Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամին 300 մլն դրամ կհատկացվի

Ինչու է այն համարվել հրատապ, եւ ինչ ծախսերի մասին է խոսքը

Նոյեմբերի 4, 2022
Հանրապետություն
Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
45
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հետագա գործունեությունը ներկայումս վտանգված է՝ պայմանավորված «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ֆինանսական առկա խնդիրներով։ Համալիր ծրագրի հետագա իրագործման համար անհրաժեշտ է շուրջ 300 մլն դրամ։ Գումարը կհատկացվի։ Այդ իսկ պատճառով կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, գործադիրը որոշեց 2022 թ. պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում անել, նաեւ փոփոխություններ ու լրացումներ՝ 2021 թ. դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշումում։

Ինչո՞ւ հանկարծ նշյալ հիմնադրամին պետք եղավ այս գումարը, ի՞նչ խնդիր է ծագել։ Պարզաբանման համաձայն (տեղեկությունը բացառապես շրջակա միջավայրի նախարարությանն է,- Ա.Մ.)՝ այս պահի դրությամբ, համաձայն հիմնադրամի ներկայացրած տեղեկության, վճարման ենթակա հրատապ ծախսեր կան։ Խոսքը աշխատավարձի, հարկերի, փոխառության, հաշվապահական ծառայության վճարի, աուդիտի, վարկի մարման, էլեկտրաէներգիայի վճարի, «Սեւան ազգային պարկի» վճարի, ձկան կերի, սնանկության գծով կրեդիտորական պարտքի, տեխնիկական ու վերազինման այլ ծախսերի եւ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը կանխատեսվող ծախսերի մասին է։ Կարճաղբյուրի մանրաձկան գործարանում Սեւանի իշխանի մանրաձկան համապատասխան խմբաքանակ կա, որը 2023 թ. գարնանը կտեղափոխվի ցանցավանդակներ, իսկ ցանցավանդակներում առկա են տարբեր չափերի ձկներ, որոնց ապրանքային չափի հասցնելու նպատակով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: «Հարկ է շեշտել, որ ներկա փուլում հիմնադրամի գործունեության արդյունքում կվերանա իշխանի երկու ենթատեսակների գենետիկ ռեսուրս հանդիսացող ամբողջ ծնողական կազմը, ինչը կհանգեցնի էնդեմիկ տեսակ հանդիսացող ձկնատեսակաների իսպառ վերացմանը» (ՇՄՆ-ի հիմնավորումից մեջբերումը բառացի է)։ Ելնելով վերոնշյալ հանգամանքից,  անհրաժեշտություն է առաջացել նախարարության կողմից  2022 թ. պետական բյուջեով իրականացվող ծրագրերի միջոցառումների չօգտագործված եւ տնտեսված ֆինանսական միջոցներից  300,000.0 հազար դրամ գումարը բյուջետային վերաբաշխման ձեւով ուղղել ՇՄՆ-ի  «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանում» ծրագրի նոր «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» առողջացմանն ուղղված աջակցություն» միջոցառմանը։

Ի՞նչ է ակնկալվում գումարը տալուց հետո։ Հիմնադրամին տրամադրվող սուբսիդիայի միջոցներով մինչեւ 2022 թ. ավարտը նախատեսվում է իշխանի պաշարների վերականգնման նպատակով բաց թողել շուրջ 30.000 հատ 3-4 գ միջին զանգվածով  գեղարքունու մանրաձուկ: Մանրաձկան գործարանը ի վիճակի է տարեկան, բացի ցանցավանդակներ տեղափոխվող քանակից, ֆինանսական ապահովվածություն ունենալու դեպքում, բաց թողնել տարեկան շուրջ 500.000 հատ Սեւանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող տարբեր չափերի կենսունակ մանրաձուկ, ինչը կնպաստի Սեւանա լճի էկոհամակարգում այս ձկնատեսակի բնական պաշարների վերականգնման առավել արագ  գործընթացին: ՇՄՆ-ն համոզված է, որ «կիրառելով մանրաձկան գործարանի տեխնիկական հզորությունները եւ մասնագիտական կարողությունները՝ կազմակերությունը կարող է իրականացնել Հայաստանում Էնդեմիկ, արժեքավոր, վտանգված եւ անհետացման եզրին գտնվող ձկանտեսակների պահպանություն եւ վերականգնում, ինչպես նաեւ արտադրական նշանակություն ունեցող այլ ձկնատեսակների պահում, բուծում»:

Նկատենք, որ այս որոշման նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարությունն առաջարկել է. «Եթե նախագծի նպատակն է հիմնադրամին ցուցաբերել հրատապ ֆինանսական աջակցություն, ապա, կարծում ենք, որ այն պետք է իրականացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրի հիման վրա, որով կհիմնավորվի հիմնադրամի եւ վերջինիս կողմից ստեղծված ՓԲԸ-ների հետագա ֆինանսական կենսունակությունը»:

Ֆիննախի առաջարկը, սակայն, չի ընդունվել հետեւյալ պատճառաբանությամբ. ֆինանսական աջակցության տրամադրումը պայմանավորված է հիմնադրամի կողմից անհետաձգելի ծախսերի իրականացման հրատապությամբ եւ աշխատանքների բնականոն ընթացքի ապահովմամբ։ Իսկ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրի առկայություն հնարավոր կլինի ապահովել միայն հիմնադրամի եւ ՓԲԸ-ների հետագա ֆինանսական կենսունակության վերաբերյալ զուգահեռ իրականացվելիք մանրակրկիտ ուսումնասիրությունների եւ դրանց հիման վրա մասնագիտական եզրակացության առկայության պարագայում։

Ֆիննախն առաջարկել է նաեւ տնտեսված գումարներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որից հետո միայն, ըստ անհրաժեշտության, մանրամասն հիմնավորումներով (այդ թվում՝ հրատապության, ինչպես նաեւ 2022 թ. պետական բյուջեում այդ ծավալով ներառված չլինելու վերաբերյալ) ներկայացնել կառավարության որոշման առանձին նախագիծ պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ: Առաջարկը դարձյալ մերժվել է նույն պատճառաբանությամբ՝ հրատապության եւ աշխատանքի բնականոն ընթացքի ապահովման։

Ինչեւէ, այս որոշմամբ, որ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ նախատեսված չեն:

Թեգեր: ձուկՍեւ լիճ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Անտեղի… լավություն

Անտեղի… լավություն

Նաթանյահուն վերադառնում է

Նաթանյահուն վերադառնում է

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist