Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Հայկական Հյուսիս-Հարավին այլընտրա՞նք, թե՞ լրացում

Հունվարի 26, 2023
Հանրապետություն
Փորձագիտական ընկերությունն ընտրվել է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
192
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2023 թ. մեկնարկեց Եվրոպան Հարավային եւ Արեւելյան Ասիային միացնող Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ուղղությամբ նոր իրադարձությունով, բայց այն վերաբերում է հաղորդակցության այդ ուղու, այսպես կոչված, արեւելյան հատվածին: Խոսքը Իրանի Ռաշթ քաղաքը Ադրբեջանի թալիշաբնակ Աստարա քաղաքին կապող երկաթուղու կառուցման մասին է: Փորձագետների մի մասը գտնում է, որ այդ ուղին նվազագույնը մրցակցային կարգավիճակ ունի Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան եւ Եվրոպա կառուցվելիք երկաթգծի նկատմամբ:

Փորձագետների որոշ մասն էլ Հյուսիս-Հարավը դիտարկում են հաղորդակցության բազմաթիվ ուղիների փունջի տեսքով՝ դրանում ներառելով ինչպես վերոնշյալ երկաթգիծը, այնպես էլ Հայաստանով անցնողը: Վերջին տեսակետի կողմնակիցները զարգացնում են այն միտքը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների բացումից հետո այդ երկաթուղիները կմիավորվեն միասնական Հյուսիս-Հարավ կապի ուղիների ցանցի մեջ, իսկ Հայաստանն այդ դեպքում աշխարհագրորեն կդառնա խաչմերուկ նաեւ Արեւելք-Արեւմուտք հաղորդակցության ուղիների համար:

Ադրբեջանն արդեն մեկ անգամ անհաջող փորձ էր արել Ռաշթ-Աստարա երկաթգծի կառուցումը ֆինանսավորելու համար՝ այդ նպատակով 2016 թ. Իրանի հետ ձեւակերպելով 500 մլն դոլարի վարկ, որը սակայն վերջինիս՝ պատժամիջոցների տակ գտնվելու պատճառով չի իրագործվել: Չի բացառվում, որ ի սկզբանե ադրբեջանական իշխանությունները գիտեին, որ գործարքը չէր կարող իրականանալ, դրա համար էլ նման «նախաձեռնողականություն» էին ցուցաբերել: Դրանից հետո իրանական կողմը գործողություններ է ծավալել Ռուսաստանից համաֆինանսավորում ստանալու համար:

Այս տարվա հունվարի 18-ին Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Թեհրանում Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լեւիտինի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում հենց Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը: Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն հիշեցրել է, որ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված 16 հոդվածով եռակողմ հուշագիրը նախատեսում է երկաթուղային նախագծի կառուցում եւ շահագործում, որը ներառում է գծի կառուցման տեսակը, ներառյալ երկաթուղային գծերի լայնությունը: Ռուսական ներդրումներով երկաթուղու նախագիծը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում, որի համար նախատեսվում է 800 մլն եվրո, եւ հենց իրանցի կապալառուները կիրականացնեն երկաթուղային գծի ենթակառուցվածքը։ Երկաթգծի նոր կառուցվող հատվածն ունենալու է 162 կիլոմետր երկարություն:

Իրանն այս ուղղությամբ բանակցությունները ինտենսիվացրել էր նախորդ տարի, ինչին նպաստեցին ուկրաինական հակամարտությունը եւ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմին 2022 թ. ապրիլի 30-ին այցելել էր Մոսկվա, եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի հետ նրա բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են տրանսպորտի ոլորտում համագործակցության համապարփակ համաձայնագիրը։ Մինչ այդ Իրանի նախագահ  Էբրահիմ Ռայիսիի մոսկովյան այցից հետո կողմերն ավարտել էին նախապես համաձայնեցված 5 միլիարդ դոլարի վարկային գծի նախապատրաստական աշխատանքները՝ Իրանում մի քանի զարգացման ծրագրեր ավարտելու համար, դրանց թվում՝ նաեւ վերոնշյալ երկաթգծի:

Իրանը, սակայն, լավ է հասկանում, որ Ադրբեջանով անցնող ուղին ունի մեծ ռիսկայնության գործոն եւ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների զարգացման հեռանկարը, նաեւ երկաթգծի կառուցման տեսլականը: Եթե Ռաշթ-Աստարա երկաթգծի ֆինանսական ապահովումը կարող է լինել ՌԴ-ից՝ համապատասխան ռիսկի դիտարկմամբ, ապա հայկական երկաթուղու համաֆինանսավորումը կարող է լինել Իրանից, ինչը լիովին տրամաբանական է:

Թեգեր: Հյուսիս-հարավ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հաղթանակած Քարին տակի անկումը

Հաղթանակած Քարին տակի անկումը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist