Հիսուսը իր մոր՝ Մարիամի առաջին որդին էր։ Նրա որդեգրյալ հայրը՝ Հովսեփը, հյուսն էր։ Հիսուսը նույնպես դարձավ հյուսն, ամենայն հավանականությամբ՝ այդ արհեստի նրբություններին ծանոթանալով Հովսեփից։
«Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. եւ այն կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհակալ. Տէրը քեզ հետ. օրհնեալ ես դու կանանց մէջ։ Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ինչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։ Եւ հրեշտակւ ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։ Եւ ահա կյղանաս՝ եւ որդի կծնես. եւ նորա անունը Յիսուս կդնես»։ Ղուկաս 1։26-31
«Չէ՞ որ սա հիւսան որդին է, չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա»: Մատթեոս 13։55
Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հյուսն էր Հիսուսը։ Աստված գոհ էր Հիսուսից, ով երկնքում տքնաջան աշխատում էր.
«Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ»։ Առակաց 8։30
«Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չերեւողները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան»։ Կողոսացիս 1։15-16
Անշուշտ, մանուկ հասակում Հիսուսը, ինչպես եւ մյուս երեխաները, երբեմն խաղացել է. «Եւ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նորա հրապարակներումը»։ Զաքարիա 8։5
«Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են, Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չեկաք. մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չարիք»։ Մատթեոս 11։16-17
Կարելի է չկասկածել, որ Հիսուսը, լինելով տան ավագ որդին, հյուսնություն սովորելուց զատ, տանը եւս կատարում էր որոշակի աշխատանքներ։ Հետագայում Հիսուսը դարձավ քարոզիչ եւ իրեն լիովին նվիրեց ծառայությանն Աստծուն՝ լիովին հրաժարվելով այն ամենից, ինչը կյանքը դարձնում է հարմարավետ.
«Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդի Որդին տեղ չունի, որ գլուխը դնէ»։ Ղուկաս 9։58
«Եւ Հիսուսը պատասխանեց նորանց. Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ»։ Հովհաննես 5։17