Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Օգոստոսի 13, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երկարակեցության գաղտնիքը

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասն զի այդ հաճոյ է Տիրոջը»

Հուլիսի 29, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
27
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշնչում նշված է երկարակեցության գաղտնիքներից մեկը։ Բարձրյալը այդ կանոնը այնքան է կարեւորել, որ այն սահմանել է հինգերորդ պատվիրանում.

«Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ»։

Իրապե՞ս մարդիկ, ովքեր մեծ հարգանք են տածում իրենց ծնողների նկատմամբ, երկար են ապրում։ Ո՞ր երկիրն է համարվում «երկարակեցների երկիր»։ Իհարկե, Չինաստանը։ Որպես այդպիսիք հայտնի են նաեւ Ճապոնիան եւ Կորեան։ Դեռ հնուց են այս երկրները հայտնի իրենց ծնողասիրությամբ ու ավագների նկատմամբ հարգանքի դրսեւորումներով։ Այստեղ արդեն բարեկամությունը մեծ դեր չի խաղում։ Նրանք չեն սահմանափակվում այնքանով, որ բարեւում են մեծերին կամ տեղն են զիջում տրանսպորտում։ Ասիական երկրներում ավագները համարվում են իմաստնության պահապաններ։

Աստվածաշունչն ասում է.

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լավ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ»։ Եփեսացիս 6։1-3

Աստված միշտ է Իր խոսքի տերը։ Այլ հարց է, թե մենք կկատարե՞նք մեր բաժին պարտականությունը։ Ծնողների ու որդիների փոխհարաբերությունները միշտ էլ շատ սուր են եղել հասարակության մեջ։ Պողոս առաքյալը գրում է.

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։ Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չվհատին»։ Կողոսացիս 3։20-21

Ներկայումս մենք ապրում ենք մեծապես բարոյազուրկ ու բռնություններով լի ժամանակաշրջան. երեխաների կոտրված ճակատագրեր, ծերանոցներում անտարբերության մատնված ծնողներ…

Սուրբ Գիրքն ասում է.

«Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։ Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից»։ Մատթեոս 7։9-11

Ծնողների եւ զավակների միջեւ չհասկացվածության պատճառը ներկայացնում է Սուրբ Գիրքը.

«Սա գիտցիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կգան։ Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»։ Բ Տիմոթեոս 3։1-4

Անհնազանդությունը ծնողներին պատճառներից մեկն է, որ աշխարհը գլորվում է անդունդ։ Հաճախ մենք չենք էլ գիտակցում, թե ինչո՞ւ ենք այդպես վարվում մարդկանց հետ, ում շնորհիվ լույս աշխարհ ենք եկել։ Սատանան այնպես բնական է դասավորում ամեն բան, որ կարծում ենք, թե դա մեր որոշումներն են ու մեր կամքն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երջանկության, ծաղկման ու երկարակեցության համարների մեջբերումներ Աստվածաշնչից

Հուլիսի 30, 2022
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ»

Հուլիսի 28, 2022

Մարգարեությունները նկարագրում են, թե ինչպես պետք է ընթանան իրադարձությունները, մինչդեռ Աստվածային Պատգամը բացատրում է, թե իրադարձություններն ինչո՞ւ ստացան այդպիսի բնույթ

Միայն Աստծո խոսքն է պարունակում կենարար պատասխաններ մարդկային հոգու պահանջմունքներին

Մարգարեական վկայությունները

Միակ ճանապարհը

Ապահովագրություն

Դառնալ քրիստոնյա

Հաջորդ Հոդվածը
«…Բայց մեզ հաջողվել է վերապրել. չէ՞ որ մենք հայ ենք…»

«…Բայց մեզ հաջողվել է վերապրել. չէ՞ որ մենք հայ ենք…»

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ձորակը պատմում է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Իսպանիայի հայ համայնքը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist