Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ

Փետրվարի 4, 2023
Այլք
IPSE DIXIT. Բերտրան ՌԱՍԵԼ
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
36
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փիլիսոփայությունը, հնագույն ժամանակներից սկսած, եղել է ոչ թե պարզապես դպրոցների կամ գիտուն մարդկանց փոքր խմբերի միջեւ բանավեճերի առարկա. փիլիսոփայությունը հասարակության կյանքի անկապտելի մասն է եղել…. Փիլիսոփա-ները միաժամանակ եղել են ե՛ւ հետեւանք, ե՛ւ պատճառ. հետեւանքը իրենց ժամանակի սոցիալական հանգամանքների, հաստատությունների ու քաղաքականության, պատճառը (երբ այս կամ այն փիլիսոփան հաջողակ է եղել) այն համոզմունքների, որոնք պայմանավորել են հաջորդ դարերի հաստատություններն ու քաղաքականությունը….

Կյանքի եւ մահվան այն հայեցակարգերը, որոնք մենք անվանում ենք «փիլիսոփայական», արգասիքն են երկու գործոնի. մեկը կրոնական եւ բարոյագիտական բնույթի ժառանգված հայեցակարգերն են, մյուսն այն բնույթի հետազոտություններն են, որոնք կարող են անվանվել «գիտական», եթե այս բառը գործածենք ամենալայն իմաստով: Առանձին փիլիսոփաները միմյանցից զգալիորեն տարբերվում են, կախված այն հարաբերակցությունից, որով այդ երկու գործոնները ներառված են նրանց համակարգերի մեջ, բայց երկուսի առկայությունն այն կարեւոր պահն է, որով բնութագրվում է փիլիսոփայությունը:

«Փիլիսոփայությունը»  մի բառ է, որ գործածվում է բազում իմաստներով՝ համեմատաբար լայն եւ նեղ: Ես առաջարկում եմ այդ բառը գործածել ամենալայն իմաստով, ինչն էլ հիմա կփորձեմ բացատրել: Ըստ իս, այդ բառը միջանկյալ մի բան է «աստվածաբանության» եւ «գիտության» միջեւ: Աստվածաբանության պես՝ փիլիսոփայությունը բովանդակում է մտահայեցողական դատողություններ այն առարկաների մասին, որոնց վերաբերյալ ստույգ իմացություն մինչ օրս անմատչելի է եղել. բայց գիտության պես փիլիսոփայությունն ավելի շատ վկայակոչում է մարդկային բանականությանը, քան հեղինակությանը, լինի ավանդույթի՞, թե՞ հայտնության հեղինակություն:

Որոշակի ամբողջ գիտելիքը, ըստ իս, պատկանում է գիտությանը, բոլոր դոգմաները, այնքանով որ դուրս են գալիս որոշակի գիտելիքի սահմաններից, պատկանում են աստվածաբանությանը: Բայց աստվածաբանության եւ գիտության միջեւ կա Անտեր հող, որը երկու կողմից բաց է հարձակումների համար. այդ Անտեր հողն էլ հենց փիլիսոփայությունն է:

Գրեթե բոլոր այն հարցերը, որոնք ամենից ավելի են հետաքրքրում մտահայեցողական ուղեղներին, այնպիսի հարցեր են, որոնց գիտությունը չի կարողանում պատասխանել, իսկ աստվածաբանության ինքնավստահ պատասխաններն այլեւս այնքան համոզիչ չեն թվում, որքան նախորդ դարերում: Բաժանվա՞ծ է արդյոք աշխարհը հոգու եւ մատերիայի, եթե այո, ապա ի՞նչ է «հոգին» եւ ի՞նչ է «մատերիան»: Ենթարկվա՞ծ է արդյոք հոգին մատերիային, թե՞ օժտված է անկախ ուժերով: Տիեզերքն ունի՞ ինչ-որ միասնականություն կամ նպատակ: Զարգանո՞ւմ է արդյոք Տիեզերքը դեպի մի որոշակի նպատակ: Բնության օրենքներն իսկապես ունե՞ն գոյություն, թե՞ մենք պարզապես հավատում ենք դրանց շնորհիվ միայն մեզ հատուկ հակվածության դեպի կարգավորվածությունը: Մարդն արդյոք ա՞յն է, ինչ նա թվում է աստղագետին՝ ածխածնի եւ ջրի խառնուրդի մի պստլիկ գնդիկ, որ անզոր բզբզում է փոքրիկ եւ երկրորդական մի մոլորակի վրա: Թե՞ մարդն այնպիսին է, ինչպիսին նրան պատկերացնում էր Համլետը: Իսկ միգուցե մարդը միաժամանակ թե՛ մե՞կն է, թե՛ մյո՞ւսը: Գոյություն ունե՞ն վեհ եւ ստոր կենսակերպեր, թե՞ բոլոր տեսակի կենսակերպերը միայն ունայնություն են: Եթե, համենայն դեպս, կա վեհ կենսակերպ, ապա ո՞րն է դա, եւ ինչպե՞ս կարող ենք դրան հասնել: Բարիքը պետք է արդյոք հավիտենակա՞ն լինի, որ արժանանա բարձր գնահատականի, թե՞ հարկավոր է բարիքի ձգտել նույնիսկ եթե Տիեզերքն անկասելիորեն շարժվում է դեպի կործանում: Գոյություն ունի՞ այն, ինչը կոչվում է «իմաստություն», թե՞ այն, ինչ ներկայացվում է որպես այդպիսին, պարզապես առավելագույնս նրբամատույց հիմարությունն է:

Նման հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել լաբորատորիայում: Աստվածաբանները հավակնում էին պատասխանների, ընդ որում՝ միանգամայն որոշակի բնույթի, սակայն նրանց պատասխանների բուն որոշակիությունը հարկադրում է ժամանակակից ուղեղներին դրանց կասկածանքով վերաբերվելու: Փիլիսոփայության գործն է՝ եթե ոչ պատասխանել այդ հարցերին, այլ գոնե ուսումնասիրել….

Կենդանի հույսերի ձախողումից եւ սարսափների հեռանկարից առաջացող անվստահությունը տանջալի է, բայց դա պիտի պահպանվի, եթե ցանկանում ենք ապրել առանց մխիթարական առակների աջակցության: Լավ չէ թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ ինչպես փիլիսոփայության առաջադրած հարցերը մոռանալը, այնպես էլ ինքներս մեզ համոզելը, թե մենք գտել ենք այդ հարցերի անվիճելի պատասխանները:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 22, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 22, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Կենսագազային կայանների զարգացման հեռանկարները Հայաստանում

Նվիրված կանանց միամսյակին

Ապագայի մտահոգությամբ

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Չարչարանաց ճանապարհներով անցած լուսարար-ուխտավորը

Չարչարանաց ճանապարհներով անցած լուսարար-ուխտավորը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist