Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը գոհացուցիչ չի համարում ԵԽ նախարարների կոմիտեի գերիների հարցով աշխատանքը

Հուլիսի 6, 2021
Հանրապետություն
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը գոհացուցիչ չի համարում ԵԽ նախարարների կոմիտեի գերիների հարցով աշխատանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
239
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի  իշխանությունները հատկապես սկզբնական ժամականաշրջանում կամ առհասարակ չէին համագործակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հայ գերիների հարցով, կամ մատների արանքով էին նայում այդ հարցին եւ անընդհատ խախտում էին Դատարանի կողմից կիրառվող միջանկյալ միջոցի ժամկետները:

Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ Կառավարությունն արդեն իսկ 44-օրյա պատերազմի սկզբից համացանցում շրջանառվող ապացույցների, վերադարձած գերեվարված անձանց հարցաքննության եւ այլ ուղղակի կամ անուղղակի ապացույցների  հիման վրա գերեվարված անձանց վերաբերյալ ՄԻԵԴ դիմումներ էր ներկայացնում` Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որոնց մեծ մասը ՄԻԵԴ-ը բավարարում էր:

«Այս միջոցով, իհարկե, փորձ էր կատարվում իրավական պարտավորեցնող տեղեկություններ ստանալ Ադրբեջանից` պարտավորեցնելով նրանց գերեվարված անձանց նկատմամբ ապահովել պատշաճ վերաբերմունք Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին համապատասխան, որպեսզի չխախտվեն առնվազն երկու առանցքային հոդվածները` երկրորդ եւ երրորդ հոդվածները (կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելումը)»,- ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը չի հիշում մի դեպք, որ ադրբեջանական կողմը խախտած չլինի Դատարանի կողմից սահմանված ժամկետները:

«Ադրբեջանի նմանատիպ պահվածքը հանգեցրեց նրան, որ մենք խնդրեցինք Դատարանին, որպեսզի այդ կառույցը իր կանոններով նախատեսված ընթացակարգի համաձայն ծանուցի նաեւ ԵԽ նախարարների կոմիտեին, որը լինելով հիմնական քաղաքական մարմինը Եվրոպայի Խորհրդում, նաեւ ունի լիազորություն որոշակի Եվրոպական դատարանի որոշումների կատարման վերահսկողության ուղղությամբ: Ծանուցումը տեղի ունեցավ, սակայն թե ինչ տեղի ունեցավ հետո նախարարների կոմիտեում, մեղմ ասած, գոհացուցիչ չէր, որովհետեւ բուն հարցի վերաբերյալ քննարկում կամ արդյունք, ցավոք, չտեսանք ինչ-ինչ պատճառներով, միգուցե քաղաքական պատճառներով»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Թեգեր: Եղիշե ԿիրակոսյանՄԻԵԴպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանն ու Ալիեւը ներառվել են «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում․ RSF

Էրդողանն ու Ալիեւը ներառվել են «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում․ RSF

«Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը եւ Armenian Navy Band խումբը

«Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը եւ Armenian Navy Band խումբը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist