Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Ադրբեջանական կեղծիքի տարածումն ընդլայնվելով՝ վտանգավոր չափերի է հասնում

Մարտի 18, 2023
Հանրապետություն
Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոնգ Ռասմուսենի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը Երեւան ժամանեց ՀԱՊԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը: Վերջինս շրջայց եւ դիտարկումներ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ 2021 թ. մարտի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետեւանքով ներխուժել են ադրբեջանական ստորաբաժանումները: Վերոնշյալ այցերը փաստում են Հայաստանի եւ Արցախի շուրջ լարված իրավիճակի մասին, որի հեղինակը պաշտոնական Բաքուն է՝ իր սադրիչ գործողություններով եւ կեղծ տեղեկատվության տարածմամբ:

Նման լարված իրավիճակի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Հայաստանն օգտագործում է իր անվտանգային համակարգի ներքին եւ արտաքին ողջ գործիքակազմը: Այդ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական սադրանքի հիմք դարձած կեղծ տեղեկատվության տարածումը, այլեւ դա արդեն իր առաջին դեմքի մակարդակով է հնչեցնում: Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Բաքվի բռնապետը զարգացրեց ադրբեջանական քարոզչամեքենայի՝ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը՝ պնդելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդ որում՝ այն հիմնավորելով իրականությանը չհամապատասխանող տեղեկությամբ, թե, իբր, Արցախում Հայաստանը զինված ուժեր ունի:

Ադրբեջանի ղեկավարը նաեւ հայտարարեց, թե Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Այստեղ պետք է արձանագրել, որ Ալիեւը կեղծիքի տարածման լաբիրինթոսում այնպես է խճճվել, որ արդեն հակասում է ինքն իրեն: Նույն Ալիեւն էր նախկինում հայտարարել, թե եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպում չկա, եւ ինքն է այդ ձեւակերպումը հետագայում շրջանառել:

Քաջածանոթ լինելով ադրբեջանական գործելաոճին, որ կեղծ հայտարարություններին հետեւում են ռազմական սադրանքները, Անկարայում արված այդ հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն պարտադրված էր հրապարակայնորեն պարզաբանել, որ Ալիեւի տարածած ապատեղեկատվությունը ռազմական սադրանքի նախերգանք է, եւ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե Արցախում զինված ուժերի ստորաբաժանումներ եւ ներկայացուցիչներ չունի:

Նախկին նման իրավիճակներից այսօրվա վիճակը տարբերվում է նրանով, որ իր ղեկավարի բերանով Ադրբեջանը մեղադրանքներն ուղղում է ՌԴ-ի ուղղությամբ՝ նախ տարածելով կեղծ տեսագրություն եւ լուր, թե ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է Հայաստանից մտել Արցախ, այնուհետեւ դրա հիման վրա պնդելով, թե խախտվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Բոլորի համար պարզ էր, որ դրանք Ռուսաստանի «բանջարանոցը նետված քարեր էին», իսկ եթե սրան գումարվեն ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթներում տարածվող տեսագրություններն այն մասին, որ Արցախի հետ շփման գծի տարածք, ասել է թե՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներ են տեղափոխվել, ապա պատկերն ամբողջական կլինի:

Իրադարձությունների նման սցենարային զարգացման ֆոնին լիովին օրինաչափ էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Անկարայից վերադարձած Ալիեւի հետ: Վերեւում շարադրված գործընթացների տրամաբանական շղթայի ֆոնին անիմաստ է ընթերցել հեռախոսազրույցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրության արարողակարգային ձեւակերպումները, քանի որ բոլորի համար պարզ է, թե ինչի մասին են խոսել երկրների առաջնորդները:

Արցախի ուղղությամբ ադրբեջանական ռազմական սադրանքը Ռուսաստանին բացահայտ ճակատային հարված կնշանակի՝ վերջինիս չթողնելով այլընտրանքային ճանապարհ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած քայլը, թերեւս, այդ մասին ուղերձ է Ալիեւին: Նույնաբովանդակ ուղերձ է հղվել նաեւ մյուս բեւեռից՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցով: Բայց Ադրբեջանի սադրիչ գործողություններն այսօր միանշանակ կարեւորում են տարածաշրջանում կայունությանը նպաստող միջազգային մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

Թեգեր: ԱդրբեջանԱնդերս Ֆոնգ ՌասմուսենՀԱՊԿսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Բաքվի պատասխան կրակոցները

Հաջորդ Հոդվածը
Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist