-1892 թ. մայիսի 19-ին ծնվել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիրը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914-ից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։
-1913 թ. մայիսի 19-ին ծնվել է Մկրտիչ Կորյունը՝ հայ բանաստեղծ, առակագիր:
-1928 թ. մայիսի 19-ին ծնվել է Սերգեյ Մերգելյանը՝ հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953-ից, 1991-ից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ (1956-ից, 1993-ից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս, 20 տարեկանում), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամը (24 տարեկան)։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկական ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։ Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում եւ ներառված է ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
-1953 թ. մայիսի 19-ին ծնվել է Շավարշ Կարապետյանը՝ հայ ջրասուզորդ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն:
-1712 թ. մայիսի 19-ին Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ:
-1977 թ. մայիսի 19-ին ծնվել է Նատալիա Օրեյրոն՝ ուրուգվայցի երգչուհի եւ կինոդերասանուհի:
-1994 թ. մայիսի 19-ին մահացել է Ժակլին Քենեդին՝ ԱՄՆ-ի 37-րդ առաջին տիկինը: