Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Օգոստոսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գեւորգյանը հաջողություն է մաղթելնոր նախագահին

Մայիսի 1, 2021
Այլք
Գեւորգյանը հաջողություն է մաղթելնոր նախագահին
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
27
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանին:

«Չնայած ՀԲՖ նախագահի ընտրությունների հետաձգման եւ օրինական անցկացման վերաբերյալ մեր բազմաթիվ հորդորներին` ընտրությունը, այնուամենայնիվ, կայացավ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանն ու ամբողջ անձնակազմը շնորհավորում եւ հաջողություն են մաղթում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային եւ հայկական բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին։ Ինչպես ղեկավարման տարիներին, այնպես էլ ապագայում Արթուր Գեւորգյանն ու նախկին ղեկավար կազմը կանգնած են լինելու հայկական բռնցքամարտի կողքին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Մոտ երկու տարի Հայաստանումգործում էր բռնցքամարտի երկու ֆեդերացիա` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ Հայկական ազգային ֆեդերացիան: Հավաքական թիմը բաժանված էր երկու մասի, եւ մարզիկները նույնիսկ չէին մարզվում միասին:

Նախօրեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցեւը:

Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի եւ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջեւ: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Ավելացնենք, որ մարզաձեւի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է տվել:

Թեգեր: Արթուր ԳեւորգյանբռնցքամարտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիաՀովհաննես Հովսեփյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հուսադրող քայլեր եւ արդյունքներ

Հուսադրող քայլեր եւ արդյունքներ

Հուլիսի 30, 2022
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Հուլիսի 30, 2022

Պատմության հետագծով

Երկաթուղու կայարանապետից մինչեւ բանակի գեներալ-գնդապետ

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ուրախալի լուր Մոսկվայից

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»

Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»

Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը

Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը

Ամենաընթերցվածը

  • Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ

    Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենի բնաշխարհի անխոս վկաները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում. հայկական կողմից տուժածներ չկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ոսկե սերմ անմահ հերոսները

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist