Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Անգնահատելի ներդրում

Հրամանատարը, որ իր ուսերին կրեց Հայրենական պատերազմի ծանրությունը

Դեկտեմբերի 2, 2022
Այլք
Անգնահատելի ներդրում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
48
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների եւ ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ մի խումբ պատմաբաններ, հասարակական գործիչներ, նրա հարազատները զեկույցներով անդրադարձան Բաղրամյանի կյանքի հայտնի եւ անհայտ էջերին, նրա մեծությանը: Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Երեւանի Ռուսական տանը:

Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի խոսքով՝ մարշալ Բաղրամյանն այն տաղանդավոր զորավարներից էր, որն իր ուսերին կրեց Հայրենական մեծ պատերազմի ծանրությունն ու փառքով պսակեց մեր ժողովրդի անունը: «Պատահական չէ, որ նա արժանացել է կրկնակի հերոսի եւ մարշալի կոչմանը: Ցավով եմ նշում, որ չարժանացավ հաղթանակի շքանշանի. հավանաբար` դրանում դեր խաղաց նրա՝ հայ լինելը: Հաղթանակի շքանշանը տրվեց այլ մարշալի, եւ դա եղավ այն դեպքում, երբ Քյոնիգսբերգի օպերացիան ամբողջությամբ կազմել էլ Բաղրամյանը, սակայն, երբ այն պետք է իրականացվեր, այն հանձնեցին մարշալ Վասիլեւսկուն, եւ նա, կատարելով օպերացիայի ամբողջ խնդիրները, արժանացավ հաղթանակի շքանշանի»,- պատմեց Եսայանը:

Գնդապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը խոնարհաբար կհիշի Բաղրամյանին՝ որպես մեր ազգի աննկուն զավակի. «Հայրենական մեծ պատերազմում հինգ հայ մարշալ ենք ունեցել: Նրանցից յուրաքանչյուրին ապագա սերունդներին ճանաչելի դարձնելը կլինի ամենամեծ ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Մարշալ Բաղրամյանի հարազատներից գնդապետ Արթուր Բաղրամյանը կարեւորեց նման միջոցառումների անցկացումն ու շեշտեց, որ ամբողջ տարվա ընթացքում հնարավոր է մարշալ Բաղրամյանի պես մեծանուն մարդկանց հոբելյաններ նշել, քանի որ հայ ազգը բոլոր ասպարեզներում է շատ տաղանդավոր զավակներ ունեցել. «Իմ զինվորական ծառայությունը նոր էր սկսվում, եւ ես մարշալ Բաղրամյանի հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել երկու տարի: Հպարտանում եմ նրանով: Այս սերունդը պետք է Բաղրամյանի եւ նրա պես մեծություններին ճանաչելով կրթվի ու հայրենասեր դառնա»:

«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն էլ ընդգծեց՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայկական սփյուռքը հպարտանում էր նրանով, որ մարշալ Բաղրամյանը հայ է. «Այդ փաստը կարեւոր դերակատարություն ուներ արտերկրում ապրող հայերի՝ Խորհրդային Միության եւ Կարմիր բանակի գործունեությանն աջակցելու գործում: Բոլորը հասկանում էին, որ մարշալ Բաղրամյանը եւ 100 հազարավոր այն հայերը, որոնք կռվում էին Խորհրդային Միության կողմից, անգնահատելի ներդրում ունեն համամարդկային չարիքի դեմ պայքարում»:

Զեկույցներից բացի կլոր սեղանի շրջանակում ներկայացվեց ՀՀ ազգային կինոֆոտո արխիվի 20 րոպեանոց բացառիկ ֆիլմը՝ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենի գյուղի՝ Չարդախլուի մասին՝ «Մի՛ զանգիր, զանգ, մի՛ զանգիր…», նկարահանված անցյալ դարի 60-ական թվականներին: Միջոցառումը կյանքի կոչվեց Երեւանում Ռուսական տան եւ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության հասարակական կազմակերպության ջանքերով:

Թեգեր: ԽՍՀՄՀայրենական պատերազմՄարշալ Բաղրամյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist