Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աստղային ծիածաններ

(Էտյուդ)

Հոկտեմբերի 22, 2022
Այլք
Աստղային ծիածաններ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
237
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եթե աստղերը գիշերային երկնքում առկայծեին միայն հազար տարին մեկ անգամ, որպիսի՜ ջերմ հավատով կհամակվեին մարդիկ՝ սերնդեսերունդ պահպանելով հիշողությունը աստծո քաղաքի մասին»:

Էմերսոն

«Մահկանացու եմ, գիտեմ, որ ծնվել եմ մեկ օրով:

Բայց երբ հաճույքով հետեւում եմ աստղերի

Հոծ բազմության շրջանաձեւ ընթացքին,

Քայլում եմ օդով ու չեմ դիպչում ես գետնին»:

Պտղոմեոս, Ք. ա. 150 թ.

Աստղերը վիթխարի գազային գնդեր են: Դրանցում գազն այնքան է շիկացած, որ գտնվում է պլազմային վիճակում: Աստղը գազի եւ փոշու ամպի կենտրոնում առաջանում է ձգողական սեղմման արդյունքում: Գազը խտանում է աստիճանաբար, այդ ընթացքում նրա ջերմաստիճանը բարձրանում է: Երբ այն հասնում է 10 մլն աստիճանի, սկսվում են ջերմամիջուկային ռեակցիաներ, որոնք ուղեկցվում են հսկայական քանակի էներգիայի անջատումներով, ու օբյեկտը սկսում է լույս ճառագել: Հենց այս պահից սկսած՝ կարելի է ասել, որ նոր աստղ է ծնվել: Իսկ նրա հետագա ճակատագիրը կախված է աստղի զանգվածից:

Աստղերը, կախված ջերմաստիճանից, ունենում են տարբեր գույներ: Այդպիսով՝ նրանք երկնքում ստեղծում են գույների խաղ՝ «աստղային ծիածաններ»: «Մեր ԴՆԹ-ի ազոտը, մեր ատամների կալցիումը, արյան մեջ երկաթը, մեր խնձորով կարկանդակների ածխածինը ստեղծվել են փլուզվող աստղերի ներքին տարածքներում: Մենք պատրաստված ենք աստղաշորերից» (Կարլ Սագան):

…«Աստղ» բառից է քնքուշ ու երկնային «Աստղիկ» անձնանունը:

Աստղիկը հայոց դիցարանում սիրո ու գեղեցկության աստվածուհին է: Աստղիկին նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Արտաշատում, Անձեւաց գավառում՝ Պաղատ լեռան գագաթին, Վանի մոտ՝ Արտամետում եւ այլուր: Աստղիկին նվիրված տոնը հանդիսավորությամբ նշվում էր նավասարդ ամսին: Աստղիկը նաեւ ջրի աստվածուհին էր, ու Գեղամա լեռներում եւ Հայաստանի այլ վայրերում հայտնաբերված «վիշապներ» կոչվող ձկնակերպ կոթողները գուցե նրան են նվիրված: Նրա պաշտամունքի հետ է կապված նաեւ հայկական հեթանոսական տոմարի ամիսների 7-րդ օրվա անունը:

Իսկ հիմա՝ մի ուրիշ «աստղային» անվան մասին: Աստղի բլուր. վաղ երկաթի ժամանակաշրջանի  (Ք. ծ. ա. 10-5-րդ դդ.) կիկլոպյան ամրոց ու դամբարանադաշտ Ենոքավան գյուղի մոտ: Եզակի են ամրոցում գտնված տաճարի երկհարկանի կավե մոդելը եւ կոճաձեւ զոհանոթները, բրոնզե գոտին, որ զարդարված է կենդանիների, հեծյալների, մարտակառքերի եւ աստվածների պատկերներով:

…Մարդի՛կ, «մի՜ շշնջացեք ձեր ցանկությունները հեռավոր աստղերին. համարձակորեն գոռացե՜ք նրանց արեւի ներքո»,- սա Ռիշեր Գուդրիլի հորդորն է:

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կարեւորագույն շատ հետազոտություններ են կատարվել աստղերի ու գալակտիկաների առաջացման, նյութի տիեզերական գոյաձեւերի ֆիզիկայի վերաբերյալ: Հայտնաբերված ամենահետաքրքիր օբյեկտներից են Մարգարյանի գալակտիկաները: Դրանք սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեն, եւ նրանց ճառագայթումը պայմանավորված չէ սոսկ հայտնի մեխանիզմներով: Դրանց կորիզներում ընթանում են բուռն, պայթյունային գործընթացներ: Բյուրականում ձեւավորվել է աստղաֆիզիկայի մի ողջ ուղղություն՝ բյուրականյանը, ըստ որի՝ տիեզերքում կան գերխիտ նախաաստղեր, որոնց նյութից ձեւավորվում են աստղերն ու աստղային համակարգերը:

…«Ես սիրում եմ գիշերը: Առանց մթության մենք երբեք չէինք տեսնի աստղերը»:  Սա ասել է Ստեֆան Մեյերը: Բայց ախր ե՜ս էլ եմ սիրում գիշերը առաջին հերթին նրա համար, որ Աստծո քաղաքի լույսերն են վառվում իմ վրա, որ ես տեսնո՜ւմ եմ այդ լույսերը…

Զարուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել…»

«Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    106 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 27
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist