Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Նրանք չեն էլ իմանալու, որ կրում են այդ կնիքը

Բայց լինելու են անարյուն տառապյալներ, ինչպես Ղովտն էր Սոդոմ քաղաքում

Դեկտեմբերի 22, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու, Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը»։ Հայտնություն 7։2-3

Աստծո կնիքի դրոշմումն էականորեն տարբերվելու է չարի դրոշմից. այստեղ դրոշմվողը հնարավոր է եւ չզգա, չիմանա, որ դրոշմվել է… խոնարհությունը շատ հաճախ չգիտի, որ խոնարհ է, օծյալը չի հպարտանում իր օծությամբ… այստեղ այլ տրամաբանություն է աշխատում։ Աստծո ծառաներից ոչ մեկը չի աղաղակի, թե ես Աստծո ծառա եմ եւ օծյալ։ Այսինքն՝ նրանք հոգեւոր ընտրյալներ են, բայց ունեն համեստ, խոնարհ կարծիք իրենց մասին։

Հոգին իր համար արարում է ձեւ. այսինքն՝ մեր ներքին բարի կամ չար հոգեւոր վիճակն արտացոլվում է եւ մեր արտաքին կյանքի, արտաքին պահվածքի վրա։ Շատերին բառացիորեն ցնցել է սրբերի արտաքին տեսքը, նրանցից շատերի դեմքից պարզապես լույս էր ճառագում։ Ահա եւ կնիքի նշանը։

Մկրտության ժամանակ հոգեւորականը դրոշմներ է դնում մեր մարմնի տարբեր զգայարաններին՝ եւ օրհնում, եւ կնքում, եւ մկրտում… եւ քրիստոնյայի հիմնական խնդիրը պետք է լինի անքակտելի պահել այդ դրոշմները, հասկանալ դրանց իմաստները, այլ ոչ թե ճգնել հասկանալ սատանայի դրոշմների էությունն ու կառուցվածքը։ Մարդն ինքը միայն կարող է քանդել այդ մկրտության դրոշմները՝ աստվածուրացությամբ ու հայհոյությամբ։

Հրեշտակի կողմից դրվող դրոշմի, նշանի մասին է գրել դեռ Եզեկիել մարգարեն. «Եւ Տերը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար»։ Եզեկիել 9։4

Աշխարհիկ կնիքները տեսանելի են՝ անձնագրում, ճակատին, ձեռքին… Աստվածային կնիքն անտեսանելի է մարդկանց համար, այն կողմնակի ուշադրություն չի հրավիրելու, այն սուրբ դրոշմ է լինելու. ինչպես երբ ձեզ խաչակնքում են կամ ինքներդ եք խաչակնքվում, այդ խաչը դիմացինների համար անտեսանելի է, Աստված գիտի այդ մասին, դեւերը տեսնում են այն, դուք ու մարդիկ՝ ոչ։

Ուրեմն, վերջին օրերում ապրող մարդիկ հավասարազոր են լինելու հերոսների, ովքեր կրելու են Աստծո կնիքը։ Նրանք չեն էլ իմանալու, որ կրում են այդ կնիքը, բայց լինելու են անարյուն տառապյալներ, ինչպես Ղովտն էր Սոդոմ քաղաքում։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Գնահատվել են իրենց գործունեության համար

Գնահատվել են իրենց գործունեության համար

Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist