-1827 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
-1864 թ. դեկտեմբերի 10-ին ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
-1901 թ. դեկտեմբերի 10-ին Ռիգայում տեղի է ունենում Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
-1917 թ. դեկտեմբերի 10-ին Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
-1924 թ. դեկտեմբերի 10-ին հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
-1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածից եւ մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է։ Հռչակագիրը եւ դրա հիման վրա մշակված երկու՝ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին եւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերը կազմում են «Մարդու իրավունքների միջազգային բիլլը»։ Հռչակագիրը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով։
-1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Ընտրությանը մասնակցողների 99.7 տոկոսը կողմ է քվեարկում։
-2010 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Մայքլ Հակոբ Հակոբյանը՝ ամերիկահայ ռեժիսոր եւ գրող, Հայոց ցեղասպանության վերապրող (ծնվ.՝ 1913 թ.)։
-1937 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Քրիստափոր Արարատյանը՝ հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ. գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»։ Արդարացվել է հետմահու։
-1998 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Մանուկ Աթոյանը՝ գյուտարար, ինժեներ (ծնվ.՝ 1925 թ.):
-2004 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Խորեն Աբրահամյանը՝ դերասան եւ ռեժիսոր (ծնվ.՝ 1930 թ.): Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաեւ արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ եւ արդիականության խոր զգացողությամբ։ Հայտնի էր նաեւ որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։