Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Թող օրհնված լինի նա, ով կկատարի իմ ցանկությունը»

Հոկտեմբերի 1, 2022
Այլք
«Թող օրհնված լինի նա, ով կկատարի իմ ցանկությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արշակ Ֆեթվաճյանը քանիցս խնդրանքով դիմեց Հայաստանի խորհրդային իշխանություններին՝ ԱՄՆ-ից վերադառնալու հայրենիք, սակայն ամեն անգամ մերժում ստացավ, ու չնայած դրան՝ նկարիչը կյանքի ողջ աշխատանքներն ու արխիվը կտակեց Հայաստանի ազգային թանգարանին (այժմ՝ պատկերասրահ). սա էր նրա ցանկությունը, որն իրականացավ, ավելին՝ հետագայում նրա մասունքները վերահուղարկավորվեցին Երեւանում։

Հայրենիքն ու անհատը փոխլրացնող դերակատարություն ունեն միմյանց հանդեպ։ Մեծությունները չեն խռովում հայրենիքից, քանզի անփոխարինելի է, իսկ հայրենիքն էլ՝ ժամանակի ընթացքում սկսում է գնահատել նվիրյալներին. առանց մեկը մյուսի՝ գոյությունն անիմաստ է։ Կարելի է շրջել ամենուր, ապրել՝ որտեղ սիրտդ ուզի, բայց անհայրենիք մարդը որբի կարգավիճակ ունի, որքան էլ լինի ճանաչված, հարուստ ու ինքնաբավ… Քիչ չեն դեպքերը, երբ օտար հողում վախճանված, հուղարկավորված հայորդիների մասունքները վերջնական հանգիստն առել են մայրենի հողում։ Մարդու ֆիզիկականում կա մեզ շատ ծանոթ ու սիրելի օրգան, որ սիրտ է կոչվում. հենց այն է, մեր կարծիքով, կարոտի ու սիրո աղբյուրը, որ մարդուն տանում է դեպի իր արմատները, իր արյունը, հարազատներին, սիրելիներին, հայրենին, իսկ Ֆեթվաճյանը հայրենիքի նվիրյալն էր ոչ միայն սրտով, այլեւ բուն գործունեությամբ։

1900-ականներին նա՝ Նիկողայոս Մառի գլխավորությամբ, որպես նկարիչ-հետազոտող, մասնակցել է հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի հնագիտական պեղումներին, պատկերել քաղաքի հայկական ճարտարապետական նմուշները ամենայն մանրամասնությամբ ու խստապահանջությամբ, կատարել հազարից ավելի ջրաներկ աշխատանքներ ու գծանկարներ՝ մատուռների, պալատների, եկեղեցիների, վանքերի, որոնց մասին լիարժեք պատկերացում կարելի է կազմել նրա ջանադիր աշխատանքի շնորհիվ, քանզի դրանց մեծ մասը հետագայում կա՛մ ամբողջովին ավերվել են, կա՛մ փոփոխությունների ենթարկվել։ Ֆեթվաճյանը բազմիցս այցելել է Վենետիկ, եղել Սուրբ Ղազար կղզում, շփվել Ղեւոնդ Ալիշանի հետ, կերտել նրա դիմանկարը։ Արվեստագետը լրջորեն հետաքրքրվել ու զբաղվել է հայրենի մշակույթով, ուսումնասիրել հայ ճարտարապետության պատմությունը, կիրառական արվեստը, ազգային տարազը, կատարել հայկական հագուստի ջրաներկ աշխատանքներ։ Բացի Անիի պատմական հուշարձաններից, Արշակ Ֆեթվաճյանի վրձինը կերտել է նաեւ հայկական այլ հուշարձաններ ու բնապատկերներ, այլեւայլ դիմանկարներ՝ ինչպես հայերի, այնպես էլ այլազգիների։

Երբ 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, մեկ տարի անց կառավարությունը Արշակ Ֆեթվաճյանին հանձնարարեց պատրաստել Հայաստանի դրամական եւ փոստային առաքման նմուշներ։ Թղթադրամների տպագրության պատվերը կատարեց «Վաթեռլոո եւ որդիներ» թղթադրամների տպագրության լոնդոնյան ընկերությունը, իսկ 1920 թ. նոյեմբերին Փարիզի Շասպո տպագրատունը թողարկեց նամականիշների 10 բնօրինակ նմուշներ, սակայն ո՛չ թղթադրամները, ո՛չ էլ նամականիշները չհասցրին գործի դնել. փոխվեց դաշնակցական կառավարությունը։ Հետագայում որպես պաշտոնական նամականիշ օգտագործվել են 1, 3, 5, 10 եւ 15 ռուբլի անվանական արժեքներով Ֆեթվաճյան նամականիշներ՝ Հայկական ԽՍՀ զինանշանի սեւ տպագրությամբ։

Արշակ Ֆեթվաճյանը Փարիզից, որտեղ հսկում էր նամականիշների տպագրության գործը, չվերադարձավ Խորհրդային Հայաստան։ Նա շարունակեց իր աշխատանքները ցուցադրել հեղինակավոր սրահներում, ինչպես, ասենք, Լուվրում (1919, 1920), Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանում: 1922 թ. նա տեղափոխվեց ԱՄՆ՝ սկզբում Նյու Յորք, ապա՝ Բոստոն։ Արշակը շարունակում էր ստեղծագործական աշխատանքը, նկարում, ընդգրկվեց Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի համալսարանների գեղարվեստի ընկերություններում, ու չնայած հաջողություններին, միտքն ու սիրտը հայրենիքի կարոտն էին թելադրում. Արշակը քանիցս դիմում է Հայաստանի խորհրդային կառավարությանը վերադառնալու խնդրանքով, բայց ամեն անգամ նրան մերժում են։ Այդպես էլ նա կրկին հայրենիքը տեսնելու հնարավորություն չունեցավ. վախճանվեց Մեդֆորդում (Մասաչուսեթսի նահանգ) 1947 թ. հոկտեմբերի 10-ին։ Այդպիսով՝ հոկտեմբեր ամիսը մեկ անգամ եւս հիշարժան դարձավ նկարչի կենսագրության առնչությամբ, քանզի ծնվել էր 1866 թ. հոկտեմբերի 1-ին Տրապիզոնում։ Հարազատ քաղաքում ավարտելով Գեղարվեստի ազգային վարժարանը՝ Արշակը մեկնում է Կոստանդնուպոլիս եւ ուսումը շարունակում քանդակագործ Երվանդ Ոսկանի ջանքերով բացված Գեղարվեստի պետական վարժարանում։ Այստեղ նա ջրաներկի դասեր է առնում իտալացի Վալերիից։ 1887 թ. ավարտելով վարժարանը, որի առաջին շրջանավարտներից էր, մեկնում է ուսանելու Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտում Չեզարե Մակկարիին, 1891 թ. մասնակցում Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին, աչքի ընկնում ներկայացված գործերով, աշխատում Վիեննայում (1891-1895), այնուհետեւ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, դառնում Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցում ցուցահանդեսների, ուսումնասիրում ճարտարապետություն, թատերական ղեկավարների խնդրանքով զբաղվում թատերական քննադատությամբ։

Նրա աշխատանքներն ուշադրություն են գրավում ամենուր, որտեղ ցուցադրվում են՝ լինի Եվրոպա, Ռուսաստան թե ԱՄՆ։ Արվեստին նվիրաբերված կյանքի 20 տարվա ընթացքում Ֆեթվաճյանն ստեղծել է ավելի քան 2 հազար աշխատանք՝ սկսած մատիտանկարներից մինչեւ քրտնաջան ճշգրիտ ջրաներկ, ու թեեւ մի քանի ամերիկյան հեղինակավոր համալսարաններ դիմել են նրան՝ դրանք հրապարակելու խնդրանքով, նկարիչն անվարան մերժել է, եւ, ինչպես վերը նշեցինք, ողջ աշխատանքները կտակել հայրենիքին։ Ի պատիվ Արշակ Ֆեթվաճյանի՝ 2016 թ. հոկտեմբերին՝ ծննդյան 150-ամյակի կապակցությամբ, Հայաստանի փոստը թողարկել է երկու նամականիշ՝ մեկը նկարչի դիմանկարով, մյուսը նրա ստեղծագործությունից՝ «Կինը մանդոլինով»։

Թեգեր: Արշակ Ֆեթվաճյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գրիգորն այլ կերպ չէր կարող…

Գրիգորն այլ կերպ չէր կարող…

Հրաչյա Սարուխանի հետ

Հրաչյա Սարուխանի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist