հակատանկային գումարտակի հրամանատար՝ 1942-45 թթ. Միրզաբեկյանը մասնակցում է ռազմական գործողություններին` Կուրսկում, Վորոնեժում, Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, որտեղ էլ ծանր վիրավորվելուց հետո նրա համար ավարտվում է պատերազմը։ Մարտական ծառայությունների համար Միրզաբեկյանը պարգեւատրվում է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Պատերազմի վերքերից քայքայված առողջությունը չխանգարեց, սակայն, կամքի ուժով ու համառությամբ օժտված երիտասարդին հենց նույն` 1945 թ. դիմել եւ ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն էլ հաջողությամբ ավարտելուց հետո` 1950 թ., աշխատանքի անցավ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ արդեն 1951-ի դեկտեմբերին ընդունվեց հիշյալ ինստիտուտի ասպիրանտուրա եւ գործուղվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի` աշխարհահռչակ Պ. Ն. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտ։ 1953‒1955 թթ. նույն ինստիտուտում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող եւ պաշտպանում թեկնածուական թեզ։ Վերադառնալով Երեւան՝ 1955‒1958 թթ. աշխատանքի է անցնում Բյուրականի աստղադիտարանում, սկզբում որպես կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, որտեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է գերբարձր հաճախականությունների գրանցման ռադիոֆիզիկական մեթոդների գիտական հետազոտություններ, դրանց կիրառումը ռադիոաստղագիտությունում։ 1958‒1960 թթ. ղեկավարում է Բյուրականի աստղադիտարանի ռադիոֆիզիկայի բաժինը։ 1971 թ. Էմիլ Միրզաբեկյանն ընտրվում է Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թ.` Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, նույն թվականին նրան շնորհվում է Հայկական ԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում։ 1974‒1976 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների եւ մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1976 թ.` ընտրվել ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։ Գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության համար Միրզաբեկյանը պարգեւատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Պատերազմը կոփել ու հասունացրել էր երիտասարդ Միրզաբեկյանին, սովորեցրել տարբերել մարդկանց, խորանալ նրանց հոգեբանության մեջ, գնահատել մարդկային որակներն ու ունակությունները, ոգեւորել ու առաջնորդել։ Այդպես էլ, համախմբելով տաղանդավոր երիտասարդ գիտնականների, Միրզաբեկյանին հաջողվեց հիմնել գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի գիտական դպրոցը, որն այնքան ճանաչում ու հեղինակություն ձեռք բերեց, որ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում անցկացվող ավանդական համամիութենական եւ միջազգային գիտաժողովներին սկսեցին մասնակցել ԽՍՀՄ եւ արտասահմանյան երկրների առաջատար մասնագետները։ Բացի գիտական, մանկավարժական գործունեությունից, Միրզաբեկյանն աչքի էր ընկնում կազմակերպչական ունակություններով եւ կադրերի հանդեպ հոգատարությամբ. այսպես՝ երբ 1960 թ. նրա եւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ Աշտարակում հիմնադրվեց ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, աշխատակիցների բնակության համար տարածքում կառուցվեց նաեւ գիտավան։

Գիտության ասպարեզում Էմիլ Միրզաբեկյանը հասել է բազմաթիվ նվաճումների. նա ՀԽՍՀ-ում նոր գիտական ուղղության` ԳԲՀ (գերբարձր հաճախականության) ռադիոֆիզիկայի հիմնադիրն է, որի շնորհիվ ապահովվեց հանրապետությունում ռադիոարդյունաբերության արագ զարգացումը։ Միրզաբեկյանն ստեղծեց էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դաս, առաջինն էր, որ ուսումնասիրեց Արեգակի ռադիոճառագայթման բեւեռացումը, իսկ աշխատակիցների հետ ստեղծված գերզգայուն համակարգերը կիրառվեցին տիեզերական հետազոտություններում։ Նրա ղեկավարած ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը 1960-ից սկսած կատարել է մի քանի տասնյակ կարեւորագույն աշխատանքներ ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշումներով՝ ապահովելով տիեզերքի ուսումնասիրության եւ պաշտպանության խնդիրների լուծման համար օգտագործվող տիեզերական եւ հեռավոր կապի բոլոր ճշգրիտ ալեհավաքային համալիրների աշխատանքը։

Էմիլ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ Երեւանի պետական համալսարանում ստեղծվեց ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, իսկ նախկին Պոլիտեխնիկում` ռադիոտեխնիկայի ֆակուլտետը։ Նրա հիմնած գիտական ուղղությունները հաջողությամբ զարգացրել են իր աշակերտները, իրականացրել մի շարք կարեւոր նախագծեր տիեզերական հետազոտությունների տարբեր ծրագրերում, մասնավորապես՝ «Պրիրոդա», «Վեգա», «Օկեան», «Մետեոր», «Միր», իսկ այսօր նրա հոգեզավակ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը կարոտ է ուշադրության, հոգատարության ու պաշտպանության։

Թեգեր: Գիտությունների ակադեմիաԷմիլ Միրզաբեկյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մի կյանքի պատմություն»

«Մի կյանքի պատմություն»

Ներշնչանքի աղբյուր

Ներշնչանքի աղբյուր

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist