Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

…Բայց վերջին խոսքն, անշուշտ, ասելու է Աստված

«Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կտայ նորան»

Փետրվարի 25, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
234
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ»: Հայտնություն 12։3

Մենք գիտենք, որ երկրներ կան, որտեղ վիշապի կերպարի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունք կա։ Վիշապն իրականում շատ վատ երեւույթ է՝ բազմաթիվ հոշոտող գլուխներով, գիշատիչ, թույնով լեցուն… Հիմա, սակայն, շատ հաճախ վիշապը ներկայացվում է բարի կերպարանքով, մուլտֆիլմերում՝ դրական հերոս, հեքիաթներում՝ եթերային արտաքինով… Մեկնաբանություն կա, որ վիշապի յոթ գլուխների վրայի յոթ թագերը յոթ մահացու մեղքերն են, որոնց միջոցով նա մարդկանց գրավում է դեպի իրեն։

Ոչ մահացու մեղքերի համար կարելի է աղոթել, զղջալ, եւ Աստված կյանք կտա։ «Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կտայ նորան, այսինքն նորան, որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես։ Ամեն անիրաւութիւն մեղք է. եւ կայ մեղք որ դեպի մահ չէ»։ Ա Հովհաննես 5։16-17

Այդ յոթ մեղքերը մահացու են կոչվում, որովհետեւ դրանք մարդուն լիովին կտրում են Աստծուց եւ շպրտում հնարավորինս հեռու, հետեւաբար սպանում են մարդու հոգին։ Դա անում են ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՆՁԸ, ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ, ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՅՐՈՒՅԹԸ, ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ։

Ցանկացած մեղք կարող է դառնալ մահացու, եթե լիովին պարուրում է մարդուն։ Բայց մեղքը, որպես վիճակ, որպես կենսակերպ, օրինակ՝ ագահությունը կամ ցանկասիրությունը, հուսալքությունը, որը հաճախ հանգեցնում է ինքնասպանության, դառնում են անհագ։ Այսինքն՝ մեղքը, որպես փաստ, մահացու չէ, մեղքը՝ որպես հոգեվիճակ, արդեն կործանարար մահացու է։

Յոթ թագի առկայությունը մեկնաբանվում է նաեւ որպես Քրիստոսին նմանակելու փորձ։ Չէ՞ որ Քրիստոսն ունի Աստծո յոթ հոգիները, ունի յոթ աստղերը, գլխին՝ ոսկե թագ… Բացի թագերից, հրեշի գլխին կա նաեւ տասը եղջյուր, այն դեպքում, երբ Քրիստոսինը յոթն էր. «Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը»։ Հայտնություն 5։6

Վիշապի կարմիր գույնը ցուցանում է նրա արյունարբու լինելը. ինչպես հաճախ շեշտում էին հին վանականները, սատանան գերի չի վերցնում, եթե մեկին ճանկն է գցում, ապա նրան տանում է մինչեւ գերեզման։ Նա ունի յոթ գլուխ, որպեսզի յոթ բերանով հայհոյախոսի աստվածային յոթ խորհուրդների մասին եւ ունի տասը եղջյուր, որպեսզի «պոզահարի» Աստծո տասը պատվիրանները։ Այսօր արդեն համատարած հանվում են տաբուները. այն, ինչ նախկինում համարվում էր մեղք ու ամոթ, այժմ հռչակվում է վարվեցողության նորմ։ Նա մարտահրավեր է նետել բարոյականությանը… եւ այդ ամենը պսակված է թագերով։ Այսինքն՝ իրեն զգալու է հաղթող։ Արդեն գրել ենք, որ նրան տրվելու է իշխանություն, նա նույնիսկ հաղթելու է, սպանելու է Եղիային ու Ենովքին, բայց վերջին խոսքը, անշուշտ, ասելու է Աստված։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը

Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը

Միջազգային սեմինար Երեւանում

Միջազգային սեմինար Երեւանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist