Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Բաշար Ասադը նախընտրական հաղթաթղթեր չի տա Էրդողանին

Մարտի 16, 2023
Միջազգային
Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
57
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր բանակցություններ են սպասվում ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ընթացքում: Ըստ ներկայացվող տեղեկությունների՝ թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասկեր Հաջին եւ Սիրիայի փոխարտգործնախարար Այմեն Սյուզանը: Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները:

Իսկ ահա սիրիական կառավարությանը մոտ կանգնած «Al Watan» թերթի տեղեկություններով՝ հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ Դամասկոսը մինչ օրս Անկարայից չի ստացել երկրի հյուսիսային օկուպացված տարածքներից թուրքական զորքերի դուրսբերման պլանը: Այս հարցում Դամասկոսի դիրքորոշումը սկզբունքային է: Թերթը նշում է, որ Սիրիան Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորի համապատասխան երաշխիքների դեպքում: Դամասկոսն Անկարայից պահանջում է սիրիական տարածքից թուրքական ուժերի դուրսբերման գրաֆիկ ներկայացնել: Հնարավոր բանակցությունները միտված են Անկարայի ու Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որի մեկնարկը տրվել է անցած տարվա վերջին: Օրակարգում ընդգրկված են հյուսիսարեւելյան Սիրիայում գործող քրդական ջոկատների խնդրի եւ քաղաքական գործընթացի ճակատագրի թեմաները: Թուրքիայում մայիսին տեղի ունենալիք համընդհանուր ընտրություններն այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից գոնե նվազագույն առաջընթաց են պահանջում այդ ուղղությամբ: Սակայն դա երկխոսության գործոններից մեկն է: Եվ պատահական չէ, որ մոսկովյան հանդիպման պլանավորման մասին առաջինը հայտնել են թյուրքալեզու հեռուստաալիքները: Ըստ նրանց տեղեկությունների՝ հանդիպումը կկրի տեխնիկական բնույթ. այն հիմքեր կստեղծի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով երկխոսության մշակման համար:

Ռուս դիվանագետ Միխայիլ Բոգդանովը նախօրեին ռուսական գործակալությունների հետ զրույցում հաստատել է, որ քառակողմ բանակցություններին նախապատրաստությունն ընթացքի մեջ է, սակայն նաեւ հասկացրել է, որ արդյունքների մասին ավելի ուշ կհաղորդվի:

Մոսկվայում նախատեսված հանդիպումը կոչված է զարգացնել այն դինամիկան, որը նկատվեց, երբ դեկտեմբերի 28-ին ավելի նեղ խորհրդակցություններ անցկացվեցին Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել: Այնուհետեւ հաղորդումներ եղան, որ հունվարին պետք է հանդիպեն նաեւ արտգործնախարարները, սակայն վերջնարդյունքում դա հետաձգվեց: Պարզվեց, որ Սիրիայի նախագահը չի ցանկանում խթանել երկկողմ մերձեցումն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում չեն կայացել համընդհանուր ընտրությունները, որովհետեւ կապերի զարգացումը, ըստ նրա, կարող է նպաստել Էրդողանի վարկանիշի աճին:

Առանձին հաղորդվել է, որ երկխոսության գործընթացում Անկարայի ու Դամասկոսի միջեւ տարաձայնություններ են նկատվել: Արտգործնախարարների տեղակալների սպասվող հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձվի նաեւ այդ հակասություններին: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել որոշ տարաձայնությունների կամ նվազագույնը բանակցություններին կողմերի պատրաստ չլինելը հաղթահարելու համար, ինչին շատ բանով նպաստում է գլոբալ քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Մյուս կողմից՝ դրան օգնում են տարածաշրջանային նոր միտումները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կոնկրետ երկրներում նշանակություն կարող է ունենալ նաեւ ներքին դրությունը: Թուրքիայում շուտով ընտրություններ են: Եվ կան մի շարք հարցեր, որոնցում ընդդիմադիր ուժերը շարունակում են ճնշում գործադրել:

Այդ հարցերից մեկը Սիրիայի հետ հարաբերություններում լարվածությունն է: Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախկինում առաջ է քաշել պաշտոնական Դամասկոսի հետ հարաբերությունները հնարավորինս շուտ վերականգնելու անհրաժեշտությունը՝ որպես երաշխիք, որ Թուրքիայի հարեւան երկրից փախստականները վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք: Էրդողանը պայքարում է ընդդիմության դեմ գրեթե բոլոր առանցքային ուղղություններում, որոնցում իշխանությունները քննադատության են ենթարկվում, եւ, հավանաբար, կարող է օգտագործել հակառակորդների փաստարկները՝ իր արտաքին քաղաքականությունը վերադասավորելու համար: Ճիշտ է՝ Թուրքիայի ղեկավարը մեկ անգամ չի ցուցադրել, որ կարողանում է իր օգտին շրջել խաղի կանոնները, Սիրիայի հետ հնարավոր բանակցություններում դժվար թե կարողանա օգտվել այդ ունակությունից: Պատճառը պարզ է՝ Բաշար Ասադն ամենեւին էլ մտադիր չէ իր երկրի վրա հարձակված ու նրա տարածքներն օկուպացրած երկրի ղեկավարին նախընտրական հաղթաթղթեր տալ, քանի դեռ վերջինս չի կազմակերպել թուրքական օկուպացիոն  զորքերի նահանջը: Մոսկովյան հանդիպումը, իր հերթին, հնարավորություն կտա բանակցությունների իմիտացիա ստեղծել ընտրողների շրջանում: Թուրքիայում հասկանում են նման բանակցությունների անհրաժեշտությունը, ուստի ձգտում են ինչ-ինչ արդյունքների հասնել մինչեւ ընտրությունները եւ դրանք ներկայացնել հանրությանը: Դա առանց Իրանի բավական դժվար կլինի անել՝ հաշվի առնելով, որ եթե Թեհրանը չմասնակցի հանդիպմանը, բավական մեծ հնարավորություններ կստեղծվեն հատկապես սիրիական այն խմբերի համար, որոնք շահագրգռված չեն Թուրքիայի հետ երկխոսության ընդլայնման հարցում: Վերլուծաբանները, ուշադրություն դարձնելով այն գործոնին, որ վերջին տարիներին Ռուսաստանն ու Իրանը մերձեցման քաղաքականություն են վարում, նշում են, որ դա կարող է օգնել նաեւ Սիրիայի հարցում երկխոսության շարունակմանն ու ընդլայնմանը: Ստացվում է, որ Թուրքիայի իշխանություններն այժմ հույսեր են կապում ՌԴ-ի հետ այն առումով, որ Մոսկվան ունեցած լծակների միջոցով Սիրիային կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ռուս-թուրքական համագործակցության այսպիսի օրինակները շատ են, մնում է հասկանալ, թե այժմ այդպիսի պայմանավորվածությունը ում կամ ինչի հաշվին է տեղի ունենում: Բացառված չէ, իհարկե, որ Ռուսաստանը հիմա բացառապես Էրդողանի պաշտպանության դիրքերում է, որովհետեւ առաջիկա նախագահական ընտրություններում նրա վերընտրությունն անչափ կարեւոր է Մոսկվայի համար:

Ինչ վերաբերում է իրանա-սաուդյան վերջին պայմանավորվածությանը, ապա դա գործոններից միայն մեկն է, որը կարող է հետագայում նպաստել, որպեսզի Սիրիայի շուրջ երկխոսությունը չմնա չորս երկրների մենաշնորհը: Պարսից ծոցի երկրները, որոնք ուշադիր հետեւում են Սիրիային, վերջին տարիներին հետեւողականորեն ընդլայնել են շփումները Սիրիայի ղեկավարության հետ եւ մեծացրել են օգնության ծավալը՝ գիտակցելով, որ ապագայում Սիրիայի վերակառուցումը կլինի արաբական պետությունների պատասխանատվությունը:

Թեգեր: Բաշար ԱսադԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Կացարան՝ առանց դռների ու պատուհանների

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հայրավանք. երեկ եւ այսօր

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist