-Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը:
-1796 թ. նոյեմբերի 17-ին մահացել է Եկատերինա 2-րդը՝ Ռուսաստանի կայսրուհի (1762-1796):
-1840 թ. նոյեմբերի 17-ին ծնվել է Գարեգին Սրվանձտյանը՝ հայ հոգեւորական եւ ազգագրագետ: Մահացել է 1892 թ. նոյեմբերի 17-ին:
-1858 թ. նոյեմբերի 17-ին մահացել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը:
-1861 թ. նոյեմբերի 17-ին մահացել է Գեւորգ Ախվերդյանը՝ հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը։
-1896 թ. նոյեմբերի 17-ին ծնվել է Արշալույս Արշարունին՝ բանաստեղծ եւ գրականագետ (մահ.՝ 1985 թ.):
-1917 թ. նոյեմբերի 17-ին մահացել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը:
-1924 թ. նոյեմբերի 17-ին ծնվել է Սերգեյ Սարինյանը՝ հայ գրականագետ:
-1938 թ. նոյեմբերի 17-ին ծնվել է Սարգիս Հովիվյանը՝ հայ ֆուտբոլիստ: