Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»

Փետրվարի 3, 2023
Այլք
«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
66
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշնչյան ակունքներից եկող մեր ժողովուրդը թշնամիների պակաս երբեւէ չի ունեցել, իսկ բարեկամների պարագայում, բարեբախտաբար, այնքան էլ նվազ չէ մեծանուն այն գործիչների թիվը, ովքեր, մանավանդ օրհասական ժամանակներում, արհամարհելով սեփական անձին սպառնացող վտանգները, եղել են մեր կողքին, իրենց ազդու ձայնն են ջանացել հասցնել սեփական երկրի, գերտերությունների ու խիղճը մեռցրած մարդկության խուլ ունկերին: Հայության համար նվիրյալ բարեկամի խորհրդանիշ է գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը, ով դատապարտելով  թուրքական իշխանությունների հայաջինջ քաղաքականությունն ու ոճրագործությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները: Նրա երկերը եւ դիվանը՝ պատմական փաստաթղթերի ժողովածուն, ապացուցում են, որ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն…

Ազնվարյուն այս գերմանացին երկար տարիներ է զբաղվել Հայկական հարցով: 1896-ի գարնանը՝ աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու եւ հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով: Նույն թվականի ամռանը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը, որը հիմքն էր դառնալու «Հայաստանը եւ Եվրոպան» աշխատության: 1896-ին տպագրված գիրքը երկու տարում հրատարակվել է 7 անգամ, թարգմանվել ֆրանսերեն եւ գերմաներեն:

Լեփսիուսը մասնակցել է հայության սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում բարձրաձայնել, որ այդ ոճրագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ արյունոտ սուլթանի գլխավորությամբ: Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ ամեն կերպ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական ամենաբարձր շրջանակների սաստմանն ու հակազդեցությանը: Մեծ մարդասերը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության եւ տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար: Արեւմտահայերին օգնելու նպատակով 1914-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը եւ այն նախագահել մինչեւ իր վախճանը: Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու ջանադրությամբ, համագործակցել Կոստանդնուպոլսի հեղինակավոր հայերի, Պողոս Նուբարի հետ:

Հայության համար այնքան ջանքեր գործադրած Լեփսիուսը 1915-ի հուլիսին՝ շարունակվող տեղահանության եւ կոտորածների շրջանում, հանդիպել է երիտթուրքական պետության պարագլուխներից՝ Հայոց եղեռնի գլխավոր ոճրագործ Թալեաթին, պահանջել դադարեցնել ցեղասպանությունը, սակայն ապարդյուն: 1915-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, 1916-ին՝ «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» գիրքը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական եւ եկեղեցական գործիչներին: 1919-ին այն վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով:

«Տեղեկագիրը» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է Հոլանդիա, այստեղ նույնպես շարունակել իր հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ, մշակել ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի ծրագիրը:

Լեփսիուսը  Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ կարեւոր փաստաթղթեր է հրապարակել առաջին համաշխարհայինից հետո: Նրա «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918 թվականներին» ժողովածուն Ավետիք Իսահակյանի միջոցով ուղարկվել է Վերսալյան հաշտության խորհրդաժողովին մասնակցող հայկական պատվիրակությանը: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի եւ Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների եւ պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեն  ոչնչացնելու հայ ժողովրդին, եւ այդ հանցագործության մեջ մեղքի իր ահռելի բաժինն ունի նաեւ Գերմանիան: 1921 թ. Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա, պաշտպանել «մարդասպանին», մերկացրել երիտթուրք ոճրագործ եւ հայ վրիժառուի ձեռամբ Հայդեմբերգ փողոցում լեշացած Թալեաթին…

Մեր ժողովրդի նվիրական բարեկամի անվան կողքին հավասարապես անմոռանալի ու թանկ են նաեւ Արմին Վեգների, Ֆրանց Վերֆելի, Հենրի Մորգենթաուի, օտարազգի շատ այլ գործիչների անունները, ովքեր անտարբեր չեղան հայոց ողբերգությանը, ոչինչ չխնայեցին կանխելու ցեղասպանությունը, դատապարտեցին դարի ոճրագործներին՝ դառնալով մարդասիրության օրինակ ու խորհրդանիշ: Եվ գնահատեցին մարդու իրենց տեսակին: «Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է. դա Յոհաննես Լեփսիուսն է»,- գրել է ԱՄՆ պետական գործիչ Հենրի Մորգենթաուն: Իսկ ինքը՝ Լեփսիուսը, այս խոսքերով պիտի գնահատեր իր «ցավը» դարձած հայկազարմ մեր ազգին. «Եթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է…»: Այսպես կարող էր արտահայտվել բարձր մշակույթ կրողը միայն…

Թեգեր: Յոհաննես ԼեփսիուսՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 22, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 22, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Կենսագազային կայանների զարգացման հեռանկարները Հայաստանում

Նվիրված կանանց միամսյակին

Ապագայի մտահոգությամբ

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist