Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»

Փետրվարի 21, 2023
Այլք
«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է եւ միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր եւ ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից եւ նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո եւ վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»։

Միսաք Մանուշյան

Մահվան հետ պայքարի դառնությունը Միսաք Մանուշյանը ճանաչել էր մանկությունից եւ վաղ հասկացել կյանքը պահպանելու դժվարությունը ու կյանքի ընթացքում գնահատել ապրելու էությունը, այն, որ կյանքը չափվում է ոչ թե ժամանակով, այլ օգտագործելով։ Որբ մանուկին ծանոթ երազանքը, որի մասին արտահայտվել էր չափածո տողերով՝ եղբոր հետ միասին որբանոցում դառն օրեր անցկացրած ապագա բանաստեղծն ու ազատության մարտիկը, չէր լքում նրան կյանքի դրամատիկ ճանապարհին, անգամ մահապատժի օրը, երբ կնոջը՝ Մելինեին գրած նամակում նրան քնքշորեն անվանում է «փոքրիկ սիրասուն որբուկս»։ Ասես, գնում էր ոչ թե մեռնելու, այլ դիմավորելու լուսաբացը, որ ողջ գիշեր եղել էր հիասքանչ փոքրիկ երեխայի մտքում, ով հույս ուներ, որ լուսաբացը կլինի մանուշակագույն ու կզարդարվի վարդերի փնջով։ Այն երեխայի, ում հորն սպանել էին թուրքերը Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մայրը վախճանվել էր գաղթի ճանապարհին։

Միսաքը ավագ եղբոր՝ Կարապետի հետ ոտքով Թուրքիայից փախչում է Սիրիա, որտեղ էլ ապաստան են գտնում որբանոցում, սովորում հայերեն, ֆրանսերեն, թարգմանում ֆրանսիական գրականություն, այնուհետեւ կյանքը շարունակում Ֆրանսիայում։ Ողբերգական ճակատագիրը, սակայն, հետապնդում էր եղբայրներին։ Կարապետին բուժելու եւ գոյություն պահպանելու համար Միսաքն սկսում է աշխատել որպես խառատային հաստոցի օպերատոր՝ չմոռանալով այցելել գրադարան։ Եղբորը փրկել չհաջողվեց։ Կարապետը վախճանվեց 1927 թ.։ Կյանքը երես չէր տալիս Մանուշյանին, բայց նա գտնում էր ելքեր։ 30-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ կորցրել է աշխատանքը, սպորտային բարեկազմությունն օգնել է վաստակել՝ քանդակագործներին բնորդելով։ Այնուամենայնիվ, նրա համար հայապահպանության խնդիրը մշտական ուշադրության առարկա էր։ 1930 թ. Մանուշյանը դարձավ «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրներից, Գեղամ Աթմաճյանի (Սեմա) հետ սկսեցին հրատարակել՝ կոմունիստական կողմնորոշմամբ, «Ջանք» եւ «Մշակույթ» գրական ամսագրերը, որտեղ հրապարակվում էին ֆրանսիական ու հայկական գրական-մշակութային գործեր, կատարվում թարգմանություններ։ 1934 թ. Մանուշյանն անցնում է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը եւ 1935-37 թթ. խմբագրած «Զանգու» շաբաթաթերթում արծարծում հակաֆաշիստական, հակադաշնակցական, հակաիմպերիալիստական, խորհրդային գաղափարներ, 1935 թ. դառնում Հայաստանի օգնության  կոմիտեի, իսկ 1937-ից՝ կենտրոնական վարչության անդամ, կոմիտեի կազմակերպած երեկոյի ժամանակ էլ ծանոթանում իր նման Մեծ եղեռնից հրաշքով փրկված, որբանոցում անցկացրած կյանքից հետո Ֆրանսիայում հայտնված ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ։ Առանձին անցկացրած կյանքի միեւնույն ճանապարհները այդուհետ պիտի միատեղվեին ֆաշիզմի դեմ անզիջում պայքարում։

1939 թ. սեպտեմբերին, երբ հայտարարվեց Երկրորդ համաշխարհայինը, Ֆրանսիայում փոխվեց իրավիճակը, արգելվեց կոմկուսի գործունեությունը, ձերբակալվեցին նրա ակտիվ անդամները։ Մանուշյանին ուղարկեցին Սանտե բանտ։ Այնուհետեւ Մանուշյանի պայքարը ֆաշիզմի դեմ ոչ թե նահանջել, այլ առավել է խորացել. նրան հաջողվել է հավաքագրել ոչ միայն հայերի, այլեւ հրեաների ու այլազգիների՝ դառնալով ֆաշիզմի սարսափը Ֆրանսիայում։ Նրա խումբը վարկաբեկելու համար գերմանացիներն անգամ 15 հազար օրինակով ագիտացիոն՝ «Կարմիր պլակատ» են հրատարակել՝ շեշտելով, թե Գերմանիայի դեմ պայքարում են ոչ թե ֆրանսիացիներ, այլ այլազգիներ՝ օրինակ բերելով Մանուշյանին՝ խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր, սակայն պլակատը սպասված արդյունքի չի հանգեցնում։ Այլ բան չէր մնում, քան ձերբակալել ու հաշվեհարդար տեսնել «ահաբեկիչների» հետ։ 1943 թ. նոյեմբերի 16-ի առավոտյան Էվրիում ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի 68 անդամների։ Կինը՝ Մելինե Մանուշյանը, կարողանում է փախչել եւ մահվան է դատապարտվում հեռակա կարգով, ում նկատմամբ մահապատիժը այդպես էլ չի իրականանում։ Երեք ամիս շարունակ Մանուշյանը տանջանքների է ենթարկվում բանտում, եւ 1944 թ. փետրվարի 21-ին խմբի 21 անդամների հետ գնդակահարվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Օլգա Բանչիկը մահվան դատապարտվածների մեջ միակ կինն էր, ում հետ վարվում են առավել դաժանաբար. նրան փոխադրում են Գերմանիա եւ գլխատում Շտուտգարտի բանտում։

Ֆրանսիայի ազգային հերոս, հայազգի Միսաք Գեւորգի Մանուշյանն ընտրել էր կյանքը ու հենց հանուն կյանքի էլ ընդունեց մահվան մարտահրավերը. նրա համար կարեւոր չէր՝ ում կյանքի համար է պայքարում, կարեւորը մարդկությանը երջանկացնելն էր։ Նա իր մարտիկներին վստահեցնում ու քաջալերում էր՝ ասելով. «Դուք վնաս չեք տալիս, դուք միայն սպանում եք մարդասպաններին»։

Թեգեր: Միսաք Մանուշյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist