Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բորշչը, «գորիլկան», «վոդկան» ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն

Եվ ոչ նյութական մշակութային արժեքները...

Նոյեմբերի 23, 2022
Այլք
Բորշչը, «գորիլկան», «վոդկան» ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ՌԴ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե այդ կազմակերպությունում հիմարություններով են զբաղվում՝ ոչ նյութական ժառանգության ցանկ մտցնելով բորշչը, որը հրատապ պաշտպանության կարիք ունի, ընդ որում` բորշչը ճանաչվել է ուկրաինական ճաշատեսակ: Նա նշել է, որ, բացի ուկրաինական բորշչից, գոյություն ունեն նաեւ մոսկովյան, բելառուսական եւ լեհական բորշչերը:

Պարզվում է՝ այս պատմությունը սկսվել է դեռ ամռանից: Բորշչն ուկրաինական ճաշատեսակ է ճանաչվել ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Փաստորեն, ամառվա շոգին  բորշչի շնորհիվ եւ պատճառով բացվել էր ռուս-ուկրաինական հակամարտության եւս մեկ՝ ճաշատեսակային ճակատը: Իմիջիայլոց, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններ բառի ուղիղ իմաստով ծավալվում են նաեւ Խարկովի մարզի Բորշչեւայա գյուղի մոտ:

Նշենք, որ բացի բորշչից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում կան տարբեր ժողովուրդների խոհարարական, ինչպես նաեւ այլ արժեքներ, այդ թվում՝ հայկական «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները», «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում», «Քոչարի. ավանդական խմբապարը», «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»։

Ըստ ամենայնի, բորշը կամ բորշչը ներկա իրավիճակում եւ աշխարհաքաղաքական գզվռտոցների պարագայում շատ հրատապ թեմա է դիտարկվում, հնարավոր է՝ ոմանց համար շատ ավելի հրատապ թեմա, քան մարդկային կյանքերը, քան այն հայկական պատմամշակութային ժառանգությունը, որ հետեւողականորեն, բորշչի սիրահարների եւ բորշչն ատողների աչքերի առաջ ոչնչացվում է Ադրբեջանի գրաված արցախյան տարածքներում…

Երեւի պիտի մխիթարվել, որ մեր լավաշն էլ կա հիշյալ ոչ նյութական արժեքների ցանկում, դուդուկն էլ, եւ հուսալ, որ մի օր էլ միջազգային համապատասխան բանագնացները կփութան հասնել «դեպքի վայր» եւ գոնե վերջին պահերին սեփական աչքերով տեսնել այն, ինչն Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքներում դեռ հայկական մշակույթի ու պատմության, հայ մարդու մասին է վկայում: Իսկ հետո կարող են բորշչի սեղանի շուրջ քննարկել բորշչի ծագումը, պատկանելությունը եւ, գուցե նաեւ, ճիշտ բաղադրությունն ու պատրաստման եղանակը։ Որպես երկրորդ հարց՝ օրակարգում հնարավոր է՝ ներառվի նաեւ այն, թե ո՞ր խմիչքն է ավելի թունդ՝ ուկրաինական «գորիլկա՞ն», թե՞ ռուսական «վոդկան»…

 Ի դեպ, հայկական ժառանգությունն արդեն իսկ ամբողջովին վերացվել է Նախիջեւանում, եւ դա որեւէ հետեւանք չի ունեցել Ադրբեջանի համար։ Կարելի է մտածել, թե ոմանց համար այն մի բորշչի արժեք էլ չունի…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ՅՈՒՆԵՍԿՕՈւկրաինաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Եվրոպան նախապատրաստվում է պատերազմի՞

Եվրոպան նախապատրաստվում է պատերազմի՞

Վարչական պատասխանատվություն

Վարչական պատասխանատվություն

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist