Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Իրականում չարը բարու եւ բարության պակասն է…

Դեկտեմբերի 16, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տերը մեզ համար չի բացահայտել աշխարհի վերջի ժամանակները, որպեսզի յուրաքանչյուր ժամանակ մենք ապրենք Հայտնության գրքի վերջին օրերի զգացողությունները։ Դա մեզ հաղորդում է հոգեւոր զգոնություն եւ զերծ պահում թմբիրից։

«Եւ երբոր չորրորդ կնիքը բացաւ, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. Եկ եւ տես։ Եւ տեսայ, եւ ահա մի դեղնականաչ ձի, եւ նորա վերայ մի նստող՝ անունը Մահ, եւ Դժոխքը գնում էր նորա ետեւից. եւ իշխանութիւն տրուեցաւ նորանց՝ աշխարհքի չորրորդ բաժնի վերայ սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններովն սպանել»։ Հայտնություն 6։7-8

Երեւի թե ամենասարսափելի ձիավորն է այս կնիքի տակ  թաքնվածը. առայժմ կենդանական աշխարը ենթարկեցվում է մարդուն։ Եթե կենդանիներն էլ ըմբոստացան  ու հալածեցին մարդկանց, կլինի մղձավանջային իրավիճակ։

Դեղնականաչ, այսինքն դժգույն ձիու ժամանակն այն հատվածն է լինելու, երբ մարդիկ պարզորոշ չեն տեսնելու ճշմարտությունը, այն նրանց երեւալու է մշուշոտ, դժգույն։ Դա հավատուրացության ու մահվան ժամանակաշրջանն է լինելու։ Որովհետեւ երբ մարդ մահանում է հոգեպես, այն անպայման հանգեցնում է նաեւ ֆիզիկական մահվան։ Դեղնականաչավուն գույնը դիակի, անշունչ մարմնի գույնն է։ Երեք անգամ ձիավորներին տրվում է իշխանություն այս կամ այն առաքելությունն իրականացնելու. «եւ իշխանութիւն տրուեցաւ նորանց…»։

Բանն այն է, որ չարը, որպես բացարձակ արժեք, գոյություն չունի. իրականում չարը բարու եւ բարության պակասն է, բարու նորմերի խախտումը։ Մարդուն տրված է ընտրության իրավունք. նա կարող է ընտրել բարու եւ չարի միջեւ, բայց չի կարող արարել չարը, որովհետեւ այստեղ նա առնչվելու է բազմաթիվ այլ անձանց ազատության հետ։ Չարի ծարավ մարդկանց կողքին բյուր են բարու ծարավները։ Յուրաքանչյուր մարդու մեջ կարող է պայքար գնալ բարու եւ չարի միջեւ ընտրության հարցում, սակայն բոլորը չէ, որ ձեռք են մեկնում սատանային։

Քրիստոնեական պատմության տարբեր ժամանակաշրջանների հատուկ է նույնականացնել Հայտնության գրքի իրադարձությունները իրենց շրջանի փուլերին։ Տերը մեզ համար չի բացահայտել աշխարհի վերջի ժամանակները, որպեսզի յուրաքանչյուր ժամանակ մենք ապրենք Հայտնության գրքի վերջին օրերի զգացողությունները։ Դա մեզ հաղորդում է հոգեւոր զգոնություն եւ զերծ պահում թմբիրից։

Շատ են հատկապես Հայտնության գրքի մեկնաբանությունները, մեկնաբանել ցանկացողները… Պարզապես նշենք, որ Հովհաննես ավետարանիչն այն առաքյալն է, որի շարադրանքը առանձնացել է իր պարզությամբ, մատչելիությամբ, ընկալելի շարադրանքով։ Հայտնության գրքում նա շարադրել է ա՛յն եւ այնքա՛ն, ի՛նչ եւ որքա՛ն իրեն տրվել է։

Ավետարանում Հիսուսն ունենում է երկու հայտնություն, երկու գալուստ եւ երկուսն էլ պետք է լինեն հաղթական։ Առաջին անգամ՝ երբ հարություն առավ, եւ արդեն հաղթել է, եւ երկրորդ անգամ կհաղթի վերջում՝ որպես պատմության Աստված, երբ բոլորը Նրա առաջ ծունկ կխոնարհեն, նույնիսկ նրանք, ովքեր խաչեցին նրան եւ կընդունեն, որ Նա է Մեսիան՝ Աստծո որդին։

Այստեղ է Հայտնության գրքի հետաքրքիր հանգուցալուծումը, երբ մենք ենթադրություններ ու դատողություններ ենք անում ընթացքի մասին՝ վստահաբար իմանալով վերջաբանը. դա Հիսուսի վերջնական հաղթանակն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները եւս 2 ամիս աջակցություն կստանան

Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները եւս 2 ամիս աջակցություն կստանան

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist