Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հազարամյակների պատմության խորքերից մինչեւ մեր օրերը

Հոկտեմբերի 29, 2022
Այլք
Հազարամյակների պատմության խորքերից մինչեւ մեր օրերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ ուսումնասիրում ենք ժողովուրդների պատմությունը եւ նրանց հարաբերություններն ու առնչությունները միմյանց հետ, հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս, բացվում են այս կամ այն ժողովրդի բնավորությունը, հակումներն ու հավակնությունները, խաղաղասեր կամ ռազմատենչ ոգին, նպատակներն ու նկրտումները, ինչը նաեւ ինքնաճանաչման ուրույն աղբյուր է դառնում…

Ապրելով հատկապես նույն տարածաշրջանում` պատմության ընթացքում անխուսափելի են եղել միմյանց հետ բախումներն ու պատերազմները, բռնություններն ու շահագործումը, ինչպես նաեւ բարեկամությունը, փոխըմբռնումներն ու փոխշահավետ համագործակցությունը։ Այսպիսին են եղել նաեւ հայ-բյուզանդական, հայ-հունական, հայ-վրացական, հայ-իրանական եւ այլ կապեր, որոնցից ոչ մեկը՝ որքան էլ պատերազմել, մյուսի հանդեպ ցեղասպանություն չի իրագործել, ինչն անհամեմատելի է տարածաշրջանի ժողովուրդների եւ թուրքերի հարաբերությունների հետ, որտեղ բարեկամության մասին խոսք անգամ լինել չի կարող. թուրքերն ընդամենը որոշ ժամանակ կարող են հանդուրժել կամ շահագործել այլազգիներին, իսկ եթե հրաշքով մի պահ էլ դադարեցնեն նրանց հալածելը, արտաքսելը կամ սպանելը, ընդ որում՝ հիմնականում ազգային, կրոնական հողի վրա, ապա այլազգիների հանդեպ նրանց վախերն ու բարբարոսությունները երբեւէ սահման չեն ճանաչել ու չեն ճանաչում։

Այս տեսանկյունից հետաքրքիր է երկու՝ ոչ քրիստոնյա երկրների՝ Իրանի ու Թուրքիայի առնչությունների համեմատությունը քրիստոնյա ժողովուրդների հանդեպ, հատկապես՝ հայերի։ Թուրքիան, ձգտելով բացարձակապես մուսուլմանացնել հայերին, ձուլել իրենց, կորցնել նրանց ազգային հետքը, միեւնույն ժամանակ հալածել, արտաքսել, պարբերաբար ջարդեր ու կոտորածներ է կազմակերպել, ընդհուպ մինչեւ ցեղասպանություն` փորձելով ազատվել հայերից՝ մինչեւ վերջին շունչը, ու եթե թուրքերը տարածաշրջանում եկվորներ են, ապա իրանցիները՝ բնիկներ, ու եթե թուրքերն ամեն կերպ ստիպել են հայերին արտագաղթել սեփական ոստանից՝ թուրքերի կողմից բռնազավթված տարածքներից, ապա պարսիկները դարերի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել իրենց տարածք։ Լինելով հնագույն մշակույթի երկիր` հնադարյան դաժան ու ռազմատենչ ոգու հետ դրսեւորել են նաեւ մարդկային հարաբերությունների ու փոխադարձ շփումների քաղաքակիրթ եղանակներ։

Հայ-իրանական պատմական, քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները բխում են հազարամյակների խորքից։ «Հայաստանն առաջին անգամ հիշատակվում է Աքեմենյան Իրանի արքա Դարեհ 1-ինի եռալեզու Բիհիսթունյան սեպագիր արձանագրության մեջ, Ք. ա. 521 թ., որպես «Արմինիա», իսկ հայ ժողովուրդը՝ «արմինայա»: Ըստ Մովսես Խորենացու՝ Ասորեստանի գրավման ժամանակ մարերի հետ դաշնակցել է Հայոց Պարույր Սկայորդի թագավորը։ Ք. ա. 4-րդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնն իր «Կյուրոպեդիա» աշխատության մեջ, մանրամասն ներկայացնելով պարսից պետության հիմնադիր Կյուրոս Մեծին, խոսում է նաեւ արմենների (հայերի) մասին։ Հույն պատմիչը վկայում է, որ «Կյուրոսը եւ Հայաստանի թագաժառանգ Տիգրանը մտերիմ ընկերներ են եղել»։

Չխորանալով երկու երկրների պատմական հարաբերությունների մեջ` նշենք, որ եզակի են եղել պատերազմական միջոցներով հարցեր լուծելու դեպքերը, թերեւս, ամենահիշատակելին բոլորիս հայտնի՝ 451 թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտն է, որն ավարտվում է 484 թ. կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով։ Փիլիսոփաներ Ավիցեննայի (Աբու Ալի իբն-Սինա), Սուհրավերդիի, տաղերգուներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Նիզամի Գյանջեւիի, Սաադիի, Հաֆեզի, Ռուդաքիի հայրենիքը հաճախ է հայ մշակույթի, գիտության, արհեստավորության ու արհեստավարժության կարիքն զգացել ու հենց այդ պատճառով է հայերի ներգաղթեր կազմակերպել՝ մի կողմից՝ սեփական սահմաններն ամրացնելու, մյուս կողմից՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, մշակույթը: Այդպիսի մի ներգաղթ էր թուրք-պարսկական հերթական (1578-1590) պատերազմից հետո Իրանի շահ Աբաս 1-ինի հրամանով Կարսից մինչեւ Ջուղա ընկած տարածքում բնակվող 300 հազար հայերի բռնի տեղափոխումը Իրան, որտեղ հայերին հնարավորություն է տրվում զբաղվել գինեգործությամբ, հյուսնությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ, մասնակցել երկրի ներքին ու արտաքին առեւտրին, հասարակական-քաղաքական կյանքին, զարգացնել գիտություն ու մշակույթ։

Ի տարբերություն Իրանի՝ պարբերաբար կազմակերպած բռնի ներգաղթերի, 1915 թ. եղեռնից փրկված հազարավոր հայեր ինքնակամ ապաստան են գտել այստեղ, ներգրավվել երկրի ներքին ու արտաքին խնդիրների գործընթացներում։ Այսպես, օրինակ, մեծ թվով հայեր մասնակցել են 1979 թ. իսլամական հեղափոխությանը եւ միապետության տապալմանը։ 17 հազար հայ մասնակցել է 1980-88 թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը զոհվել է։ Նախքան իսլամական հեղափոխությունը (1979), Իրանի հայության թիվը հասնում էր 200 հազարի, ու թեեւ դրանից հետո հայերն սկսեցին որոշ չափով դուրս գալ երկրից, Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները չփոխվեցին, ինչպես որ 1991 թ. սեպտեմբերին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, Իրանն առաջին երկիրն էր, որ նույն թվականի դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը, եւ այսօր էլ, երբ մեր երկիրը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դաշտում է, Իրանը հրապարակավ ու վճռական հանդես է գալիս Հայաստանի սահմաններն անսասան պահելու օգտին եւ, ի տարբերություն շատ շատերի, որ բավարարվում են սոսկ անհասցե արտահայտություններով, դիմում է միանգամայն գործնական քայլերի, որոնցից հիշատակման է արժանի վերջերս Կապանում Իրանի հյուպատոսության բացումն ու ներկայությունը՝ որպես մեր երկրի պաշտպանության ու բարեկամության առհավատչյա։

Թեգեր: Իրանպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Դաշնամուրային արվեստի տիրուհին

Դաշնամուրային արվեստի տիրուհին

Կանցկացվի առաջին անգամ

Կանցկացվի առաջին անգամ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist