Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Ուինսթոն ՉԵՐՉԻԼ

Դեկտեմբերի 8, 2022
Այլք
IPSE DIXIT․ Ուինսթոն ՉԵՐՉԻԼ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
214
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդու կրթությունը պետք է նրա համար լինի ամբողջ կյանքի ընթացքում կարդալու ուղեցույց թել: Ես համոզված եմ, որ նա, ով օգուտ է քաղել համալսարանական կրթու-թյունից, ըմբռնում է, թե որքան կարեւոր է կարդալ համաշխարհային գրականության մեծ գրքերը եւ սեփական երկրի գրականությունը: Նրանք գիտեն ի՛նչ կարդալ եւ ինչ-պե՛ս մեկնաբանել կարդացածը….

Գրքերը, տարատեսակ ամբողջ բազմությամբ, մարդկային ինտելեկտին միջոց են տրամադրում՝ ապահովելու քաղաքակրթության հաղթական երթը…. Գրքի հետ ապրում ես: Նա դառնում է քո ընկերը, շրջապատում է քեզ քո մտքերի եւ հետաքրքրությունների անշոշափելի, թափանցիկ բոժոժով….

Ահավասիկ առաջին անգամ կյանքումս ես սկսեցի նախանձել համալսարանում սովորող այն ջահելներին, որոնք ունեն սքանչելի ուսուցիչներ՝ ընդունակ բացատրե-լու նրանց ինչն ինչոց է. նաեւ այն պրոֆեսորներին, որոնք կյանքը նվիրել են գիտու-թյան որեւէ ճյուղում կուտակված գիտելիքներին տիրապետելուն եւ հիմա ծարավի ի-րենց գանձերը բաժանելու մինչեւ գիշերը նրանց կուլ կտա: Բայց եւ ցավում եմ այն ուսանողների համար, որոնք, ինչպես տեսնում եմ, այդքան թեթեւամտորեն են ծախսում կյանքը՝ գտնվելով անգնահատելի հնարավորությունների վաղանցիկ հոր-ձանուտում….

Մարդկանց շնորհված բոլոր տաղանդների մեջ չկա առավել արժեքավորը, քան պերճախոսության ձիրքը: Ով դա ունի, ունի նաեւ թագավորականից առավել մեծ իշ-խանություն: Նման մարդն աշխարհում մի անկախ ուժ է: Նույնիսկ համախոհներից լքված, ընկերներից դավաճանված եւ բոլոր պաշտոններից զրկված՝ նման իշխանու-թյամբ օժտված մարդը նախկինի պես զորեղ է….

Երբ քաղաքակրթությունն է տիրապետում երկրում, ապա ժողովրդական զանգ-վածների առջեւ բացվում է ավելի լայն ու նվազ վտանգավոր կյանքի հնարավորու-թյուն: Անցյալի ավանդույթները պահպանվում են, եւ մեր իմաստուն ու անվեհեր նախնիների ժառանգությունը դառնում է բոլորին մատչելի հարստություն: Քաղաքա-կրթությունը չի պահպանվի, ազատությունը չի դիմանա եւ խաղաղությունը չի պահ-պանվի, եթե մարդկության վիթխարի մեծամասնությունը չմիավորվի հանուն դրանց պաշտպանության եւ չապացուցի, որ հենց ինքն է այն իշխանությունը, որի առջեւ սարսափահար պիտի դողան բարբարոս եւ ատավիստական բոլոր ուժերը….

Ժամանակակից աշխարհը կառավարում են ուժասպառ քաղաքական գործիչ-ները, որոնք ամբողջովին կլանված են պաշտոն ստանալու կամ այդ պաշտոնը մեկ ուրիշի համար անհասանելի դարձնելու հոգսերով, ահա թե ինչու գրեթե ժամանակ չի մնում ըստ էության կարեւոր հարցերի քննարկման համար…. Ինչ վերաբերում է ինձ, ապա ես միշտ համարել եմ, որ իմ վարած քաղաքականության մասին հարկավոր է դատել ըստ ընդդիմախոսների շրջանում դրա առաջացրած թշնամանքի: Ես միշտ աշխատել եմ ոչ թե պարզապես հաճույք ստանալ նրանց մեղադրանքից, այլեւ դրան լիովին արժանի լինել….

Ժամանակի ազդեցությամբ քայքայվում են ամենահոյակապ կառույցներն ու ինժեներական մտքի հրաշքները: Բուրգերը փշրվում են, կամուրջները ժանգոտվում են, ջրանցքները խցանվում են, երկաթուղու կառամատույցը խոտով է ծածկվում, բայց այն խոսքերը, որոնք արտասանվել են երկու կամ երեք հազար տարի առաջ, մնում են մեզ հետ նաեւ այսօր, եւ ոչ թե որպես անցյալի մնացուկ, այլ իրենց ամբողջ նախնական կենսական ուժով…. 

Խոսքերը, որ պատշաճ գործածության պարագայում ազդեցության հզորագույն միջոցն են, կորցնում են իրենց ամբողջ կշիռը, իրենց ուժն ու արժեքը, երբ չեն հեն-վում փաստերի վրա եւ չեն թեւավորվում ճշմարտությամբ, երբ պարզվում է, որ խոս-քերը ընդամենը իշխանական հույզերի արտահայտիչն են եւ ոչ մի աղերս չունեն իրե-րի իրական վիճակի հետ….

Ես բառերի հսկայական պաշար եմ կուտակել, եւ ինձ դուր է գալիս բառը եւ այն զգացումը, որ առաջանում է, երբ պատշաճ բառը ճիշտ իր տեղն է նստում, ինչպես պեննին ավտոմատի անցքի մեջ…. Որքա՛ն ազնվազարմ գործիք է անգլերենը: Հնարավոր չէ թեկուզ մեկ էջ գրելիս հաճույք չապրել մեր հարազատ լեզվի հարստությամբ ու բազմազանությամբ, ճկունությամբ եւ խորությամբ….

Երբ ազգայնականությունը նշանակում է գոռոզություն եւ իշխանություն, գերա-գույն իշխանության խելահեղ ձգտում՝ զանգվածի կամ ուժի միջոցով, անմիտ ցանկություն՝ դառնալու աշխարհում ամենից գլխավորը, ապա դա վտանգ է ու արատ: Երբ ազգայնականությունը նշանակում է սեր քո երկրի հանդեպ եւ հանուն նրա մեռնելու պատրաստակամություն, սեր ավանդույթների եւ մշակույթի հանդեպ եւ ազգային պետականությամբ լուսավորված հասարակության աստիճանական կերտում, ապա դա մարդու առաքինություններից առաջինն է….

Աշխարհում բոլորից երջանիկ մարդիկ (եւ, ըստ իս, միակ իսկապես երջանիկ մարդիկ) նրանք են, ում աշխատանքը նաեւ իրենց հաճույքն է: Այդ կատեգորիան մեծ չէ, բնավ այնքան մեծ չէ, որքան թվում է: Հեղինակները, թերեւս, այդ կատեգորիայի ամենակարեւոր տարրերից են: Այս առումով, նրանք օժտված են կենսական շիտակ ներդաշնակությամբ: Իմ կարծիքով, ունակ լինել սեփական աշխատանքը վերածելու հաճույքի, աշխարհում այն միակ արտոնությունն է, որին արժե ձգտել….

Գիրք գրելը նման է արկածի: Սկզբում դա զվարճություն է, ոչ ավելին, սակայն հետո գիրքը դառնում է սիրուհիդ, կինդ, տերդ եւ վերջապես բռնակալդ: Եվ ահա վեր-ջին փուլում, երբ դու գրեթե պատրաստ ես լինում հաշտվելու քո ստրկության հետ, սպանում ես հրեշին եւ նետում հանրության առջեւ…. 

Ինձ միշտ զարմացրել է այն առավելությունը, որով մեր համեմատ օժտված են եղել մեզանից ավելի վաղ ապրած մարդիկ: Նրանք հնարավորություն են ունեցել ճիշտ մտքերն առաջինն արտահայտելու: Քանի-քանի անգամ գլխումս մի միտք է ծա-գել, որը մտածել եմ, թե արժե արտահայտել, բայց ի վերջո պարզվել է, որ դա արդեն ասվել է, իսկ շատ հաճախ էլ եւ փչացվել է նախքան ես կկարողանայի ձեւակերպել….

Ավելի լավը դառնալ՝ նշանակում է փոփոխվել, լինել կատարյալ՝ նշանակում է մշտապես փոփոխվել…. Հաստատակամությունը սովորաբար բնութագրվում է որպես մարդու մեծ արժանիք, բայց հարկավոր է տարբերել դրա երկու տեսակը: Ապագային ուղղված հայացքով հաստատակամությունը, դեպի որոշակի նպատակը հաստատակամ ձգտումը՝ մեծ արժանիք է: Մինչդեռ անցյալին ուղղված հայացքով հաստատակամությունը լուրջ արատ է….

Միշտ բազում արդարացում կլինի՝ հիմնավորելու, թե ինչու չես ձգտում անել ավելին, քան կարող ես եւ բավարարվում ես արվածով: Բայց այս կանոնից, ինչպես որ կյանքի ու պատերազմի մյուս կանոններից, լինում են բացառություններ….

Իմ նպատակն է պահպանել նախաձեռնողական առավելագույն էներգիա: Ամեն երեկո ինքս ինձ համար սարքում եմ դատական ատյան՝ հասկանալու, թե օրվա ըն-թացքում արե՞լ եմ ինչ-որ արժեքավոր մի բան: Նկատի չունեմ տեղում պարզապես դոփելը՝ ամեն ոք էլ դրան ընդունակ է, այլ իսկապես արժեցող մի բան:

   Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: Ուինսթոն Չերչիլ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը

Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist