Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բաքվի պատասխան կրակոցները

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի հորդորներին

Մարտի 16, 2023
Հանրապետություն
Բաքվի պատասխան կրակոցները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոնգ Ռասմուսենի՝ Հայաստանում գտնվելու օրերին Ադրբեջանն ինտենսիվացրել է հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ տեղեկությունների մասին լուրերի տարածումը՝ զուգահեռ կրակելով սահմանի տարբեր հատվածներում: Մեկ օրվա ընթացքում պաշտոնական Բաքուն երկու ապատեղեկատվություն տարածեց արցախաադրբեջանական շփման գծում, իբր, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին: Մարտունու շրջանում հրադադարի խախտման մասին մարտի 14-ի երեկոյան հաղորդագրություն տարածեց նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Միանշանակ է, որ հրադադարը խախտել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները:

ՆԱՏՕ-ի պես խոշորագույն կառույցի ղեկավարներին նախկին որակելը հարաբերական է, եւ Ռասմուսենի այցը Հայաստան իր բովանդակության ու ձեւի մեջ էական ուղերձներ է պարունակում: Պատահական չէ, որ նա այդ ուղերձները հղեց հենց Ջերմուկից, որի ուղղությամբ Ադրբեջանը ռազմական հարձակում էր իրականացրել 2022 թ. սեպտեմբերին: Իրադարձության մյուս հատկանշական կողմն այն է, որ Անդերս Ֆոնգ Ռասմուսենը կոշտ հորդոր է հղում ՆԱՏՕ-ի առանցքային պետության՝ Թուրքիայի մերձավոր դաշնակցի ուղղությամբ:

Իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն Ադրբեջանի նախագահին Ջերմուկից կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը եւ դադարեցնել Արցախի շրջափակումը: Ռասմուսենը հայտարարեց, որ շրջափակումն անօրինական է, ինչի մասին որոշում է կայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Ուշագրավ է նաեւ, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել է նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամաս եւ իր խոսքում զգալի տեղ հատկացրել այն հումանիտար ճգնաժամին, որի մեջ հայտնվել է Արցախի ժողովուրդը:

Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին ղեկավարի այցի ֆոնին Բաքուն ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու՝ Արցախի տարածքների վերաբերյալ, եւ այն դեպքում, երբ Ռասմուսենը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքներից: Սա Բաքվի բազմաթիվ ագրեսիաներին համարժեք գնահատականներ չտալու հետեւանք է, երբ այդ երկրի իշխանությունները միջազգային խոշորագույն կառույցի նախկին ղեկավարի հորդորներին պատասխանում են կրակոցների արձակմամբ եւ ակնհայտ ագրեսիայի նախապատրաստում ենթադրող կեղծ տեղեկատվության տարածմամբ:

Այս ամենը խոսում է մեկ բացարձակ ճշմարտության մասին. քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ եւ իրավիճակը լարելուն միտված գործողություններին չեն հետեւել պատժամիջոցները, կառուցողականության դաշտ վերադառնալու բանավոր հորդորները եւ կոչերը կմնան «ձայն բարբառո հանապատի»: Բաքվի այս պահվածքը ոչ միայն վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության խաթարման առումով, այլեւ լրջագույն հարված է հասցնում միջազգային կառույցների վարկին՝ արժեզրկելով նրանց առաքելությունը: Հետեւաբար, Ադրբեջանին  կառուցողականության դաշտ բերելն արդեն դառնում է միջազգային կառույցների հեղինակության հարցը:

Թեգեր: ԱդրբեջանԱնդերս Ֆոնգ ՌասմուսենՀայաստանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist