Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Աստվածաշնչի ամենահանելուկային մարգարեությունները

Մայիսի 5, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
331
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նորկտակարանային ամենահայտնի մարգարեությունը, որ հայտնի է անգամ բացարձակ անհավատ մարդկանց, հակաքրիստոսի մասին մարգարեությունն է, ով կմիավորի իր իշխանության ներքո բոլոր երկրային պետությունները եւ կանի ամեն ինչ, որպեսզի մարդիկ մոռանան Քրիստոսի մասին։ Մարդկանց ձեռքերի եւ ճակատների վրա հատուկ դաջվածք է արվելու, որից հետո մարդն այլեւս չի կարող կանչել Տիրոջը եւ փրկվել։ Աստծո անվան փոխարեն մարդը կրելու է գազանի անունը՝ խորհրդավոր ու վախեցնող երեք վեցերը.

«Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։ Եւ այն գազանը, որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն»։ Հայտնություն 13։1-3

«Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. բայց խօսում էր վիշապի նման։ Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. եւ այնպես էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակուողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վէրքը ողջացել էր։ Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին»։ Հայտնություն 13։11-13

«Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չկարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւ վեց է»։ Հայտնություն 13:16-18

Ողջ Հայտնության գիրքը պարուրված է խորհրդավորությամբ. այլաբանություններն ու խորհրդանիշներն ավելի շատ են, քան բացահայտ մարգարեությունները։ Թե ինչպես պետք է գազանի թիվը դաջվի մարդկանց աջ ձեռքին եւ ճակատին, մինչ օրս բանավեճերի թեմա է. արդյոք թանաքայի՞ն դաջվածքի մասին է խոսքը, թե՞ համընդհանուր չիպավորման։ Մինչեւ վերջերս որոշ հավատացյալներ փորձում էին «հակաքրիստոսի կնիքը» տեսնել հարկային անհատական համարներում, շտրիխ կոդերում, էլեկտրոնային անձնագրերում…

Դրա համար հարկավոր է պարզաբանել, թե իրականում ինչի մասին է Հովհաննես ավետարանիչի մարգարեությունը եւ որտեղից են մեր ենթադրությունները։ Դուք լսել եք, որ կգա հակաքրիստոսը, բայց հիմա հայտնվել են շատ հակաքրիստոսներ.

«Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք, թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է»։ Ա Հովհաննես 2։18

Այնուհետեւ Հովհաննես ավետարանիչը հստակեցնում է.

«Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. նա Նեռն է, որ ուրանում է Հօրը եւ Որդուն»։ Ա Հովհաննես 2։22

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հայկական գեների ժառանգականության գրավիտացիա…

Հայկական գեների ժառանգականության գրավիտացիա…

Քարվաճառի ամրոցը

Քարվաճառի ամրոցը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist