Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը՝ ազգային անվտանգության խնդիր

Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուների թիվն ավելացել է

Մարտի 12, 2022
Հանրապետություն
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը՝ ազգային անվտանգության խնդիր
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
284
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր կան։ Դրանց շրջանակներում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ծրագրերի շրջանակներում 2022 թ. հունվար-փետրվարին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021 թ. նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն 673 հազար դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Իսկ երկրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ ուղղված մայր գումարի մարմանը։ Խոսքը երեք՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության եւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի մասին է, եւ բոլորն էլ պետական ծրագրեր են ու միտված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» կառավարության 2020 թ. մայիսի 14-ի որոշում կա։ Այստեղ նշվում է, որ ընտանիքներին աջակցությունը ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով է։ Ուսումնասիրությունների համաձայն՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն ունեցող խնդիրը բնակարայինն է, եւ պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող ոլորտն այս առումով հենց ա՛յս խնդրին լուծում տալն է։

Բնակարանային ապահովության պետական աջակցության տարբեր ծրագրեր են եղել եւ կան։ Մասնավորապես՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» (այս ծրագիրն ավարտվել է), «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» (սա էլ է ավարտվել), «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում»։

Այսքանից հետո կա՞ր, արդյոք, նպատակային ծրագրերի անհրաժեշտություն։ Պարզվեց՝ այո, որովհետեւ, ըստ ԱՍՀՆ-ի, բնակարանային ապահովության պետական աջակցության վերոնշյալ ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով։ Արդյունքում այդ ծրագրերը հասանելի չեն մարզերում։ Բացառությամբ առանձին դեպքերի՝ բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար։ Առանձին դեպքերում, այդ ծրագրերի նպատակներին համահունչ, սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ (աջակցություն) սահմանված չեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխայի ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է։ Երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդրո առարկա է նաեւ կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն՝ բարձր է կանխավճարը)։ Մյուս կողմից էլ՝ երեխայի խնամքը ենթադրում է նաեւ ծախսեր, ինչն օբյեկտիվորեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը։

Իսկ նպատակային ծրագրերը կօգնեն միանվագ դրամական աջակցություն տալ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար, կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական ձեւով աջակցելու ընտանիքներին, նաեւ՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցելու հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն երեխայի` ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Ծնողը շահառու է, եթե ինքն ու երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետռեգիստրի տվյալների հիման վրա։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ 1.  ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը, 2.  անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։

Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) 1 անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (1 հիփոթեքային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։ Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2.  անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս եւ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7.5 տոկոս, 4. շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. երեխան ծնվել է 2020թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2. անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսվա ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը։

Այս ամենի իրագործումից ակնկալիքը ծնելիության բարձրացումն է։ Համենայնդեպս, 2022 թ. հունվար-փետրվարին, ինչպես նյութի սկզբում ասացինք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահառուների թիվն ավելացել է։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր երկրի համար կարեւորագույն եւ ազգային անվտանգության խնդիր է։ Եվ եթե նշյալ բոլոր ծրագրերը բավարար չլինեն, հարկ է, որ պետությունն այլ՝ առավել բարենպաստ ու մատչելի քայլերի մասին էլ մտածի։ Որովհետեւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո խնդիրը մեզ համար է՛լ ավելի է սրվել։ Հետեւաբար, լուծումներն էլ պետք է տրվեն ավելի արագ ու արդյունավետ։

Թեգեր: բնակարանբնակարանաշինություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Արցախցու անվտանգությունը կապահովվի միայն Արցախի Հանրապետության ճանաչմամբ

Արցախցու անվտանգությունը կապահովվի միայն Արցախի Հանրապետության ճանաչմամբ

Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում

Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist