Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցու անվտանգությունը կապահովվի միայն Արցախի Հանրապետության ճանաչմամբ

Մարտի 12, 2022
Տարածաշրջան
Արցախցու անվտանգությունը կապահովվի միայն Արցախի Հանրապետության ճանաչմամբ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
984
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի ավելացումը եւ արդեն ականանետների կիրառումը ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ հրադադարի ռեժիմը պահպանող ռուսական խաղաղապահ առաքելության դեմ են ուղղված: Արցախի ժողովուրդը սովորել է ճակատագրի հեգնանքով իրեն հարեւանի կարգավիճակի բախտին արժանացրած ադրբեջանցիների սադրանքներին, որոնց առանձնապես ուշադրություն չի էլ դարձնում: Սա լավ գիտի պաշտոնական Բաքուն, հետեւաբար՝ նրա նման պահվածքը կարելի է գնահատել միայն որպես ուկրաինական հակամարտությունից օգտվելու փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը գործողություններ է իրականացնում, որոնք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստացի խախտում են եւ, ըստ էության, Ռուսաստանին մեջքից հարված:

Այսօր առավել առարկայական է դառնում այն վարկածը, որ պաշտոնական Բաքուն Թուրքիայի հորդորով ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձեր է անում: Այս գործողություններն ուղեկցվում են Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի դեմ արշավով: Վերջինս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թ. նոյեմբերից մինչեւ 2021 թ. մայիսը, երբ այն ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Ներկայում Վոլկովը նաեւ ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։ Ադրբեջանական կողմը դժգոհում է, որ ռուս գեներալը չի ձերբակալում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորականներին՝ վերջիններիս ներկայացնելով որպես «ահաբեկիչներ»: Ադրբեջանը, փաստորեն, իր ներկայացմամբ, ՌԴ ԶՈւ բարձրաստիճան սպային մեղադրում է «ահաբեկիչների» հետ համագործակցելու մեջ: Այստեղ խնդիրը նման անհեթեթ եւ ծիծաղելի  հայտարարությունների մեջ չէ, այլ՝ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանի կտրուկ գործողությունների: Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածի վնասումն էլ լիովին տեղավորվում է վերոշարադրյալ ընդհանուր սցենարի մեջ:

Ռուսաստանը, անշուշտ, կպատասխանի Ադրբեջանին նման ոչ գործընկերային եւ ոչ դաշնակցային պահվածքի համար, բայց Արցախում արձանագրված վերջին իրադարձությունները ընդգծում են մեկ այլ բացարձակ ճշմարտություն: Դրանք փաստում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ հրաժարվելու Արցախը հայաթափելու իր ծրագրից, ինչպես դա արել է վերջին 100 տարվա ընթացքում Նախիջեւանում, Դաշտային Ղարաբաղում եւ այլ պատմական հայաբնակ վայրերում:

Պաշտոնական Բաքվի այս վարքն ավելորդ անգամ փաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքը եւ, ընդհանրապես, գոյությունը կարող է ապահովել միայն Արցախի Հանրապետությունը, իսկ դրա համար նրա՝ որպես անկախ, ինքնիշխան պետության ճանաչումն այլընտրանք չունի: Մարտի 10-ին երեկոյան հրավիրված արտահերթ նիստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ համապատասխան կառույցներին: Ուղերձում ամրագրելով, որ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը եւ պատրաստ չէ հարատեւ խաղաղության հաստատմանը, Արցախի խորհրդարանը հորդորել է վերոնշյալ կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

«Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»,- ասված է հայտարարության մեջ: ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հայտարարեց, որ ստեղծված իրողությունն Արցախի ԱԺ-ին եւ նախագահին պարտադրում է դիմել ՀՀ-ին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին, որպեսզի հանուն արցախահայության կյանքի անվտանգության եւ ապրելու իրավունքի ճանաչեն Արցախի անկախությունը։

Ադրբեջանի վերջին գործողությունները հստակ ահազանգ են միջազգային հանրության համար, որ այդ երկիրը պատրաստ չէ առանց կարգավիճակի Արցախի հետ խաղաղ գոյակցության: ԱԺ հայտարարությունը նաեւ պատասխանատվության մեծ բեռ է դնում միջազգային իրավասու մարմինների վրա՝ ամրագրելով, որ նրանք իրենց լռությամբ պատասխանատու են Արցախում հնարավոր աղետաբեր զարգացումների համար: Պաշտոնական Բաքուն իր գործողություններով օրեցօր ավելի անհնարին է դարձնում տարածաշրջանում խաղաղության հաստատումը քաղաքական բանակցությունների միջոցով, ինչն այլընտրանք չի թողնում Արցախի Հանրապետությունը ճանաչելու համար:

Բաքվի թշնամական գործողությունները վկայում են նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը չկատարելու մասին
Թեգեր: ԱդրբեջանԱրցախճանաչումՌուսաստան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում

Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում

Քայլ ձիով

Քայլ ձիով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist