Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լուսավոր շողեր՝ «Դժոխքի ձորից»

Ստեփանակերտում բացվել է գեղանկարիչ զինվորի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 15, 2021
Այլք
Լուսավոր շողեր՝ «Դժոխքի ձորից»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմը, որ իր նախորդներից առանձնանում է ողբերգական, դաժան ճակատագրերով ու իրադարձություններով, շարունակում է խոր մտահոգությունների ու անհանգստությունների առարկա մնալ գրողների ու արվեստագետների, ամեն մի հայ մարդու համար, յուրովի արտացոլվել նրանց հուշերում, գեղարվեստի ուժ ստացած ստեղծագործություններում: Եվ եթե այսօր որոշակի քայլեր են արվում պատերազմի պատճառած ավերածությունները վերացնելու, մշտական բնակավայրերից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական վիճակը մեղմելու, նրանց կացարաններ տրամադրելու եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերելու համար, ապա ծանր մարտերում նահատակված զավակների, նրանց անդառնալի կորստի ցավը հարազատներին հանգիստ չի տալիս: Համազգային այս ողբերգությունը, բնականաբար, վերապրում է մեզանից յուրաքանչյուրը:

Պատերազմի մասին գրվում են (եւ կգրվեն) բազում գրքեր, հերոսներին ձոնվում են երգեր, արարվում կտավներ: Եվ այս ամենի հիմքում հայրենիքն է, նրա երդվյալ զինվորը, որ անցնելով ծանր փորձությունների, դժոխքի միջով՝ ամենաճակատագրական պահին ապավինում է մորը, Աստծուն, նրա օրհնանքից ուժ ստանում եւ շարժվում առաջ: Հազարավոր հայորդիների թվում արցախյան երրորդ պատերազմին առաջիններից է կամավորագրվել երիտասարդ արվեստագետ, գեղանկարիչ Սեւադա Սարգսյանը, ով ստիպված էր վրձինը փոխարինել ինքնաձիգով ու հայտնվել բարդ ու օրհասական իրավիճակներում: Գումարտակը, որի կազմում կռվում էր նա, հաճախ էր հայտնվում թշնամու թիրախում ու ենթարկվում հրետակոծությունների…

Տղան հրաշքով է փրկվել ռազմագործողությունների իրականացման ժամանակ շրջապատում պայթած ականից, ու նրա սուր հայացքից դուրս չեն մնացել ազդեցիկ դրվագներն ու պատկերները, մարտական ընկերների հետ կապված պատմությունները: Եվ մեկ տարի անց Սեւադա Սարգսյանը պատերազմի ընթացքում իր վերապրածը ժողովել է 44 կտավում, որ «ծնվել, միս ու արյուն են ստացել ցավի եւ տառապանքի միջից՝ չկորցնելով լավատեսությունը վաղվա լուսավոր օրերի, հաղթանակի նկատմամբ»: Գեղանկարիչը փորձել է մղձավանջային 44 օրերի պատկերն ընդհանրացնել անհատական ցուցահանդեսում ներկայացված իր ստեղծագործություններում, որին «Դժոխքի ձոր» խորհրդանշական անունն է տվել՝ խտացնելով տագնապի գույները…

Սեւադայի խոստովանությամբ՝ սա արցախցի արվեստասեր այցելուների հետ իր առաջին հանդիպումն է: Ցուցահանդեսը, որ բացվել է Ստեփանակերտի պատկերասրահում, համոզիչ եւ ճշմարիտ արտացոլման շնորհիվ անմիջապես գրավել է լայն հասարակության ուշադրությունը: Տեղանքը, որ անկրկնելի, գեղատեսիլ բնապատկերներ է հիշեցնում, տեւական հրետակոծություններից «ավերվել, խոշտանգվել է, վերածվել դժոխային տեսարանի»: Իսկ կտավներում՝ մարտնչող զինվորն է ամենատարբեր իրավիճակներում, նրա խիստ վտանգված առօրյան, շրջապատող իրերը, խոցված խրամատը, թեւատված ծառերն ու թփերը, երկարող, տխուր գիշերներն ու հրդեհված լուսաբացը…

Ու այս ամենով հանդերձ գեղանկարիչ զինվորը չի հուսահատվում, չի կորցնում «երկնքից ճառագող լույսի եւ հույսի, հավատի զգացումը», համոզված է, որ «Արցախի վիրավոր կաղնին վերստին ուժ է առնելու, եւ նրան սնող, պաշտող մայր հողը բուժելու է իր վերքերը: Ծառը գարնանը դալար շյուղեր է արձակելու, եւ թշնամին անզոր է գտնվելու կասեցնել նրա հաղթարշավը»…

Թեգեր: ԱրցախպատերազմՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist