Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը»

Հոգեւորականությունը Աստծու հետ ազատ շփվելու հնարավորություն է

Դեկտեմբերի 13, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու»: Այստեղ երգվում է պատարագային հիմն, Հայտնությունը ներկայացվում է աստվածային պատարագով։ Եկեղեցու հայրերի գիտությամբ նոր երգը նորկտակարանային հիմնն է, որը փառաբանում է Տիրոջը։ 

Հին ուխտի ժամանակների համեմատ, որտեղ երգվում էին նույնիսկ օրենքները, Նոր ուխտում երգվում է Աստծո շնորհքը։ «Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կանենք»։ Հայտնություն 5։10

Մենք բոլորս կարող ենք թագավոր ու քահանա լինել, բայց ո՛չ մարգարե։ Թագավորն, ընդհանրապես, ինչ-որ մարդկանց տիրակալն է։ Քրիստոնյա թագավորը ինքն իր տիրակալն է։ Իմ ձեռքերը ենթարկվում են ինձ, իմ ոտքերը տանում այնտեղ, ուր ուղղորդում են Աստծո օրենքները, այսինքն՝ ես եմ նրանց ուղղորդում, ոչ թե նրանք՝ ինձ, լեզուն իմ ինձ է ենթարկվում, նախ մտածում եմ, հետո խոսում, ոչ թե հակառակը… Եթե իմ ողջ մարմինը ենթարկվում է ինձ, ուրեմն ես թագավոր եմ, եթե ես հաղթել եմ զայրույթը, զսպել եմ ցանկություններս, փափագներս, իմ մեջ խեղդել եմ ատելությունը, ներել եմ ինձ վիրավորողներին, ինձ հարկադրում եմ կատարել պատվիրանները, ապա ես թագավոր եմ։ Երբ մենք դաստիարակում ենք երեխային, նրան ուսուցանում ենք ձեռք չմեկնել ուրիշի ունեցվածքին, լեզուն զերծ պահել անհարկի խոսակցություններից, աչքերը՝ ագահ հայցքներից… Սա է հենց թագավորությունը, երեխան մեծանում է թագավոր…

Հարկավոր է մշտապես գոհանալ ու օրհնել Աստծուն։

«Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը։

Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։

Օրհնեցէք նորան, ով արեգակն եւ լուսին. օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։

Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. եւ ջուրեր, որ երկնքի վերայ էք։

Թող Տիրոջ անունը օրհնեն. որովհետեւ նա հրամայեց եւ նորանք-ստեղծուեցան»։ Սաղմոս 148։1-5

Ոմանք իրենց զոհաբերում են մասնակիորեն, ոմանք իրենց ամբողջովին նվիրում են Աստծուն եւ զոհաբերվում անմնացորդ… Այսպես, թե այնպես զոհաբերության ճանապարհին են բոլոր քրիստոնյաները։ Ե՛վ ժամանակը, ե՛ւ հնարավորությունները, ե՛ւ միջոցները… Ամեն ինչ կարելի է զոհաբերել։ Անգամ մեկ բաժակ ջուրը, որ մատուցվում է հանուն աշակերտի, չի մոռացվելու, գնահատվելու է։ Ցանկացած զոհաբերության, օրհնության, գովաբանության ժամանակ մենք, յուրաքանչյուրս մեր չափով հոգեւորական ենք լինում։ Մարդ երբ աղոթում է, հոգեւորական է. երբ մայրն օրօրում է օրորոցը եւ աղոթում, երբ ռանչպարը հերկում է հողը եւ իր քրտինքին խառնում աղոթքն առ Աստված… Բոլոր քրիստոնյաներին է տրված լինել արքա եւ հոգեւորական։ Հոգեւորականությունը Աստծու հետ ազատ շփվելու հնարավորություն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ֆիլմ՝ հայոց մշակութային գանձերի մասին

Ֆիլմ՝ հայոց մշակութային գանձերի մասին

Դիմանկարչության շուշեցի վարպետը

Դիմանկարչության շուշեցի վարպետը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist