Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում

Համարձակ քայլ՝ ոչ միանշանակ հետեւանքներով

Մարտի 12, 2022
Միջազգային
Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
321
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները հրաժարվել են հեռախոսով խոսել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Արդյոք Պարսից ծոցում ըմբոստությո՞ւն է հասունանում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի դեմ: Բրիտանական արաբալեզու «Rai Al Youm»-ն ամփոփել է, թե արաբ ղեկավարներն ինչ առարկություններ ունեն Վաշինգտոնի նկատմամբ: Ի՞նչն է ԱՄԷ-ին մղել այն բանին, որ ՄԱԿ-ում չպաշտպանի հակառուսական բանաձեւը…

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ փաստացի կառավարիչ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը եւ ԱՄԷ-ի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ Զաիդ ալ Նահայյանը հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ բանակցություններից. վերջինս Պարսից ծոցի արաբական պետությունների ղեկավարների հետ ցանկանում էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ նավթի արդյունահանման ավելացման հնարավորությունը՝ համաշխարհային գները նվազեցնելու նպատակով, որոնք պատմական բարձրակետի են հասել: Մերձավորարեւելյան երկրների ղեկավարների հրաժարումը Բայդենի հետ զրույցից նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Պարսից ծոցում ռեկորդային ցածր մակարդակի է հասել: Այդ հրաժարումը՝ խոսելու դեռ բոլորովին վերջերս անվիճելի հեգեմոն ընկալվող ԱՄՆ-ի նախագահի հետ, հուշում է, որ ռուս-չինական առանցքն սկսել է ոչնչացնել ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնիան՝ հօգուտ բազմաբեւեռ նոր աշխարհի ձեւավորման:

Թերթն ընդգծում է, որ Պարսից ծոցի երկու երկրների առաջնորդները հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսային բանակցություններից վերջինիս համար ծայրահեղ պահին, երբ նա երկու պատերազմ է վարում՝ տնտեսական եւ այսպես կոչված «պրոքսիների պատերազմ», որի դեպքում հակառակորդին հարվածները հասցվում են միջնորդավորված կերպով՝ երրորդ երկրում հակամարտության միջոցով: Դա խոսում է այն մասին, որ ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան սկսել են դուրս գալ Վաշինգտոնի ազդեցությունից եւ կառուցել հարաբերություններ խոշոր պետությունների, նաեւ՝ ԱՄՆ-ի հետ իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա, այլ ոչ թե ամերիկյան թելադրանքին «ենթարկվելու» ճանապարհով, ինչպես եղել է այն ժամանակներից, երբ մերձավորարեւելյան այդ երկրներն անկախություն են ձեռք բերել:

«Երկար տարիներ ամերիկյան իրար հաջորդող վարչակազմերն արաբական կառավարությունների մեծ մասին վերաբերվել են ամբարտավանությամբ ու արհամարհանքով: Նրանք թելադրել են իրենց պայմանները, վիրավորել ավելի քան կես միլիարդ արաբների զգացմունքները։ Այս նվաստացումը հատկապես ակնհայտ դրսեւորվել է վերջին տարիներին, երբ Միացյալ Նահանգները վերջնականապես կանգնեց Իսրայելի կողքին, աջակցեց նրա պատերազմներին եւ ագրեսիվ քաղաքականությանը։ Վաշինգտոնն իր կամքը պարտադրեց Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրներին՝ բարձրացնելով կամ իջեցնելով նավթի գինը։ Միեւնույն ժամանակ ամերիկացիներն առաջնորդվել են իրենց կամ եվրոպացիների շահերով, որոնց իրենց հավասար են համարել, այլ ոչ թե հենց նավթ արդյունահանող արաբական երկրների քաղաքացիների հետաքրքրություններով։ ԱՄՆ ներկայացուցիչը մշտապես ներկա է եղել Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ)՝ Վիեննայում եւ Ժնեւում կայացած հանդիպումներին՝ վերահսկելու համար, թե արաբական երկրների եւ, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի ոլորտի պատասխանատուներն ինչպես են ենթարկվում ամերիկյան հրահանգներին»,-նշել է «Rai Al Youm»-ում տպագրված հոդվածի հեղինակը, ով այդ մասին լսել է անմիջապես Սաուդյան Արաբիայի նավթի հանգուցյալ նախարար Շեյխ Ահմեդ Զաքի Յամանիից։

Ժողովրդավարական ԱՄՆ-ի վարչակազմն ուկրաինական ճգնաժամի պատճառով այսօր ռազմավարական փակուղու առաջ է, ինչի ամենավառ ապացույցը նավթի ու գազի ռեկորդային գինն է: Դա հանգեցրել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների «հսկայական բացի»: Օգտագործելով այս բացը եւ իր նավթի համար ստանալով ավելի բարձր գին՝ ՌԴ-ն կարողացել է փոխհատուցել հանկարծակի առաջացած ռազմական ծախսերի մեծ մասը, եթե ոչ բոլորը:

Իսկ ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ի՞նչ տարաձայնություններ ունեն ԱՄՆ-ի վարչակազմի հետ: Առաջին տարաձայնությունը պատերազմն է Եմենում: Երկրորդն իրանական միջուկային ծրագիրն է եւ Վիեննայի բանակցություններում դրա շուրջ համաձայնության հասնելու առկա հնարավորությունը, ինչը նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների վերացում։

Երրորդը նախագահ Բայդենի վերջերս կատարած հայտարարությունն է, որում նա ասել է, թե մտադիր չէ համագործակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ՝ մեղադրելով նրան լրագրող Ջամալ Հաշոգգիի սպանությանը մասնակցության մեջ:

Չորրորդն այն է, որ Վաշինգտոնը հրաժարվել է 5-րդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել ԱՄԷ-ին, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախկին հանրապետական վարչակազմը ռազմական գործարք ուներ այդ երկրի հետ:

ԱՄԷ-ն առաջին անգամ հրապարակավ արտահայտեց իր դժգոհությունը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ձեռնպահ քվեարկելով ԱՄՆ կողմից մշակված՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւին: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանին, ապա նա մի քանի օր առաջ վրեժխնդիր է եղել ԱՄՆ-ի նախագահից, երբ «The Atlantic» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե անտարբեր է ցանկացած հարցում ԱՄՆ նախագահի կարծիքի նկատմամբ։ Ակնհայտ վիրավորված լրագրողի սպանության կասկածներից՝ արքայազնը Բայդենին խորհուրդ է տվել կենտրոնանալ իր երկրի շահերի վրա եւ չմիջամտել ուրիշների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի գործերին։ Նա նաեւ վերահաստատել է երկրի հավատարմությունը Ռուսաստանի հետ ՕՊԵԿ+ համաձայնագրին եւ նավթի արդյունահանման ծավալները կարգավորող գործող մեխանիզմներին։

Հանդիպելով արաբների դիմադրությանը՝ ԱՄՆ-ն հանձնվել է եւ նավթի համար դիմել Վենեսուելային: Ամերիկյան պաշտոնատար անձինք հանդիպել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որին անցյալում ցանկանում էին պաշտոնանկ անել եւ նույնիսկ սպանել, նրան առաջարկել, որ վենեսուելական նավթն ամերիկյան շուկայում փոխարինի ռուսականին: Նման ծառայության դիմաց Վաշինգտոնը նախկինում ատելի Մադուրոյին խոստացել է թուլացնել Վենեսուելայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Բայց Կարակասում մերժել են այդ առաջարկը Վենեսուելայի ու Ռուսաստանի միջեւ սերտ հարաբերությունների պատճառով՝ մի կողմից, ինչպես նաեւ Իրանի գլխավորությամբ շիական «դիմադրության առանցքի» հետ կապերի պատճառով՝ մյուս կողմից: Հրաժարման եւս մեկ պատճառ կա: Խոսքը Վենեսուելայի անկարողության մասին է՝ ավելացնելու նավթի արդյունահանումը. նա այսօր արդյունահանում է մոտ 1 մլն բարել հում նավթ: Ընդ որում՝ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը քանդվել է նույն ԱՄՆ-ի էմբարգոյի հետեւանքով, որն արդեն ձգվում է մոտ 20 տարի: Եվ պարզվում է, որ միայն երկու երկրներ են ի վիճակի բավարարել Բայդենի վարչակազմի պահանջները՝ Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

Գազի առումով Կատարը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն գազ արտահանողն է։ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին ուկրաինական ճգնաժամի սրվելուց մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հրավիրվել էր Վաշինգտոն։ Ամերիկացի առաջնորդը Կատարի էմիրի հետ հանդիպումից հետո հայտարարեց իր մտադրության մասին՝ Դոհային անվանելու որպես իր երկրի կարեւորագույն դաշնակից, որը չի մտնում ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Նպատակը երկու պետությունների միջեւ կապերի բարձր առաջնահերթությունն արտացոլելն էր: Կատարը, իր հերթին, հայտարարել է, որ սկսել է ավելի լավ հասկանալ ԱՄՆ-ի պահանջներն ու քաղաքականությունը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն չի կարողանա բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքները: Եվրոպան այսօր սպառում է տարեկան մոտ 500 մլրդ խորանարդ մետր գազ։ Դրա 46 տոկոսն ապահովում է Ռուսաստանը։ Կատարի հրաժարումը՝ մեծացնելու դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալները (նրա արդյունահանումը կազմում է տարեկան 143 մլրդ խմ գազ), հետեւանք է Չինաստանի հետ Կատարի կնքած երկարաժամկետ պայմանագրի: Իսկ Պեկինն էներգակիրների ամենախոշոր սպառողն է աշխարհում։

Եվ այսպես՝ Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցները, ապստամբել են նրա հեգեմոնիայի դեմ՝ շեշտը դնելով Ռուսաստանի ու Չինաստանի վրա: Դա համարձակ քայլ է՝ ոչ միանշանակ հետեւանքներով: Եվ այստեղ հարց է առաջանում. ամերիկացիներն ինչպե՞ս կպատասխանեն այդ «ապտակներին»: Լուռ կուլ կտան, թե պատասխան հարված կհասցնեն, առավել եւս, որ այդ երկրներում ռազմաբազաներ ունեն: Այս հարցին կարող է պատասխանել միայն Սպիտակ տան ղեկավարը: Մնում է սպասել: Չնայած առաջին տարբերակը չի կարելի բացառել, հարկ է շեշտել, որ, ամենայն հավանականությամբ, լռությունը կտեւի մինչեւ այն պահը, երբ պարզ կդառնա ուկրաինական ճգնաժամի ելքը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Թեգեր: ԱՄԷԱՄՆնավթՋո ԲայդենՕՊԵԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Քայլ ձիով

Քայլ ձիով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Որպեսզի պատրաստ լինեք ցանկացած բարի գործերի

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist