Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Փետրվարի 6, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բեթինա Վյորման. «Ես ոչ միայն գոհ եմ, այլեւ երջանիկ…»

Հայ պոեզիան՝ գերմաներեն

Հոկտեմբերի 14, 2021
Այլք
Բեթինա Վյորման. «Ես ոչ միայն գոհ եմ, այլեւ երջանիկ…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս Օշականում տեղի ունեցած Թարգմանչաց տոնի շրջանակներում, ի թիվս այլոց, «Կանթեղ» մրցանակի էր արժանացել նաեւ գերմանուհի Բեթինա Վյորմանը՝ շուրջ 450 էջ կազմող իր թարգմանական գրքի համար: Իսկ երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծական այդ ժողովածուի շնորհանդեսը՝ թարգմանչուհու մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հատորյակի կազմմանն աջակցել են Ալբերտ Նալբանդյանը, գերմանաբնակ բանաստեղծ Արամազդ Սեւակը, իսկ գիրքը հրատարակվել է Գերմանիայում՝ իր՝ թարգմանչուհու նախաձեռնությամբ եւ նրանց միջոցներով: Ավելին՝ թարգմանչուհին Հայաստան է եկել առանց հատուկ հրավերի, սեփական ծախսերով՝ իր հետ բերելով հրատարակության որոշակի տպաքանակ: Հիրավի, վեհանձն արարք: Նման պարագաներում, նշեց բանախոսը, որքան գեղեցիկ ու պատշաճ կլիներ, եթե մենք ի վիճակի լինեինք հրավիրելու, ինչ-որ կերպ աջակցելու մեր գրականության նորօրյա նվիրյալին: ԳՄ նախագահը երախտագիտության խոսք ասաց Բեթինա Վյորմանին իր տքնաջան աշխատանքի ու մեծարժեք այս գիրքը կազմելու, հրատարակելու, գերմանացի ընթերցողին ժամանակակից հայ պոեզիան ներկայացնելու համար:

Ինչպես ընդգծեց «Լիտերատուրնայա Արմենիա» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, մեզ համար այսպիսի թարգմանչուհիները պարզապես գյուտ են, իսկ Վյորմանը հատորյակի վրա աշխատել է տարուց ավելի՝ մեզ նվիրաբերելով սույն սքանչելի ժողովածուն: Նաեւ ասաց, որ թարգմանչուհու այս նախաձեռնությունը միայն սկիզբն է, դեռ նոր թարգմանություններ են լինելու:

Թարգմանված հեղինակներից Հենրիկ Էդոյանը եւս անկեղծացավ.

-Դժվար է գերագնահատել մեր սեղանին դրված գրքի արժեքը՝ մանավանդ մեր ապրած դժնի ժամանակներում՝ պատերազմից վիրավոր երկիր, անդառնալի կորուստներ, աղետաբեր համավարակ, տագնապներով ապրող ժողովուրդ, եւ այս իրավիճակում՝ ջերմացնող ու լուսավոր մի բան: Այս վերաբերմունքը համանման է Վալերի Բրյուսովի՝ 1916 թվականին ցուցաբերած նախաձեռնությանը՝ հայ պոեզիայի ստվարածավալ ժողովածուն ռուսերենով հրատարակելուն մեծ եղեռնից հետո…

Ասենք, որ Բեթինա Վյորմանն ինքն էլ է բանաստեղծ, եւ թարգմանությունների հաջողությունն առավելապես այս իրողությամբ է պայմանավորված: Նա շնորհակալություն հայտնեց գրողների տանը ջերմ հյուրընկալման, գնահատանքի խոսքերի, «Կանթեղ» մրցանակի արժանանալու համար: Ընդունեց նաեւ բանախոսներից մեկի այն ջերմ խոսքը, որ, այո, Հայաստանն այսուհետ նաեւ իր տունն է, եւ որ հայ պոեզիան իրեն շատ է դուր գալիս: «Ես ոչ միայն գոհ եմ, այլեւ երջանիկ»,- հավելեց նա:

Վերջում փաստենք, որ գրքում ներկայացված են 60-70-ականներին ասպարեզ իջած  բանաստեղծներից մինչեւ ժամանակակիցներից շատերի գործերը: Նրանցից մի քանիսը ներկա էին միջոցառմանը եւ հանդես եկան երախտագիտության խոսքով: Ոմանք առաջարկեցին, որ նույնը ձեռնարկվի նաեւ այստեղ՝ Հայաստանում, ասել է թե, թարգմանաբար հայ ընթերցողին ներկայացվի Հայնեի, Գյոթեի հետնորդ-ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն: Առաջարկը դրական արձագանք ունեցավ:

Հուսանք, որ այդ առաջարկը, անկախ դժվարություններից, անպայման իրողություն կդառնա:

Թեգեր: Բեթինա Վյորմանգիրքշնորհանդես
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ

IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ

Փետրվարի 4, 2023
Գիրք հայ երգահան Նիկողայոս Չեմբերջիի մասին

Գիրք հայ երգահան Նիկողայոս Չեմբերջիի մասին

Փետրվարի 4, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

Ամենաընթերցվածը

  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist