Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լրագրողի խոհեր

Իսկ ինչի՞ համար են անվանակոչությունները, պատվավոր կոչումները...

Հուլիսի 23, 2022
Այլք
Լրագրողի խոհեր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս հանրության լայն շրջանակներում քննարկվում են արվեստի բնագավառում պատվավոր (վաստակավոր, ժողովրդական) կոչումների չեղարկման խնդիրները: Ես առանձնապես դեմ չեմ կոչումների շնորհման նախկին համակարգին, թեեւ այլ բան է, թե ում եւ ինչպես էին տրվում այդ կոչումները: Այժմ էլ կարծում եմ, որ գլխավորը, անշուշտ, անվանակոչելը կամ պատվավոր կոչումներ տալը չէ: Կարեւորը այն է, որ այդ ամենը ծառայի որպես օրինակ եւ դառնա զարգացումը խթանելու գործիք: Իսկ գուցե արժե՞, որ կոչումների հետ սահմանվեն նաեւ պատվովճարներ:

Ընթերցողին ուղղված այս հարցադրումով էր ավարտվել Լոռվա ձորի տարեգիր՝ «Թումանյանական աշխարհի» 2008 թ. մայիսի 20-ի «Նրա կյանքի դասերը» խորագրով իմ հրապարակումը` նվիրված պետական-կուսակցական նշանավոր գործիչ Հովհաննես (Իվան) Թեւոսյանին:

Ինչպես հաճախ է պատահում, նման հանգամանքներում արձագանքները մեկ-երկու օր տեւած խոսակցություններից այն կողմ չանցան: Հիմնավորված արձագանքներ չեղան: Իսկ անվանակոչություններ լինում են, հավատացած եմ, որ երկար ժամանակ դեռ լինելու են:

«Անվանակոչություն» բառը Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում ներկայացվում է «Անուն դնել, անվանել: Անունը կոչելը, անունով կոչելը, անուն դնելու՝ մկրտելու, տարեդարձի հանդես»: Մեր քաղաքի դպրոցները (մեկ, երկու բացառությամբ) տարիների ընթացքում անվանակոչվել են: Անվանակոչության հանդեսներ եղել են, իսկ մկրտելու տարեդարձի հանդեսներ դժվարանում եմ հիշել…

Սուրեն Սպանդարյան, Հովհաննես Թումանյան, Ստեփան Շահումյան, Եղիշե Չարենց, Արտեմ Միկոյան, Սայաթ-Նովա, Ալեքսանդր Մյասնիկյան… Երեւելի այս այրերի անունները, անշո՛ւշտ, դեռ արծարծվում են դպրոցների անվանակոչության հետ կապված: Արծարծվել բառը ես պատահական չընտրեցի: Դրանից այն կողմ անվանակոչության գաղափարն այսօր չի նկատվում: Անգամ դպրոցների կնիքներից ջնջվել են այդ անունները: Այս մարդկանց նվիրված միջոցառումներ դպրոցներում եղել ու, անշուշտ, լինելու են, բայց դեպքից դեպք անցկացվող միջոցառումները չեն կարող պահպանել անվանակոչության ողջ ուժը եւ ոգին:

«Ո՞ւմ անունով է ձեր դպրոցը» հարցմանը քաղաքի ոչ մի թաղամասում ուրախացնող ու հիմնավորված պատասխաններ չկարողացա լսել: Համեմատաբար տարեցները հստակ ասում էին անունը, ազգանունը` չկարողանալով դրանից այն կողմ անցնել: Համեմատաբար երիտասարդները կամ լռում էին, կամ խուսափում էին հարցադրումներից, հաճախ նույնիսկ շփոթում էին այս կամ այն գործչին անուն-ազգանվանը մոտ մեկ ուրիշի հետ: Լսել եմ նաեւ զավեշտալի պատասխաններ՝ գրողը կոչվել է կոնստրուկտոր, պետական գործիչը՝ նկարիչ… Երեխան մանկապարտեզից գնում է դպրոց: «Ո՞ւմ անվան է դպրոցը» հարցը կարծես չի հետաքրքրում ոչ դաստիարակներին եւ ոչ էլ ծնողներին: Կարծում եմ՝ հպարտության զգացողության դաստիարակման այս յուրատիպ աղբյուրի արժեքը պետք չէ թերագնահատել: Քաղաքի փողոցներն ունեն իրենց անվանումները, շատ փողոցներ` համարներ, կան նաեւ անվանված-համարակալված նրբանցքներ, բայց շենք-շինությունները հասցեավորվում են նախկին իներցիայով: Անվանակոչությունների մեծ մասը դեռ չի հայտնվում ցուցատախտակներում, փոստային ծրարներում, քաղաքացուն տրվող անձնագրերում եւ այլ փաստաթղթերում: Հիմնախնդիրը մեր քաղաքինը չէ միայն: «Այս տանը ապրել է հայ բեմի երախտավոր Վահրամ Փափազյանը». կարդացի Երեւանում ու շենքի բակում հանդիպած 7-8 մարդուց միայն մեկից լսեցի քիչ թե շատ արժանահավատ նկարագիր մեծ հայրենակցի մասին: Երեւանի կենտրոնում Մխիթար Հերացու փողոցի 13 անցորդներից 11-ը գիտեին, որ իրենք Մխիթար Հերացու փողոցում են, բայց նրանցից միայն 4-ը կարողացան ասել, թե ով է Մխիթար Հերացին: Այն էլ հետագայում պարզվեց, որ նրանցից 3-ը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող են: Ուրեմն` այս խնդիրը համազգային հնչեղություն ունի: Եկեք մեկ անգամ եւս խորհենք միասին. ո՞ւմ համար են, ինչի՞ համար են անվանակոչությունները: Ականջալուր մնանք հռչակավոր ամերիկացու՝ Էմերսոնի «Ոմանք մեզ համար խոշորացնող ապակիներ են, որոնց միջոցով կարդում ենք սեփական հոգիները» ուսանելի խորհրդին: Այո, ոգեղեն արժեքներ, անավարտ դասեր են մեր մեծերի կյանքի դասերը: Արժե՞, ուրեմն, շարունակել անվանակոչել դպրոցներ, փողոցներ, գրադարաններ, թանգարաններ, անգամ շեներ նրանց անուններով, բայց գոնե չմոռանալով անուն դնելու, մկրտելու տարեդարձի հանդեսները: Հակառակ դեպքում ինչի՞ համար են շարունակվում անվանակոչությունները, երբ կատարվածի իմաստը մնում է միայն տերմինաբանական ու բացատրական բառարաններում: Նույն պատկերն է նաեւ պատվավոր կոչումների դեպքում:

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Էրեգ լավ էր, կանց վուր էսօր»

«Էրեգ լավ էր, կանց վուր էսօր»

Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist