Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու

Հունիսի 1, 2021
Հանրապետություն
«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
70
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների եւ ուղիների վերականգնման եւ դրանցով հավասար իրավունքներով եւ պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Այս մասին, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:   

-Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։ Ի՞նչ արդյունքների մասին է հայտարարում Ադրբեջանի նախագահը, եւ արդյո՞ք այդ արդյունքները վերաբերում են Սյունիքի մարզի տարածքում «միջանցքի» քննարկումներին։

-2021 թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական եւ հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր եւ արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաեւ անվտանգության, սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման եւ իրականացման հնարավորությունները:

Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաեւ մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի եւ կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաեւ տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների եւ ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը եւ տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների եւ ուղիների վերականգնման եւ դրանցով հավասար իրավունքներով եւ պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:    

Տարածաշրջանային տրանսպորտային կապերի  ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու: 

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրՀայաստանՀՀ փոխվարչապետմիջանցքՄհեր ԳրիգորյանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները

Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները

Այց Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցի

Այց Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցի

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist