Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Հունվարի 19, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
21
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը։ Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ, ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին։ Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չունին իրանց ճակատների վերայ»։ Հայտնություն 9։2-4

Հակաքրիստոսի կնիքի մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր անգամ Ավետարանը ձեռքին չեն բռնել, իսկ Հայտնության գրքում շատ ավելի շատ խոսվում է Քրիստոսի՛ կնիքի մասին։ Առաջին ամենապարզ նշանը մկրտության խորհուրդն է։ Մկրտության ժամանակ կնիքների հետ տրվում է Սուրբ հոգու շնորհը. կնքվում են նախ ճակատը, ապա՝ աչքերը, ռունգերը, ականջները, շուրթերը, կուրծքը, ձեռքերը, ոտքերը։ Շատ կարեւոր է խաչի նշանի առկայությունը մարդու վրա։ Եթե պարզ, ապա խաչի դրոշմով Աստծո ծառայությանը մասնակցությունն արդեն Աստծո կնիքի առկայություն է։ Քանի որ միտքը բնակվում է գլխում, որը խելքի նստավայրն ու բնակատեղին է, ապա հարկավոր է, որ մարդու մտքերն օծվեն հավատքով։ Կնիքը մարդու մտքերի այն կերպն է, որի մեջ ապրողը Աստծո անունն է, Աստծո կերպարը։

Կնիքի առկայությունը նշմարվում է մարդու մտքերի ուղղվածությունից, մարդու աչքերից, մարդու պահվածքից, վարվեցողությունից. մարդն ապրում է ա՛յս աշխարհի օրենքներով, թե մարդը չի ապրում ա՛յս աշխարհի օրենքներով. այսինքն՝ մտքի ու խելքի փոփոխությունն է հենց կնիքը։ Արդյոք չմկրտված մարդն ավելի հասանելի՞ է չարի համար։ Անշուշտ, այդպես է։ Չմկրտված մարդը բաց է ցանկացած ներգործության, ազդեցության համար։ Սակայն այստեղ կա մեծ մի բայց. մկրտված, բայց քրիստոնեության մեջ չվարժված, քրիստոնեական կյանքով չապրողն առավել քան բաց է ազդեցությունների ու ներգործությունների համար, քանզի նա առավել թանկարժեք «ավար» է, նա սատանայի համար նպատակ է։ Չմկրտվածների դեմ եթե ցանկանա պայքարել, սատանան կպայքարի ու հեշտությամբ կհաղթի, բայց նա պատերազմում է Աստծո ծառաների դեմ, նրանք են իր թշնամիները։ Դրա համար է, որ մկրտված, բայց թույլ հավատք ունեցողն ավելի վտանգավոր է, քան անհավատը։

Չմկրտված վիճակից մկրտված վիճակի անցումը շատ ավելի հեշտ է, քան մկրտված, բայց չզղջացած վիճակից անցումը մկրտված զղջացած վիճակի։ Եվ մորեխներն սկսում են իրենց սարսափելի գործը. «Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր երբոր մի մարդի կծում է»։ Հայտնություն 9։5

Հին աստվածաբաններից ոմանք կարծում են, թե դրանք սատանաներն են, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է որեւէ կիրք։ Յուրաքանչյուր մեղք մարդուն ավելի է մոտեցնում գերեզմանի փոսին, որովհետեւ յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում։

Ժամանակակից մեկնաբաններն այդ մորեխներին համեմատում են ռազմական տեխնիկայի, մասնավորապես ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հետ։

Թեպետ քիչ չեն օրինակները, երբ հենց մորեխները հազարներով մեծ վնաս են հասցրել։ Վերջին տարիներին այդպիսի հաճախակի դեպքեր են արձանագրվում Ռուսաստանի հարավային բերրի մարզերում։ Իսկ հնում օրինակ ունենք Հին Ուխտում, երբ մորեխները մեծ վնաս են հասցնում եգիպտացիներին. «Եւ մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։ Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտից մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը»։ Ելից 10։14-15

Պարզապես Հայտնության գրքի մորեխը շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ ուտում է ոչ թե խոտ ու բուսականություն, այլ՝ մարդկանց։ Ընդ որում՝ ոչ թե մահացու, այլ տանջալից։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

Փետրվարի 2, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

Հաջորդ Հոդվածը
Չարենցի վերջին բանաստեղծությունը

Չարենցի վերջին բանաստեղծությունը

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist