Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Փետրվարի 17, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
51
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-440 թ. փետրվարի 17-ին մահացել է Մեսրոպ Մաշտոցը՝ հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթեւի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր եւ հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարեւոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն եւ աղվաներեն այբուբենների ստեղծողն է։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից եւ դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաեւ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին եւ միջնադարյան աղբյուրներ)։

-1600 թ. փետրվարի 17-ին իտալացի հոգեւորական, աստղագետ, փիլիսոփա եւ գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծնվ.՝ 1548 թ.)։

-1887 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)։ Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրը:

-1904 թ. փետրվարի 17-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։

-1924 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գեւորգ Վարդանյանը՝ Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

-1968 թ. փետրվարի 17-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։

-1979 թ. փետրվարի 17-ին սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։

-1919 թ. փետրվարի 17-ին մահացել է Աղասի Շահինյանը՝ Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից։

-1950 թ. փետրվարի 17-ին մահացել է Տիգրան Փոլատը՝ հայ գեղանկարիչ։ Գրաֆիկայի բնագավառում իր ստեղծագործությամբ հսկայական հեղինակություն ձեռք բերած եւ լայն ճանաչման արժանացած խոշորագույն նկարիչներից է, ով, Եվրոպայի հանրահռչակ գրողների եւ արվեստաբանների խոստովանությամբ, իր տաղանդով գերազանցել է ժամանակի նկարիչներից շատերին։ Արշակ Չոպանյանը նրան համարում է «Փարիզի հայ արվեստագետների բույլի ամենաթանկագին աստղերից մեկը», ով մասնագիտական բարձր մակարդակով կանգնած է իր ժամանակի հայ եւ եվրոպացի լավագույն նկարիչների շարքում։

-1994 թ. փետրվարի 17-ին մահացել է Արեւ Բաղդասարյանը՝ հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ

IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ

Փետրվարի 4, 2023
Գիրք հայ երգահան Նիկողայոս Չեմբերջիի մասին

Գիրք հայ երգահան Նիկողայոս Չեմբերջիի մասին

Փետրվարի 4, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ձեւակերպվում են պետության առաջնահերթությունները, մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները

Ձեւակերպվում են պետության առաջնահերթությունները, մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները

Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի

Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist